Այսօր՝ փետրվարի 20-ին, կայացավ «Երեւան Մոլ»-ի՝ երկար սպասված հանդիսավոր բացումը:
«Երեւան Մոլի» կառուցումը Հայաստանի խոշորագույն նախագծերից է, որը մեկնարկել է 2010 թվականից եւ այսօր հանրությունը կարող է գնահատել եվրոպական չափանիշներով կառուցված առեւտրի եւ զվարճանքի ամենամեծ կենտրոնը։
«Երեւան Մոլն» առեւտրի եւ զվարճանքի կենտրոն է, որը զբաղեցնում է 59.900 ք.մ. ընդհանուր տարածք, առանձնահատուկ ճարտարապետական կերպար ունի, իսկ շենքի ներքին դիզայնում կարելի է տեսնել ուրարտական ժամանակաշրջանի սեագիր արձանագրություններ:
«Երեւան Մոլի» ճարտարապետական նախագծերը մշակել եւ իրականացրել է «Բրոդվեյ Մալյան» կազմակերպության «Արխանգել» ճարտարապետական ընկերությունը:
«Ինչպես տեսնում եք՝ կառույցը ժամանակակից լուծումներով է արված: «Երեւան Մոլ»-ի լոգոտիպն ու բրենդային տարրերն արվել են Երեւան քաղաքի հետ ասոցացվող գույներով»,- ասաց կառույցի գլխավոր ճարտարապետ Արտակ Կնյազյանը:
Առեւտրի կենտրոնի հարկի տակ ներկայացված է 120 խանութ, ստեղծվել է շուրջ 2.000 աշխատատեղի հնարավորություն: «Երեւան Մոլի» կառավարումն իրականացվում է եվրոպական չափանիշներով, հանրահայտ «Տրիգրանիտ» ընկերության խորհրդատվությամբ: Ի դեպ, այն Եվրոպայում անշարժ գույքի կառավարման եւ զարգացման՝ թվով երրորդ ընկերությունն է, որն ավելի քան 20 հաստատությունների զարգացման եւ կառավարման խորհրդատվություն է իրականացրել:
«Երեւան Մոլի» շնորհիվ Հայաստանում առաջին անգամ ներկայացված են լինելու բազմաթիվ հանրահայտ ապրանքանիշեր. F&F, Mac Cosmetics, 7 Camicie, R.Zengarini, Zippy, CLics Toys, Mini Raxevski, Polin City, Richi Art եւ այլն: Բացի այդ, այստեղ ներկայացվելու են հագուստի, սննդի եւ զվարճանքի միջազգային լավագույն ապրանքանիշերը. Zara, Pull and Bear, New Yorker, Stradivarious, Coin Cassa, Bourger King, Julia Bergovich, Levis, Faina, I Electronics եւ այլն։
«Երեւան Մոլի»-ի հանդիսավոր բացման գլխավոր հյուրերն էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արարատյան Հայրապետական թեմի հոգեւորականներ, պաշտոնատար անձինք։
Իսկ այցելուների առջեւ «Երեւան Մոլը» դռները կբացի փետրվարի 21-ին, ժամը 18:00-ին: Բացմանը բազմաթիվ անակնկալներ են սպասվում։
Լրագրող՝ Մելինե Տոնոյան
Լուսանկարիչ՝ Արսեն Սարգսյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին