Տատիկներն իրենց թոռների հետ ավելի մեղմ են վարվում, քան սեփական երեխաների: Էմորիի համալսարանի մարդաբանության, հոգեբուժության եւ վարքագծային գիտությունների պրոֆեսոր Ջեյմս Ռիլինգը, հետաքրքրված լինելով տատիկների էվոլյուցիոն արժեքների ուսումնասիրությամբ, չափել է մոտ 50 կնոջ ուղեղի աշխատանքը, ովքեր ունեցել են 3-ից 12 տարեկան առնվազն մեկ կենսաբանական թոռ:
Հետազոտության մեջ օգտագործվել է ֆունկցիոնալ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա՝ տատիկների ուղեղը սկանավորելու համար, որը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վերջինները դիտել են իրենց թոռան, երեխայի ծնողների եւ ուրիշի երեխայի ու մեծահասակի նկարները, գրում է HuffPost-ը։
«Երբ տատիկները դիտում էին իրենց թոռների լուսանկարները, հատկապես ակտիվանում էին ուղեղի այն հատվածները, որոնք մասնակցում են զգացմունքային էմպատիային»,-պատմել է Ռիլինգը:
Պարզ ասած, «էմոցիոնալ կարեկցանքը» մեկ այլ անձի էմոցիաները զգալու ունակությունն է:
«Իրենց թոռան եւ միեւնույն սեռի ծնողի լուսանկարները դիտելիս, հատկապես ակտիվանում էին ուղեղի այն հատվածները, որոնք կապված են ճանաչողական կարեկցանքի հետ»,-ասել է նա:
Ճանաչողական կարեկցանքը, որը նաեւ կոչվում է մտքի տեսություն, ճանաչողական մակարդակում ինչ-որ մեկի զգացածը հասկանալն է։ Դուք նույնիսկ կարող եք փորձել ձեզ դնել նրանց տեղում, բայց ընդհանուր հուզական փորձը ավելի քիչ է, քան հուզական կարեկցանքը:
Նախկինում Ռիլինգը եւ նրա թիմը նմանատիպ հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում հայրերը դիտել են իրենց երեխաների լուսանկարները: Համեմատած հայրիկների այս խմբի հետ՝ տատիկներն ավելի ուժեղ ակտիվություն են ցուցաբերել ուղեղի այն հատվածներում, որոնք ներգրավված են հուզական կարեկցանքի մեջ, ինչպես նաեւ՝ պարգեւատրման եւ մոտիվացիայի համար պատասխանատու ոլորտներում:
Հիմնվելով ավելի հին ժամանակների կենսաբանների աշխատանքների վրա, որոնք արվել են 1980-ականներին եւ 1990-ականներին՝ մարդաբան Քրիսթեն Հոքսն առաջարկել է մի տեսություն, որը նա եւ իր թիմը անվանել են «տատիկի վարկած»: Գաղափարն այն է, որ կանայք, ի տարբերություն էգ կապիկների, ավելի երկար են գոյատեւում իրենց վերարտադրողական տարիքից հետո, եւ կարող են օգնել մեծացնել նաեւ իրենց երեխաների սերունդներին:
Ինչ վերաբերում է այն եզակի իշխանությանը, որը թոռները, կարծես, ունեն տատիկների նկատմամբ, դրա պատճառները դեռ քննարկման առարկա են։ Հոգնած ծնողը կարող է ենթադրել, որ դա կապ ունի այն բանի հետ, որ տատիկը երես է տալիս երեխային:
Ռիլինգը կարծում է, որ դա հետաքրքիր գաղափար է, սակայն այլ կարծիք է հայտնում: «Ըստ իս, դա կարող է ավելի շատ կապված լինել երեխաների «սիրունիկ» ֆենոտիպի հետ, որը, հավանաբար, նախագծված է էվոլյուցիայի կողմից, որպեսզի մեծահասակները նրանց գեղեցիկ համարեն եւ ցանկանան հոգ տանել նրանց մասին»,-նշել է նա:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը20:31, 30 ապրիլի
Victoria Beckham x Mango. շքեղ, ազատ եւ գեղեցիկ19:17, 30 ապրիլի
Դուբայի 120 ամենահարուստ ընտանիքների եւ մասնավոր անձանց կարողությունը կազմում է 1 տրիլիոն դոլար18:05, 30 ապրիլի
«Այս եթերաշրջանն ամենաինտրիգայինն է լինելու»․ մեկնարկում է «Սյուրպրիզ 4»-ը16:23, 30 ապրիլի
«Տիտանիկի» ամենահարուստ ուղեւորի մոտ գտնված գրպանի ոսկե ժամացույցը վաճառվել է ռեկորդային՝ 1,46 մլն դոլարով15:40, 30 ապրիլի
KFC-ն որոշել է օծանելիք արտադրել14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին12:45, 30 ապրիլի
Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ12:13, 30 ապրիլի
Doja Cat-ի արտառոց հագուստը. ներքնազգեստ, պատռված զուգագուլպաներ եւ հսկայական մուշտակ