«Լադանիվա» խմբի անդամները՝ Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը, վստահեցնում են՝ «Եվրատեսիլ»-ի բեմին իրենց ելույթի ժամանակ «վառ ու պայծառ տրամադրություն է լինելու»։ Այս տարվա մրցույթում Հայաստանի պատվիրակները օրերս նույն տրամադրությունը փոխանցել են նաեւ «Եվրատեսիլ»-ի շրջանակում Մադրիդում կայացած միջոցառման ժամանակ։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Ժակլինը կիսվել է իրենց տպավորություններով ու խոսել մրցույթում Հայաստանը ներկայացնելու պատվի, մարդկանց մեկնաբանությունների ու արձագանքների, ինչպես նաեւ՝ իրենց սպասումների մասին։

Ինչպե՞ս իմացաք, որ դուք եք ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ»-ում, եւ ինչպե՞ս արձագանքեցիք այդ լուրին:
Մենք տեղյակ էինք, որ Առաջին ալիքում մեզ դիտարկում են որպես հավանական թեկնածուներից մեկը, եւ հետո մեր թիմի հետ կապվեցին ու հայտնեցին, որ ներքին ընտրությամբ որոշվել է, որ մենք ենք ներկայացնելու Հայաստանը այս տարվա «Եվրատեսիլ» երգի մրցույթին։
Խմբի ծրագրերում կամ երազանքներում կա՞ր «Եվրատեսիլ»-ում ներկայանալը:
Ես փոքր ժամանակ մայրիկիս եւ քույրիկիս հետ միշտ դիտել եմ «Եվրատեսիլ»-ը ու մտածել եմ, որ մի օր, գուցե, ես էլ լինեմ այդ բեմում։ Բայց մեր երաժիշտներից շատերը, օրինակ, գաղափար էլ չունեին, թե սա ինչ մրցույթ է։ Ու մեր թիմի համար մինչեւ հիմա անհավատալի է, որ մենք ենք ներկայացնելու Հայատանն այս տարի։ «Եվրատեսիլ»-ը մեր պլաններում երբեք չի եղել, բայց առաջարկը ստանալուն պես շատ ոգեւորվեցինք, ու որոշեցինք անել ամեն ինչ՝ Հայաստանը պատվով ներկայացնելու ու դա լավագույն ձեւով անելու համար։

Ինչպե՞ս գրվեց Jako երգը:
Երգի երաժշտությունը ծնվել է շատ ավելի վաղ։ Լուիի հետ այն գրել ենք՝ ոգեշնչվելով ֆրանսիական Ռեյունիոն կղզում մեր գտած երաժշտությունից։ Այնտեղի ռիթմերը, որ տեղացիները կոչում են մալոյա, շատ նման են հայկական երգերի ռիթմերին, ու ով լսում է՝ միանգամից սկսում է պարել։ Խոսքերն ավելի ուշ ենք գրել՝ որպես հաղորդագրություն աշխարհի բոլոր աղջիկներին ու մարդկանց ընդհանրապես, որ թույլ չտան հասարակությանն իրենց ինչ որ «սահմանների» մեջ դնել։
Ժակլին, քանի որ երգը հենց քո անունից ես երգում, հետաքրքիր է՝ որքանո՞վ է այն համապատասխանում քո անձնական ապրումներին. արդյոք կա՞ն մարդիկ, ովքեր քեզ ասել կամ ասում են՝ ինչպես ապրել, ինչ-որ կերպ փորձել կամ փորձում են սահմանափակել քո ազատությունը: Կհիշե՞ս նման դեպք: Ինչպե՞ս ես կարողացել հաղթահարել այդ ճնշումը:
Խոսքերն իմ անձնական փորձառությունների արդյունքում են ծնվել, որովհետեւ երբ ես էի փոքր, ինձ շատ էին ասում, որ պիտի ինձ «խելոք պահեմ», շատ չխոսեմ, եւ այլն։ Ու ինձ թվում է, որ սա շատ աղջիկների հետ է պատահում։ Ես էլ իմ երգով փորձում եմ ոգեշնչել նրանց՝ լինել ազատ ու «պարել անկախ այն հանգամանքից, թե մարդիկ ինչ կասեն»։ Իրականում՝ ես փոքր ժամանակվանից էլ սիրել եմ ազատ լինել, շատ աշխույժ երեխա եմ եղել, հիշում եմ՝ վազվզում էի, ծառեր բարձրանում, հավերի հետեւից էի վազում, «կապիկություններ» էի անում, հեծանիվ էի վարում, ընկնում էի վրայից, ծիծաղում էի, պարում, ինձ ազատ էի զգում։ Երբեք չեմ ընդունել, երբ փորձել են սահմանափակել իմ ազատությունը, հատկապես, երբ դա արվում էր «աղջկա նման» պահելու սկզբունքով։

Ի՞նչ եք, առաջնահերթ, ցանկանում փոխանցել երգով:
Նախ՝ լավ տրամադրություն։ Ու հետո՝ ցանկանում ենք, որ բոլոր այն մարդիկ, որոնք կարիք ունեն արտահայտվելու եւ լինելու այնպիսին, ինչպիսին կան, շարունակեն պայքարել դրա համար։ Այս երգով մենք ուզում ենք ցույց տալ, որ չարժե դժբախտ լինել սեփական կյանքում՝ հասարակության կանոնները բավարարելու համար։
Երգի թողարկումից հետո ի՞նչ կարծիքներ եք ստացել:
Երգը հրաշալի են ընդունել եվրոֆաները։ Եվ մենք համոզվեցինք, որ այն, իսկապես, սիրվել է, երբ Մադրիդում մասնակցեցինք նախաեվրատեսիլյան միջոցառմանը։ Ամբողջ դահլիճը ձայնակցում էր ու բոլորը պարում էին մեզ հետ։ Կարծում եմ՝ դա լավագույն գնահատականն է։

Խոսենք նաեւ Մադրիդի նախաեվրատեսիլյան միջոցառումից։ Ի՞նչ տպավորություններով եք վերադարձել։
Հրաշալի։ Նախ՝ եվրոֆաների ընդունելությունն, իսկապես, ոգեւորող էր։ Սա նաեւ մեծ հնարավորություն էր մյուս մասնակիցների հետ ծանոթանալու, միասին երգելու, մեզ ներկայացնելու համար։ Մենք եւս մեկ անգամ հաստատեցինք, որ երգն, իրոք, սիրվել է։

Հիմա շատերն են փորձում կռահել, թե որքանով կգնահատվեն ազգային էլեմենտները, գուշակում են Հայաստանի հորիզոնականը մրցույթում: Ի՞նչ սպասումներ ունեք դուք:
Սուրճի բաժակ պիտի նայեմ… (ծիծաղում է)։ Եվրոֆաների արձագանքը հուշում է, որ նրանք, իսկապես, կարեւորում ու գնահատում են էթնիկ էլեմենտները։ Մեզ համար սա շատ մեծ փորձառություն է լինելու, փորձելու ենք վայելել ամեն պահն ու փոխանցել մեր լավ տրամադրությունը մարդկանց։
Հետաքրքիր է նաեւ, թե ինչ է լինելու «Եվրատեսիլ»-ի բեմում: Կարո՞ղ եք որոշ մանրամասներ բացահայտել:
Շատ մանրամասներ դեռ չենք կարող բացահայտել, միայն կասեմ, որ վառ ու պայծառ տրամադրություն է լինելու բեմում։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 16 հոկտեմբերի

09:00, 16 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում