Շառլ Ազնավուրի ծննդյան հարյուրամյակին ընդառաջ NEWS.am STYLE-ը պատրաստել է նյութերի շարք՝ նվիրված հայտնի երգչի կյանքին ու գործունեությանը։ Այսօրվա նյութում մենք խոսում ենք շանսոնյեի անձնական կյանքի, նրա աշխույժ սիրավեպերի եւ արվեստագետի կյանքում կնոջ դերի մասին։
Շառլ Ազնավուրն ամուսնացած է եղել երեք անգամ։ Երաժշտի առաջին ամուսնությունը երգչուհի Միշելին Ռուգելի հետ էր․ այդ ժամանակ Շառլն ընդամենը 22 տարեկան էր։ Երաժիշտը 31 տարեկանում կրկին ամուսնացել է ֆրանսիացի երգչուհի Էվելին Պլեսիսի հետ։ 43 տարեկանում Ազնավուրն ամուսնացավ երրորդ անգամ, եւ այս անգամ նրա ընտրյալը շվեդ Ուլա Թորսելն էր։
Միշելին Ռյուգելը 16 տարեկան էր, երբ ամուսնացավ Ազնավուրի հետ եւ նվիրվեց ընտանիքին։ Ամուսնության ընթացքում զույգն ունեցել է դուստր՝ Սեդա-Պատրիսիային, ով գնացել է ծնողների հետքերով ու զբաղվել երաժշտությամբ՝ կատարելով ֆրանսերեն եւ հայերեն երգեր։ Առաջին ամուսնության վերջին տարիներին Ազնավուրն ունեցավ նաեւ որդի՝ Շառլ կրտսերին, ում մասին հստակ ոչինչ հայտնի չէ։
Ազնավուրն ու Էվելին Պլեսիսը ծանոթացել են ընդհանուր ընկերների շրջապատում, արագ սիրահարվել են ու պաշտոնապես հաստատել իրենց հարաբերությունները։ Շուտով, զբաղվածության պատճառով, շանսոնյեն սկսեց ավելի ու ավելի քիչ ուշադրություն դարձնել իր ընտանիքին, եւ ամուսնությունը խզվեց։ Պլեսիսի հետ ամուսնությունից Ազնավուրն ունեցել է որդի՝ Պատրիկին, ով մահացել է 25 տարեկանում՝ կախվածության պատճառով։ Ազնավուրը «L'aiguille» երգը նվիրել է որդու ողբերգական կորստին։ Էվելին Պլեսիի մասին, նույնպես, շատ քիչ բան է հայտնի։
Ազնավուրը 43 տարեկանում է ամուսնացել Ուլա Թորսելի հետ։ Նրանք միասին ապրել են մինչեւ 2018 թվականը՝ արտիստի մահը։ Ուլլայի հետ Ազնավուրն ունեցել է դուստր՝ Կատյային, որը հետագայում ժառանգել է հոր երաժշտական տաղանդը եւ հաճախ հանդես եկել նրա համերգներին որպես բեք վոկալիստ: Զույգն ունեցել է նաեւ որդի՝ Միշան, ով զբաղվում է երաժշտությամբ, պոեզիայով եւ կինոյով։ Շուտով Ազնավուրը եւս մեկ որդի ունեցավ՝ Նիկոլյան, ով իրեն նվիրել է երաժշտական ոլորտի բիզնեսին։
Ինքը՝ շանսոնյեն, հեգնանքով է խոսել ամուսնական կյանքի մասին. «Երեք անգամ եմ ամուսնացել։ Առաջին անգամ ես շատ երիտասարդ էի։ Երկրորդ անգամ ես բավականաչափ խելացի չէի, իսկ երրորդ անգամ ամուսնացա այլ՝ ավելի խիստ մշակույթի տեր կնոջ հետ։ Ես շատ բան սովորեցի։ Օրինակ՝ հանդուրժողականություն։ Ոչ, ես չեմ փոխվել, բայց ես ճիշտ ուղու վրա եմ»։
Ազնավուրին վերագրվում են բազմաթիվ չհաստատված կապեր տարբեր աշխարհահռչակ դերասանուհիների եւ երգչուհիների հետ։ Ամենաաղմկահարույցներից է Էդիթ Պիաֆի հետ սիրավեպը, որի մասին խոսակցությունները ծնվեցին այն բանից հետո, երբ նրանք հանդիպեցին փարիզյան կաբարեներից մեկում, մի քանի ժամ զրուցեցին, իսկ հետո Էդիթն Ազնավուրին առաջարկեց հյուրախաղեր կատարել Ամերիկայում։ Սիրավեպի պաշտոնական հաստատում չկա, սակայն աստղային զույգը ութ տարի շարունակ ակտիվորեն ջերմ հարաբերություններ է պահպանել։
Խոսակցություններ կան, որ Ազնավուրը բազմաթիվ երգեր է գրել Էդիտի համար, ինչպես նաեւ եղել է նրա իմպրեսարիոն, քարտուղարուհին եւ նույնիսկ վարորդը: Սակայն Ազնավուրը հերքել է երգչուհու հետ իր սիրավեպի մասին լուրերը եւ նշել, որ իր երգերը կանանց չի նվիրել. «Էդիտն ամենեւին էլ իմ կնոջ տեսակը չէ, ուստի հարաբերությունները բացառապես ընկերական են։ Մեզ մոտ այն էր, ինչ ֆրանսիացիներն անվանում են une amitié amoureuse, այսինքն՝ սիրառատ բարեկամություն։ Սա այն դեպքն է, երբ դուք քնքուշ եք միմյանց նկատմամբ, սիրում եք նույն բաները, կարող եք գրկել միմյանց եւ համբուրվել։ Բայց այդքանով ամեն ինչ սահմանափակվում է»:
Ազնավուրին վերագրվում են նաեւ սիրավեպեր՝ Լայզա Մինելլիի եւ Բրիջիթ Բարդոյի հետ։ Ազնավուրի սիրավեպը Մինելլիի հետ սկսվել է երգչուհու երկրորդ ամուսնության ավարտից անմիջապես հետո, սակայն զույգի ռոմանտիկ հարաբերությունները երկար չեն տեւել։ Ազնավուրը Բրիջիթ Բարդոյի հետ ամուր եւ երկար ընկերություն է ունեցել, որը շարունակվել է մինչեւ նրա կյանքի վերջը։
Կանանց հետ Ազնավուրի ռոմանտիկ հարաբերությունների շուրջ կան լեգենդներ, որոնք այլեւս հնարավոր չի լինի բացահայտել, բայց Շառլը, անկասկած, ուներ մի հմայք, որը գրավում էր շատ կանանց սրտեր:
Ռեգինա Մելիքյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)