Գերմանիայից նախկին էլեկտրիկը թողել է իր աշխատանքը եւ դարձել աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդու՝ Ջեֆ Բեզոսի պրոֆեսիոնալ նմանակը: Այժմ նա, ինչպես իր հայտնի գործընկերը, ապրում է ձեռներեցի շքեղ կենսակերպով։
«Ես նման եմ նրա երկվորյակ եղբորը», - «Jam Press»-ին ասել է Կագդաս Հալիչիլարը՝ Amazon-ի հիմնադրի 46-ամյա նմանակը:
Իր ճաղատ գլխով եւ առօրյա ոճով Հալիչիլարն այնքան նման է Amazon-ի հիմնադրին, որ ասում է, որ իրեն հետեւում են սելֆի ցանկացողները, ովքեր իրեն շփոթում են իրական Բեզոսի հետ:
Հաղորդվում է, որ Հալիչիլարը մեծ ջանք չի գործադրում դերի մեջ մտնելու համար։ «Քանի որ Ջեֆ Բեզոսը նույնպես «անփույթ» է հագնվում, նշանակություն չունի՝ կոստյում եմ հագնում, թե ջինս ու պոլո շապիկ»,-ասում է նա,-«Միակ բանը, որ արել եմ՝ գլուխս սափրելն է: Բայց ես դա անում եմ ավելի քան 10 տարի»:
Լեյմենի բնակիչն իր կյանքի առաջին կեսն աշխատել է որպես էլեկտրիկ, բայց որոշել է հեռանալ՝ շինհրապարակներում անցկացրած երկար օրերից հոգնելուց հետո: Ինչպես իր հայտնի նմանակը, Հալիլիսարը նույնպես երազում էր հաջողակ գործարար դառնալու մասին։ Նա որոշել է գործունեություն ծավալել լոգիստիկայի ոլորտում եւ երեք տարի առաջ հիմնել է CB Transporte տրանսպորտային ընկերությունը։
Այդ ժամանակ ընկերներից մեկը նկատել է, որ նա շատ նման է հայտնի մեծահարուստին։ «Երբ ես դարձա ձեռնարկատեր, ընկերներս եւ ծանոթներս ինձ ասացին, որ ես նման եմ միլիարդատերին», - հիշում է Հալիլիսարը: «Ես չգիտեի, թե ինչ նկատի ունեն նրանք, մինչեւ ինձ ցույց տվեցին Ջեֆ Բեզոսի նկարը. ընկերներիցս ոմանք կատակում էին, որ նա կլոնավորել է ինձ»:
Այդպես Հալիչիլարը որոշեց օգտվել իր եւ միլիարդատերի նմանությունից եւ պայմանագիր կնքեց նմանակների վարձող գործակալության հետ: Սա թույլ տվեց նրան ձեռք բերել որոշ ցնցող հնարավորություններ, ներառյալ տարբեր ելույթներ գերմանական հեռուստաալիքներում եւ միջոցառումների ժամանակ: Նա, նույնիսկ, նկարահանվել է Netflix-ի «Սթոնքս արքան» գերմանական մինի սերիալում:
Նա այնքան լավ է իր դերը կատարում, որ նույնիսկ խաբել է Amazon-ի աշխատակիցներին, որոնք մտածել են, թե նա իրենց իսկական ղեկավարն է:
Տեխնոլոգիական տիտանի նմանակը ասում է, որ նա այնքան հայտնի է դարձել, որ իր ընկերուհին երբեմն նյարդայնանում է, երբ մարդիկ մոտենում են իրեն եւ ցանկանում սելֆի անել:
Նմանություններն այսքանով չեն ավարտվում. «Իմ ապրելակերպը, գրեթե, նույնն է, ինչ նրանը: Ես հաճախ եմ նավերով ճանապարհորդում, նույնիսկ սպասարկող ունեմ եւ լավ վիսկի եմ խմում, ինչպես Ջեֆը: Իմ ցանկությունն է վիսկի խմել Ջեֆ Բեզոսի հետ իր զբոսանավում. նա զբոսանավերի սիրահար է, ինչպես եւ ես»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ