«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Խանդի նշանները

14:44, 18 նոյեմբերի

Հոգեբանները պնդում են, որ գոյություն ունեն նշաններ, որոնցով կարելի է հեշտությամբ պարզել՝ մարդը խանդո՞տ է, թե՝ ոչ: Այդ գաղտնիքները, NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում, ներկայացրեց սոցիալական հոգեբան, «Գոյ» հոգեբանական կենտրոնի կամավոր հոգեբան-խորհրդատու Սուսաննա Ավետիսյանը:

«Խանդը, մեծամասամբ, այլ մարդու «տիրելու» բացառիկ հավակնություն է, ում հետ էմոցիոնալ կապ գոյություն ունի:

Խանդն ի հայտ է գալիս, երբ այդ հավակնությունը կասկածի տակ է դրվում այդ մարդու կողմից, ինչը հանգեցնում է այն կորցնելու ուժեղ, երբեմն իռացիոնալ վախի: Խանդն ունակ է մարդուն դրդել կտրուկ, այդ թվում բռնի գործողությունների:

Նման հետեւանքներից խուսափելու համար, ցանկանում եմ մի քանի ակնհայտ չափորոշիչներ նշել, որը բնորոշում է մարդու խանդոտ բնույթը: Օրինակ, առաջին անգամ ժամադրության գնացող աղջիկը շքեղ է հագնվում: Մի կողմից, տղային դա պետք է դուր գա, քանի որ աչքի համար հաճելի է, բայց եթե նա խանդոտ է, ապա միանգամից դիտողություն է անում կամ սկսում քննադատել ընկերուհու հագուստը:

Իսկ եթե նա նաեւ եսասեր է, ապա կարող է նույնիսկ հունից դուրս գալ, եթե իր ընկերուհուն այլ տղաներ նայեն:

Նմանատիպ իրավիճակ կարող է ստեղծվել նաեւ ընկերուհիների միջեւ: Օրինակ, աշխատանքի վայրում նոր աշխատակցուհի է հայտնվել եւ մեր հերոսուհին ընկերացել է նրա հետ: Այդ աշխատակցուհին կարող է ընկերություն անել նաեւ այլոց հետ, իսկ առաջին ընկերուհին կարող է խանդել, որ ինքը միակը չէ եւ այլն:

Պարզելու համար մարդը խանդոտ ՝, թե՝ ոչ, բավական է ուսումնասիրել նրա վարքն ընկերների հետ աշխատանքի վայրում:

Առողջ, բնական խանդը պետք է առիթ ունենա: հենց այնպես կարող են խանդել այն տղամարդիկ կամ կանայք, ովքեր կամ իրենք են գնում դավաճանության կամ ֆլիրտի, կամ պատրաստ են նման քայլի գնալ: Եթե ձեր ամուսինը ձեզ մեղադրում է դավաճանության մեջ, նշանակում է, որ պետք է զգույշ լինել, հնարավոր է, ինքն է դավաճանում եւ ենթագիտակցորեն իր արարքը պրոյեկտում է ձեր վրա:

Հայտնի է, որ խանդը կարող է կործանել մարդկանց հարաբերությունները: Խանդը հաղթահարելու համար պետք է լավ աշխատել սեփական անձի վրա: Ուժեղ նյարդային համակարգով մարդկանց համար դա հեշտ կլինի, իսկ թույլերի համար դժվար կլինի: Մարդը պետք է հանդարտվի, հաղթահարի ինքն իրեն եւ սկսի առողջ դատել: Բացի այդ, մարդը պետք է փորձի իրավիճակին կողքից նայել: Միայն այդ դեպքում նա կարող է հանգել ճիշտ եզրակացության: Կամաց-կամաց նա կսովորի հաղթահարել խանդը, իսկ հետո դա կարող է նրա բնավորությունը դառնալ:

Բացի այդ, ցանկանում եմ նշել, որ աղջիկը կամ տղան դիտավորյալ ստիպում են խանդել, նշանակում է, նրանք ուշադրության պակաս են զգում իրենք զուգընկերոջ կողմից կամ լքված են զգում իրենց, ասենք կարծում են, որ իրենց բավարար չափով չեն սիրում:
Էությունն այն , որ եթե մարդը դիտավորյալ ստիպում է խանդել, ուրեմն դա պատճառ ունի:

Գրառեց՝ Լաուրա Բալայանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել