Բրիթնի Սփիրսը, ըստ երեւույթին, խախտել է իր լռությունը հոր՝ Ջեյմի Սփիրսի հետ վերջին «իրավական սագայի» վերաբերյալ:
Սոցցանցերում տեղադրված կիսամերկ լուսանկարում Սփիրսը սկզբում խոսում է իր մեջքի նյարդի վնասման համար ասեղնաբուժություն ստանալու մասին, իսկ հետո քննադատում ընտանիքի անդամներին, չնայած այն փաստին, որ մի քանի օր առաջ, վերջապես, լուծել էր վիճելի խնամակալության վերաբերյալ դատական գործը (հայրը 13 տարի շարունակ, փաստացիորեն, վերահսկում էր նրա ֆինանսական եւ անձնական գործերը):
«Իմ ընտանիքն ինձ ցավ է պատճառել. արդարություն չի եղել ու երեւի չի էլ լինի»,- Instagram-ում գրել է Սփիրսը։
42-ամյա Սփիրսն ակնարկել է, որ ինքը դեռ չի խոսել իր մոր կամ հոր հետ՝ անվտանգության նկատառումներից ելնելով: «Դա ծիծաղելի է, որովհետեւ ես դեռ անձամբ նրանց հետ չեմ խոսել: Ես հրապարակում եմ IG-ի միջոցով, բայց իսկապես հավատում եմ, որ այնքան էլ անվտանգ չի լինի, եթե երբեւէ դեմ առ դեմ հանդիպեմ այս հարցի շուրջ»,-գրել է նա: «Ես կարոտում եմ Լուիզիանայի իմ տունը եւ կցանկանայի գնալ այնտեղ, բայց նրանք ինձանից վերցրել են ամեն ինչ»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում