«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Դեւիդ Բեքհեմը դատի է տվել դերասան Մարկ Ուոլբերգին՝ պահանջելով 10 միլիոն դոլարի փոխհատուցում

11:16, 22 ապրիլի

Դեւիդ Բեքհեմը դատի է տվել դերասան Մարկ Ուոլբերգին եւ F45-ի հիմնադիրներին՝ ֆիթնես ապրանքանիշին մեղադրելով գործարքի հետ կապված խարդախության մեջ, որի պատճառով նա 10,5 մլն դոլարի եկամուտ է կորցրել:

Բեքհեմը սկզբում միավորվել է գոլֆի լեգենդ Գրեգ Նորմանի հետ՝ F45-ի դեմ հայց ներկայացնելու համար, սակայն դատավորը խորհուրդ է տվել նրանց առանձին հայցեր ներկայացնել։

Նախկին ֆուտբոլային աստղի ընկերությունը՝ David Beckham Ventures Ltd [DBVL], պնդում է, որ Ուոլբերգի Mark Wahlberg Investment Group [MWIG] ընկերությունը, F45 մարզասրահների խմբի հիմնադիրներ Ադամ Գիլքրիստի եւ Ռոբ Դոյչի հետ  «խաբել են» Բեքհեմին՝ 2020 թվականին ստիպելով նրան դառնալ F45-ի համաշխարհային դեսպանը:

Ըստ The Sun-ի՝ DB Ventures Ltd-ն պնդում է, որ 2022 թվականի սկզբին, որպես գործարքի մաս, F45-ի բաժնետոմսերը խոստացվել էին Բեքհեմի ընկերությանը: Այնուամենայնիվ, Բեքհեմը զգալի ֆինանսական կորուստներ է կրել, քանի խոստացված բաժնետոմսերը չեն մատակարարվել, մինչեւ որ դրանց արժեքը մեկ բաժնետոմսի դիմաց իջել է 12-ից մոտավորապես 3 դոլարի: Նրա փաստաբանական թիմը պնդում է, որ ուշացման պատճաով  նա կրել է մինչեւ 10,5 միլիոն դոլարի հնարավոր շահույթի վնաս:

Ի պատասխան՝ Ուոլբերգը եւ F45-ը հերքել են «խարդախության» մեղադրանքները եւ փորձում են հայցը մերժել՝ պնդելով, որ DB Ventures Ltd-ն խուսափում է պատասխանատվությունից:

Ըստ DailyMail-ի՝ Բեքհեմի ֆիրման նախկինում 18,85 մլն դոլարի ընդհանուր վնասի փոխհատուցում է պահանջել F45-ից: Այնուամենայնիվ, նոր հայցով նա վնասի փոխհատուցում է պահանջում անմիջապես Mark Wahlberg Investment Group-ից եւ F45-ի ստեղծողներ Ռոբ Դոյչից եւ Ադամ Գիլքրիստից:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել