Microsoft-ը, օգտագործելով արհեստական ինտելեկտի հնարավորությունները, Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ։ Այնուամենայնիվ, շատերը վրդովված են տեխնոլոգիական հսկայի այս գաղափարից:
Microsoft-ը ներկայացրել է VASA-1 կոչվող արհեստական ինտելեկտի իր նոր տեխնոլոգիան, որը կարող է համատեղել անշարժ պատկերն ու աուդիո հոլովակը` ստեղծելով խոսող դեմքերի իրատեսական տեսանյութեր:
Դա ցույց տալու համար Microsoft-ը թողարկել է Մոնա Լիզայի մասնակցությամբ հոլովակ, որը ռեփ է կարդում «Paparazzi» երգի ներքո:
Microsoft just dropped VASA-1.
— Min Choi (@minchoi) April 18, 2024
This AI can make single image sing and talk from audio reference expressively. Similar to EMO from Alibaba
10 wild examples:
1. Mona Lisa rapping Paparazzi pic.twitter.com/LSGF3mMVnD
Ապրիլի 16-ին հրապարակված հետազոտության շրջանակում թողարկված տեսահոլովակը արագ դարձավ վիրուսային, ընդ որում երկուշաբթի օրը X-ում հրապարակված տեսանյութներից մեկը 7,1 միլիոն դիտում է գրանցել:
Մարդիկ բուռն են արձագանքել վիրուսային տեսանյութին. «Ինչու՞ սա պետք է գոյություն ունենա: Ես ոչ մի դրական բան չեմ կարող մտածել», «Եվս մեկ օր, եւս մեկ սարսափելի AI տեսանյութ», «Սա վայրի է, քմահաճ եւ միաժամանակ տհաճ», «Եթե միայն դա Վինչին կարողանար տեսնել սա»:
Microsoft ընկերությունն ընդգծել է նոր AI տեխնոլոգիայի դրական ազդեցությունները, ինչպիսիք են կրթության հավասարության բարձրացումը, հաղորդակցման խնդիրներ ունեցողների հասանելիության բարելավումը եւ ընկերակցություն կամ թերապևտիկ աջակցություն առաջարկելը:
Այնուամենայնիվ, այն նաեւ զգուշացրել է, որ նոր տեխնոլոգիան նախատեսված չէ «մոլորեցնելու կամ խաբելու համար», եւ կա վտանգ, որ այն կարող է չարաշահվել:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ