Ուինսթոն Չերչիլի դիմանկարը, որը դուր չէր գալիս բրիտանացի առաջնորդին, աճուրդի կհանվի։ Մոդեռնիստ նկարիչ Գրեհեմ Սաթերլենդի նկարն արվել էր ավելի մեծ դիմանկարի նախապատրաստման համար, որը Չերչիլն ատում էր, եւ այն հետագայում ոչնչացվել է, հայտնում է AP-ն:
Պահպանված էսքիզում, որն արված է կտավի վրա՝ յուղաներկով, պատկերված է Չերչիլի գլուխը՝ պրոֆիլից եւ մուգ ֆոնի վրա։ Ակնկալվում է, որ աշխատանքը հունիսի 6-ին Լոնդոնի Sotheby's աճուրդում կվաճառվի 500-800 հազար ֆունտ ստեռլինգով (622-995 հազար դոլար):
Խորհրդարանի պալատը 1954 թվականին էր հանձնարարել Սաթերլենդին նկարել Չերչիլին՝ նրա ծննդյան 80-ամյակի առթիվ։ Ամբողջական դիմանկարը ներկայացվել էր նույն թվականին, սակայն Չերչիլը սարկազմով այն անվանել էր «ժամանակակից արվեստի նշանավոր գործ»։ Նշվում է, որ Չերչիլը բողոքել է, քանի որ կարծել է, որ նկարում ինքը «խելագարի» տեսք ունի։ Նկարը ուղարկել են նրա տուն եւ այլեւս ոչ ոք այն չի տեսել: Տարիներ անց Չերչիլների ընտանիքը հայտնել էր, որ այն ոչնչացվել է։
Դրա ճակատագիրը գեղագիտական հնչերանգով վերստեղծվել էր «Թագը» սերիալի մի դրվագում, որտեղ Չերչիլի կինը՝ Կլեմենտինը, դիտում էր, թե ինչպես է նկարն այրվում:
Sotheby's-ը նկարը ցուցադրել է Բլենհայմ պալատի այն սենյակում, որտեղ 150 տարի առաջ ծնվել էր Չերչիլը: Նկարը կցուցադրվի նաեւ Sotheby's-ի Նյու Յորքի գրասենյակներում՝ մայիսի 3-ից 16-ը, եւ Լոնդոնում՝ մայիսի 25-ից հունիսի 5-ը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն