Christie's աճուրդի տունն աճուրդի կհանի դիզայներ Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը։
Վիվիեն Վեսթվուդի ամուսինը՝ Անդրեաս Քրոնթալերը, որը նաեւ նրա բրենդի կրեատիվ տնօրենն է, հատուկ լուքեր է պատրաստել նրա զգեստապահարանից, որոնք կներկայացվեն երկու աճուրդներին։ Ավելի քան 200 իրեր կհայտնվեն աճուրդում, որոնք Վեսթվուդի չորս տասնամյակների աշխատանքի արդյունքն են, գրում է Hypebeast-ը:
Աճուրդներում ներկայացված ամենահին նմուշը դիզայների FW1983/84 հավաքածուից է: Բացի այդ, աճուրդները կաջակցեն մի շարք բարեգործական կազմակերպությունների, այդ թվում՝ The Vivienne Foundation-ին, Amnesty International-ին եւ Médecins Sans Frontières-ին:
«Վիվիեն Վեսթվուդի ակտիվության, արվեստի եւ ոճի զգացողությունը ներառված է նրա յուրաքանչյուր ստեղծագործության մեջ: Christie's-ի նախավաճառքի ցուցահանդեսը եւ աճուրդը կարտացոլեն նրա արտասովոր տեսլականը կերպարների ընտրության միջոցով, որոնք ոգեկոչում են ոչ միայն նրա կարիերայի, այլեւ անձնական կյանքի կարեւոր պահերը»,-ասել է Christie's-ի վաճառքի ղեկավարը եւ մասնավոր ու խորհրդանշական հավաքածուների տնօրեն Ադրիան Հյում Սայերը: «Սա եզակի հնարավորություն կլինի հանդիսատեսի համար զգալու Վիվիեն Վեսթվուդի եւ՛ հանրային, եւ՛ մասնավոր աշխարհը եւ միջոցներ հավաքելու այն նպատակների համար, որոնց նա այդքան հավատում էր»:
Christie's-ը հունիսի 14-ից 24-ը Լոնդոնի կենտրոնակայանում կանցկացնի հավաքածուի անվճար հանրային ցուցահանդես:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ