«Իմ բեղերը... շատ սուր են, շատ ագրեսիվ»: Սալվադոր Դալիի ժիր ու պրովոկացիոն բեղերը ավելին էին, քան, պարզապես, դեմքի մազեր․ դրանք համարձակ արտիստիկ հայտարարություն էին: Նկարչի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ BBC-ն վերհիշել է 1955 թվականի նրա հարցազրույցը, որտեղ նա կիսվել էր աշխարհի ամենահայտնի բեղերի գաղտնիքով:
1955 թվականին Դալին BBC-ի Panorama հաղորդման ժամանակ Մալքոլմ Մուգերիջի հետ խոսել է իր ստեղծագործ անհատականության ամենահզոր խորհրդանիշի` բեղերի մասին:
«Առաջին հարցը, որը ես ուզում եմ տալ ձեզ, իսկապես պետք է վերաբերեր ժամանակակից արվեստին, բայց ես չեմ կարող զսպել ինձ, քանի որ ձեր մեջ ինչ-որ հաճելի անլրջություն կա, որը ստիպում է հարցնել՝ ինչպե՞ս եք կարողացել ստեղծել այսպիսի հոյակապ բեղեր»,-հետաքրքրվել է Մուգերիջը:
«Այս բեղերի ստեղծման սկզբում ես օգտագործել եմ մի շատ բնական նյութ»,-պատասխանել է Դալին,-«Խուրմա... Ընթրիքի վերջին պահին ես այն չեմ քսում բեղերիս, եւ դրանք շատ արդյունավետ են պահպանվում ամբողջ օրվա ընթացքում... Մարսել Պրուստի բեղերը մի քիչ դեպրեսիվ եւ մելամաղձոտ տեսք ունեին, իսկ իմ բեղերը, ընդհակառակը, շատ կենսուրախ են, շատ սուր ու շատ ագրեսիվ»։
Դալին նաեւ նշել է, որ օգտագործում է հունգարական Pinaud մոմը (ֆրանսիական ապրանքանիշ, որը գոյություն ունի 1810 թվականից):
Մուգերիջը միակը չէր, ով հիացած էր նկարչի անհավանական համարձակ բեղերով, որոնք վաղուց դարձել են քննարկման նյութ:
Դալին բեղեր էր աճեցնում 1930-ականներից, եւ սկզբում այն համեմատաբար համեստ էր։ Սակայն ժամանակի ընթացքում նկարչի բեղերը, ինչպես նրա երեւակայության ուժը, շարունակեցին աճել։
1940-ականներին նա աճեցրեց եւ հարդարեց իր բեղերը՝ հասնելով ավելի տպավորիչ բարձրության, որի շրջված ծայրերը հիշեցնում էին մեկ այլ ավելի վաղ իսպանացի նկարչի՝ Դիեգո Վելասկեսին: Դալիի ֆիրմային բեղերը ծառայեցին որպես համարձակ հայտարարություն՝ մարմնավորելով ըմբոստությունը, կրեատիվությունը, անվայելությունը, անհատականությունը եւ անհեթեթությունը:
Նրա բեղերը՝ ոլորված ութի տեսքով, զարդարված ծաղիկներով կամ կապված բանտով, դարձան նույնքան հայտնի, որքան նրա հանրային կերպարը: Նրա կերպարը, ինչպես եւ նրա նկարները, դիտողներին կանգնեցնում են աբսուրդի առաջ՝ ստիպելով նրանց կասկածի տակ դնել պայմանականությունները եւ սեփական իրականությունը:
Ինչ վերաբերում է ապրանքանիշերին, Դալիի բեղերը զարմանալիորեն տարածված են եւ իրենց սյուրռեալիստական ուրվագծով զարդարել են ամեն ինչ՝ զարդերից մինչեւ սուրճի բաժակներ, եւ 2010 թվականին նույնիսկ նկարվել է Delta Air Lines 757-ի վրա:
Երբ Դալիի մարմինը 2017 թվականին, նրա մահից գրեթե երեք տասնամյակ անց, արտաշիրիմեցին հայրության թեստի համար, նրա բեղերը գտնվեցին ամբողջովին նույն վիճակում եւ նման էին ժամացույցի սլաքներին, որոնք ցույց են տալիս՝ 10։10։
«Ես շատ էի ուզում տեսնել նրան, եւ ես ամբողջովին ապշած էի»,-այդ ժամանակ իսպանական RAC1 ռադիոկայանին ասաց Նարցիս Բարդալը, ով պատասխանատու էր Դալիի մարմնի զմռսման համար: «Դա նման էր հրաշքի…»
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ