Ընտանեկան կոնֆլիկտները սովորական երեւույթ են: Պետք չէ դրանցից վախենալ, հարկավոր է պարզապես միշտ պատրաստ լինել լսել զուգընկերոջը եւ հասկանալ, թե ինչ է նա ուզում: Նույնիսկ միմյանց անկեղծորեն սիրող մարդիկ երբեմն վիճում են: Պատճառ կարող են լինել պարզ հոգնածությունը, վատ ինքնազգացողությունը, կյանքի որակը բարելավելու ցանկությունը եւ մի շարք այլ լավ մտադրությունները:
Գլխավորը, որպեսզի ամեն ինչ սկանդալի չվերածվի, իսկ դրա համար մի քանի բան է անհրաժեշտ…
Ղեկավարիր կոնֆլիկտը
Ձգտիր ձեռնպահ մնալ գոռալուց, հիստերիկայից, արցունքներից եւ վիրավորանքներից: Հանգիստ ձայնով, չեզոք տոնայնությամբ ամուսնուդ պատմիր քո զգացմունքների ու էմոցիաների մասին: Ընդ որում, հարկավոր է խուսափել ուղղակի մեղադրանքներից:
Օգնության դիմիր
Ուղիղ, բայց առանց ագրեսիայի ամուսնուդ խնդրիր օգնել: Մի մոռացիր կախարդական խոսքերի մասին:
Ըմբռնում դրսեւորիր
Տղամարդուն բացատրիր, որ հրաշալի հասկանում ես, թե ինչ է նա զգում, եւ նշիր, որ քեզ համար նույնպես հեշտ չէ: Սկսիր քննարկել վեճի պատճառը՝ որպես խնդիր, որը երկուսիդ էլ բազմաթիվ հոգսեր է պատճառում, այդ պատճառով հարկավոր է այն հնարավորինս արագ լուծել: Մի քանի փոխզիջումային տարբերակ առաջարկիր:
Հրաժարվիր հակամարտել
Եթե ամուսինը հերթական սկանդալն է հրահրում, խնդրիր նրան դադարել վիճել, իսկ խնդրահարույց հարցը քննարկել սթափ գլխով, օրինակ՝ առավոտյան:
Բարի խոսքեր ասա
Տղամարդուն ոչինչ այնքան չի հանգստացնում, որքան իր հասցեին մի քանի հաճոյախոսությունը: Հաճելի խոսքերի օգնությամբ ցույց կտաս, որ չես ցանկանում մանրուքների համար վիճել:
Նյութը՝ liza.ua կայքի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր