Աշխարհում նորաձեւության մասին բլոգները լայն տարածում եւ շատ ընթերցողներ ունեն: Հայաստանում բլոգի այս տեսակը այդքան էլ տարածված չէ, իսկ նորաձեւության բլոգերներին կարելի է մատների վրա հաշվել, բայց կա մի աղջիկ, ով ապրելով եւ գործունեություն ծավալելով Էստոնիայում, սիրվեց ոչ միայն տեղի ընթերցողների կողմից, այլեւ հայ: Խոսքը նորաձեւության բոգեր Լուսինե Այանյանի մասին է, ով արդեն չորս տարի է` վարում է Lucine’s blog-ը:
Լուսինեն 27 տարեկան է , ապրում է Տալլինում: Աշխատում է տեղական ընկերություններից մեկում` որպես մարքեթինգի եւ զարգաման մասնագետ, զուգահեռ ստանում է դիզայներ-մոդելավորողի կրթություն: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Լուսինեն պատմում է բլոգեր դառնալու, հայրենիք կատարած այցերի եւ ստացած տպավորությունների մասին:
«Ծնվել եմ Երեւանում, բայց փոքր տարիքում ընտանիքիս հետ տեղափոխվել եմ Մերձբալթիկա: Այնուամենայնիվ, Հայաստանն իմ հայրենիքն է, եւ ես շատ ուրախ եմ, որ երբեմն ստացվում է հյուր գալ հարազատներիս»,-ասում է նա` պատասխանելով մեր հարցերին:
Ինչո ւ ՞ հենց նորաձեւության մասին բլոգ որոշեցիր վարել, ինչո ՞վ է գրավում նորաձեությունը:
Նորաձեւությունը եւ այն, ինչ կապված է դրա հետ, ինձ գերում է իր հսկայական հնարավորություններով: Դեռ փոքրուց շատ եմ նկարել, փորձել տարբեր հագուստներ, շատ ուշադրություն եմ դարձրել զգեստապահարանիս: Նախքան սեփական բլոգ ունենալը, ես երկար ժամանակ կարդում է այլ հայտնի բլոգերների: Երբ շատ մտքեր հավաքվեցին եւ հայտնվեց այն, ինչ կուզեի կիսել ուրիշների հետ, ես որոշեցի ինքս փորձել իմ ուժերը: Արդեն չորրորդ տարին է, ինչ վարում եմ իմ բլոգը մեծագույն հաճույքով: Այն ինձ տալիս է ստեղծագործական ինքնաարտահայտման հսկայական հնարավորությւոն:
Ինչպե ՞ս ես վերաբերվում քո հասցեին հնչող քննադատություններին, չէ ՞ որ ճաշակին ընկեր չկա:
Միանգամայն Ճիշտ է ասված, որ ճաշակը բոլորի մոտ տարբեր է: Այդ պատճառով, երբ ինձ քննադատում են, առաջին հերթին, ընդունում են դա որպես սուբյեկտիվ կարծիք: Հիմնավորված քննադատությունը նույնիսկ հետաքրքիր է լսել եւ կարդալ: Դա լրացուցիչ անգամ հնարավորություն է տալիս մտածել, թե ինչու կողմնակի մարդը հենց այդպես մտածեց:
Գիտեմ, որ վերջերս Հայաստանում ես եղել: Ի ՞նչ տպավորություններ ես ստացել:
Անցած տարի Երեւանում եմ եղել երկու անգամ: Իմ վերջին` նոյեմբերին կատարած այցի ընթացքում շատ գործեր ունեի, որոնցով պետք է զբաղվեի: Այդ ժամանակ ես տեսա Երեւանը աշխատանքային հոգսերի ամենաեռուն շրջանում, իսկ ամռանը շատերը հանգստանում են, քաղաքում շատ են զբոսաշրջիկները, զանազան մշակութային միջոցառումները: Վերջինն ինձ շատ դուր է գալիս իմ հայրենի քաղաքում: Գրեթե ամեն օր դու հնարավորություն ունես այցելել թանգարաններ, համերգներ, թեմատիկ երեկույթներ, պատմական վայրեր եւ այլն:
Որպես նորաձեւության բլոգեր` քո խորհուրդը հայուհիներին:
Իմ միակ խորհուրդը, երբ խոսք է գնում նորաձեւության մասին` պահպանեք ձեր եսը: Պետք չէ վազել նորաձեւության հետեւից եւ կրկնօրինակել ինչ-որ մեկին: Կարեւոր է ունենալ սեփական ոճը: Այն, ինչը լավ է նայվում ինչ-որ մեկի վրա, դեռ չի նշանակում, որ ձեզ կսազի: Փորձեք հագուստի միջոցով ինքնադրսեւորվել եւ ցույց տալ ձեր անհատականությունը եւ ոչ մի դեպքում չթաքնվել դրա հետեւում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ