Նյու Յորքի խորհրդանշական Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցանկը:
Ակնկալվում է, որ մինչեւ 2024 թվականի վերջը Նյու Յորք կայցելի 64,5 միլիոն զբոսաշրջիկ, ինչը ընդամենը մի քանի միլիոնով պակաս է 2019 թվականի ռեկորդային թվից, որը կազմում էր 66,6 միլիոն, եւ, գրեթե, բոլորը հաստատ առնվազն կզբոսնեն Times Square-ով: Սակայն, ըստ նոր հարցման, նրանց դա դուր չի գա:
Preply-ը՝ լեզուների ուսուցման առցանց հարթակը, վերլուծել է այցելուների բազմաթիվ կարծիքներ աշխարհի 81 տեսարժան վայրերի վերաբերյալ՝ պարզելու, թե որքանով են նրանք հավանել կամ հիասթափվել դրանցից:
Մեծ Խնձորի սիրտը ստացել է ամենավատ արձագանքները՝ որպես աշխարհում «ամենագերագնահատված զբոսաշրջային թակարդ»։
Շատերը դժգոհում էին բազմությունից եւ լուսավորված տարածքն անվանում էին կեղտոտ եւ ձանձրալի: «Անհնար է շարժվել. Չափազանց սթրեսային է՝ վայելելու համար», «Մեծ հույսեր եւ ակնկալիքներ, բայց մեծ հիասթափություն»:
Այսպիսի պատկերացումները գալիս են տարածքում փողոցային հանցագործությունների տագնապալի աճի, ինչպես նաեւ պանդեմիայի պատճառով մանրածախ առեւտրի անկման հետեւանքով, որը կարծես սպառնում է տարածքի՝ դժվարությամբ ձեռք բերված ժամանակակից համբավին:
Մյուս վայրերը, որոնք հիասթափեցրել են այցելուներին, եղել են Բեռլինի Չարլի անցակետը, Փարիզի Էյֆելյան աշտարակը, Լոս Անջելեսի Հոլիվուդի Փառքի ծառուղին եւ Բարսելոնայի Լա Ռամբլա հետիոտնային գոտին, նույնիսկ Իսլանդիայի գեղեցիկ Կապույտ ծովածոցը վարկանիշում ցածր է գնահատվել:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:04, 2 հունիսի
«Շառլ Ազնավուր 100» խորագրով համերգ կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում16:56, 2 հունիսի
Իմաստով մարտաֆիլմ՝ «Կասկադյորները»14:13, 2 հունիսի
Լեգենդար Abba խմբի անդամները ստացել են Շվեդիայի ասպետական կոչում12:07, 2 հունիսի
Բեն Աֆլեքը կարծում է, որ Ջենիֆեր Լոպեսը պետք է «վերանայի իր կարիերան»10:30, 2 հունիսի
Բիանկա Սենսորին ներկայացել է հերթական սադրիչ ու կիսամերկ հանդերձանքով09:00, 2 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:33, 1 հունիսի
Balenciaga-ի շանհայական ֆանտազիան. գլխապտույտ կոշիկներ եւ շատ-շատ սեւ16:34, 1 հունիսի
Չիզքեյք-տուր Երեւանում. ինչ են առաջարկում տեղական սրճարանները15:14, 1 հունիսի
Էմիլի Ռատակովսկին պատրաստ է ամռանը14:28, 1 հունիսի
Անի Երանյանի նրբագեղ կերպարը, Սիրուշոյի «հայկական նորությունը», Կաննում հայերի հաջողությունն ու աստղային հանգիստ․ ի՞նչ են հրապարակել հայտնիները13:11, 1 հունիսի
Ջենիֆեր Լոպեսը չեղարկել է շրջագայությունը իր եւ Բեն Աֆլեքի հարաբերություններում խնդիրների պատճառով11:16, 1 հունիսի
Ժաննա Բուտուլյանի արեւելյան տրամադրությունը՝ նոր տեսանյութում