Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Մատա Հարի` կին-լեգենդը

21:25, 23 հունվարի

Մատա Հարի` կին-լեգենդը: Իր մահից գրեթե մեկ դար անց էլ Մատա Հարին հուզում է գիտնականներին եւ շարունակում լինել գրողների ու ռեժիսորների մուսան: Նրա կյանքն այնքան լեցուն է խորհրդավորություններով ու առասպելներով, որ հիմա դժվար է տարբերել, թե որն է իրականությունը, որը՝ առասպելը: Հավանաբար, ոչ ոք երբեք չի իմանա, թե իրականում ով էր Մատա Հարին. խելացի լրտես, հեռու արեւադարձային երկրների խորհրդավոր պարուհի, կուրտիզանուհի, ով խելքահան էր անում բոլորին, թե՞ շարքային խաբեբա: Ոչ մի հետազոտություն միանշանակ պատասխան չի տալիս: Պատմաբանները մինչեւ հիմա չեն կարողանում այս հարցում միանման եզրահանգման գալ: Յուրաքանչյուրը սեփական տարբերակն է ընտրում: Մի բան միանշանակ է. այդ կնոջը հաջողվել է իր անունը թողել պատմության մեջ, նա գլուխկոտրուկ է դարձել, որը փորձելու են գուշակել դեռեւս բազմաթիվ սերունդներ: Հնարավոր է՝ հենց այս է եղել նրա նպատակը, թեեւ կարծում եմ, որ այդ պահին, ինչպես յուրաքանչյուր կին, այնքան էլ պարզ չէր գիտակցում, թե ինչ է ուզում:

Նիդեռլանդների Ֆրիսլենդ համայնքի բնակչուհի Մարգարեթ Գեերտրոյդ Զելլեն ծնվել է 1876 թվականի օգոստոսի 7-ին: 21 տարեկանում, առանց կրթության եւ սեփական միջոցների, նա համաձայնել է ամուսնանալ Նիդեռլանդական Հնդկաստանի (այժմյան Ինդոնիեզիա) շոտլանդական ծագումով գաղութի սպայի հետ, ով բավական մեծ էր իրենից: Սակայն նրանց խառնվածքի տարբերության պատճառով այդ ամուսնությունն ի սկզբանե դատապարտված էր կործանման: Ամուսինները տեղափոխվում ենն Ճավա (հոլանդական Արեւելյան Հնդկաստան, այժմ՝ Ինդոնեզիա): Այնտեղ Մարգարեթն արեւմտյան ավանդույթներ է ուսումնասիրում, մշակույթ եւ պարեր, ինչպես նաեւ լեզու է սովորում: Ամուսնալուծությունից հետո զրկվելով գոյատեւման միջոցներից՝ Մարգարեթը մեկնում է Փարիզ` վաստակելու: Սկզբում հանդես էր գալիս որպես կրկեսային ձիավար` «լեդի Գրեշա Մաք-Լեոդ» անվամբ: 1905 թվականից սկսվում է նրա՝ «արեւմտյան ոճի» պարուհու աղմկոտ փառքը, ով հանդես էր գալիս Մատա Հարի մականվամբ (թարգմանաբար՝ «օրվա աչք»):

Նրա առաջին ելույթները սենսացիա դարձան: Համարի վերջում (այն կատարում էր իր արվեստը գնահատողների նեղ շրջանակում, վարդի թերթիկներով ողողված) պարուհին գրեթե մերկ էր մնում: Էկզոտիկ պարուհի դառնալով՝ Մատա Հարին իր վրա ավելի շատ էր հետաքրքրություն սեւեռում, իր ծագման մասին ռոմանտիկ պատմություններ էր պատմում, ընդ որում՝ ամեն անգամ ավելի էկզոտիկ եւ հակասական տարբերակներով: Իրականում Մատա Հարին, ինքն էլ չգիտակցելով, օգտագործում էր այն, ինչը հիմա ընդունված է կոչել PR եւ այդ շատ հմտորեն էր անում: Փարիզը նրա ոտքերի տակ էր: Նա ելույթ էր ունենում լավագույն սրահներում, նրա ոտքերի տակ էին այն ժամանակվա ամենահարուստ ու ազդեցիկ տղամարդիկ: Ու թեեւ ժամանակակից չափորոշիչներով Մատա Հարիին դժվար է գեղեցկուհի անվանել, այդ ժամանակ սեւահեր պարուհին՝ շագանակագույն մեծ աչքերով եւ խորհրդավոր անցյալով, խելահեղ հաջողություն էր վայելում: Սակայն նրա սրընթաց բարձունքին հետեւեց ոչ պակաս սրընթաց անկումը:

Մատա Հարիի գլխավոր թերությունը նրա կենսակերպն էր՝ անլուրջ, ոչ մշտական, փոփոխությունների հանդեպ նրա մոլուցքն ու շռայլությունը, ինչն էլ փողի մշտական պակասի էր բերում: Եվ հարուստ ու շռայլ տղամարդկանց անվերջ որոնումները, ովքեր պատրաստ կլինեին նրա համար շքեղ կյանք ապահովել: Այդպիսով, նրա կյանքում մարմնավաճառությունը սկսում է մեծ դեր խաղալ: Նա արդեն Փարիզում, Ամստերդամում, Բեռլինում եւ Մադրիդում հարուստ տղամարդկանց բազմամյա սիրուհի էր եւ աղքատության վախը, որի հիմքը մանկությունն ու անհաջող ամուսնությունն էր, նրան ստիպում էր գնալ նոր քայլերի, սովորաբար՝ սեռական կարճատեւ կապի տղամարդկանց հետ, ովքեր պատրաստ էին շռայլորեն վճարել:

Առաջին համաշխարհային  պատերազմի սկզբին Հարիի ճանաչվածությունը որպես պարուհի արդեն անկում էր ապրում: Պատմաբանների կարծիքով, հենց այդ շրջանում էլ հավաքագրվում է գերմանական հետախուզության կողմից, իսկ որոշ ժամանակ անց՝ նաեւ ֆրանսիական:

Այդպիսով, Մատա Հարին կրկնակի գործակալ է դառնում: Բայց եթե դատենք պահպանված փաստաթղթերով ու Մատա Հարիի վկայություններով, ապա այդ «աշխատանքը» նա ավելի շատ որպես խաղ էր ընդունում, որի շնորհիվ կարելի է լավ վաստակել: Նրա բոլոր գործողությունները վկայում են այն մասին, որ նա չէր կարող հմուտ լրտես լինել: Դատեք ինքներդ, արդյո՞ք կարող է հմուտ լրտեսն ամեն անկյունում պարծենալ դրանով: Նրա ողբերգական մահը Գերմանիայի եւ Ֆրանսիայի  հետախուզությունների ինտրիգների հետեւանք էր: Անհրաժեշտ էր քավության նոխազ գտնել, ինչ-որ մեկին զոհաբերել եւ հայտնվեց Մատա Հարին: Փակ դռների հետեւում անցկացվող դատավարության ընթացքում այդպես էլ ոչ մի ծանրակշիռ փաստարկ չբերվեց, որը կարող էր ապացուցել Մատա Հարիի՝ լրտես լինելու փաստը, ով հերքում էր բոլոր մեղադրանքները: «Պոռնիկ` այո, բայց ոչ երբեք դավաճան»,- ասել է նա: Դատարանը, այնուամենայնիվ, անդրդվելի էր եւ երբեմնի ճանաչված պարուհուն մահապատժի ենթարկեցին:

Նորությունը, թե ճանաչված պարուհին որպես լրտես մահապատժի է ենթարկվել, անմիջապես բազմաթիվ լուրերի տարածման պատճառ դարձավ: Դրանցից մեկի համաձայն, Մատան իր դահիճներին օդային համբույր է ուղարկել, թեեւ ավելի հավանական է, որ օդային համբույրն ուղղված է եղել նրա փաստաբանին, ով պարուու սիրեկանն էր ու մահապատժի վկան:

Ասում էին նաեւ, որ նրա վերջին խոսքերը եղել են՝ «Merci, monsieur» («Շնորհակալություն, պարոն»): Մյուս լուրն էլ հավաստիացնում է, որ դահիճների ուշադրությունը շեղելու համար իր վրայից գցել է վերարկուն եւ ցուցադրել մերկ մարմինը: Նրա մահը, ինչպես եւ կյանքը, խորհրդավորություններով լի է: Հնարավոր է՝ այդքան ողբերգական մահն է նրան հավերժ անմահ դարձրել: Բրիտանական եւ հոլանդական հակահետախուզության փոխգնդապետ Օրեստ Պինտոն մի անգամ ասել է. «Մատա Հարին, անկասկած, մեծ փառք է վայելել: Հասարակության աչքին նա չքնաղ կին-լրտեսուհու մարմնավորում էր: Սակայն նա հիմար արարած էր: Եթե նրան մահապատժի չենթարկեին, նահատակի անուն ձեռք չէր բերի ու նրա մասին ոչ ոք չէր էլ իմանա»:

Յուլիա Վարդանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել