Կնոջ համար դժվար է հասկանալ, թե տղամարդն իրեն ինչպես է վերաբերվում։ Իրականում, տղամարդու պահվածքից միշտ չէ, որ կարելի է հասկանալ, թե ձեզ ինչպես է վերաբերվում։ Կանայք տղամարդկանց երբեմն «յուրովի» են հասկանում՝ գործի դնելով կանացի տրամաբանությունը։
Բայց այդ դեռ չի նշանակում, որ տղամարդը համապատասխանում է կնոջ ընկալմանը։ Իրականությունը մոտ է կանացի մոտեցմանը, սակայն ճշմարտությունն ինչ-որ տեղ մոտերքում է։
Եվ այսպես. ինչպե՞ս հասկանալ տղամարդու վերաբերմունքը, նրա հոգեբանությունը։ Վերաբերմունքով, բառերից ելնելով՝ հնարավոր է։ Եկեք ի մի բերենք։ Երբ դուք միասին ժամանակ եք անցկացնում, արդյո՞ք նա ուշադիր է քո բառերի հանդեպ, ինչ-որ մանրուքներ հիշո՞ւմ է։ Եթե այո՝ ուրեմն շատ լավ է։
Ուշադրություն դարձրե՞լ եք, թե նա ինչպես է վերաբերվում միասին խանութ գնալուն, ձեր ուշանալուն կամ ձեզ տեսնելու եւ միասին մի տեղ գնալու անհրաժեշտությանը։ Եթե համբերատար է այդ հարցերում, ուրեմն հրաշալի է։
Նկատե՞լ եք, որ որոշ տղամարդիկ կնոջ եւ իր մասին պատմություններում ասում են՝ «Ես գնացի, ես պատվիրեցի եւ այլն»։ Իսկ որոշ տղամարդիկ՝ հակառակը. «Մենք եղանք, զբոսնեցինք, ցանկացանք» եւ այլն։ Եթե «մենք», ուրեմն այդ նշանակում է, որ նա ձեզ եւ իրեն մի ամբողջություն է ընկալում։ Իսկ եթե ամենուրեք միայն «ես» է, ուրեմն ինքն իր համար է, դուք՝ ձեզ։
Տղամարդուն հասկանալու հարցում հետաքրքիր է նաեւ այն, արդյո՞ք նա պատրաստ է ձեզ համար իր կյանքում որոշակի փոփոխություններ անել։ Կարո՞ղ է փոխզիջման գնալ։ Սա շատ կարեւոր ցուցանիշ է, արդյո՞ք նրան անհրաժեշտ եք որպես կյանքի ուղեկից։ Բնականաբար, եթե պատրաստ է, այդպիսի մարդու հետ լուրջ հարաբերություններ կառուցելու հնարավորություն կա։
Չի կարելի մոռանալ նաեւ նրա շրջապատի մասին։ Արդյո՞ք նա ձեզ ծանոթացրել է իր ընկերների հետ։ Դժվար թե տղամարդն այդ անի, եթե լուրջ մտադրություններ չունի։
Եվ, իհարկե, տղամարդու կողմից ուշադրությունը, քնքշությունն ու հոգատարությունը հաճելի է բոլորիս։ Դրանք յուրաքանչյուրը յուրովի է արտահայտում։ Սակայն, ամեն դեպքում, երբ տղամարդը հիշում է ձեր ծանոթության օրը, երբ պարզապես զանգահարում է ձեզ, որպեսզի իմանա, թե ինչպես են ձեր գործերը, ապա անտարբեր չէ ձեր նկատմամբ։
Այս թեմայի շուրջ եւս մեկ հանգամանք։ Ուշադրություն դարձրեք, թե նա իր ընկերների ու ծանոթների ներկայությամբ ինչպես է ձեզ վերաբերվում։ Իրավիճակներ կլինեն, երբ ինչ-որ մեկը ձեր հասցեին վատ կարտահայտվի։ Այստեղ կարեւոր է ձեր տղամարդու արձագանքը։ Արդյո՞ք նա ընկերների մոտ կպաշտպանի ձեզ, թե՞ ստիպված կլինեք ինքներդ անել այդ։ Բնականաբար, լավ կլինի, եթե նա պաշտպանի ձեզ։ Ուրեմն՝ հարգում եւ գնահատում է։
Ցանկալի է, որ մեր շրջապատում իսկական տղամարդիկ շատ լինեն, պաշտպաններ, ով միշտ կաջակցի մեզ ու մեր աչքերը երջանկությունից միշտ կփայլեն։
Նյութը՝ koketka.by կայքի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները