Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Մաշա Մնջոյանը, Վիգեն Ահարոնյան, Նարե Գրիգորյանը եւ շատ ուրիշներ՝ «Մալխաս» ջազ ակումբում (ֆոտո)

14:01, 1 մարտի

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողներ Նանա Հակոբյանը, Գայանե Ստեփանյանը, Ջեմա Սահակյանը եւ Էլիդա Սիմոնյանը, ովքեր Հրաչյա Քեշիշյանի սաներն են, «Մալխաս» ջազ ակումբում փետրվարի 28-ին գեղեցիկ Jazz երեկո էին կազմակերպել:

«Շատ նախագծեր ենք միասին իրականացրել, բայց սա առաջին մեծ ծրագիրն է, որի նպատակն է հայ տաղանդավոր երգիչներին տեսանելի եւ լսելի դարձնենք հանրությանը: Նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրելու: Այս անգամ որոշեցինք Jazz երեկո կազմակերպել, քանի որ մասնակիցները նախապատվությունը տվեցին Jazz-ին»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Նանա Հակոբյանը:

Երեկոն իրենց կատարումներով անմոռանալի դարձրեցին «Հայաստանի ձայնը» նախագծի մասնակիցներ Մաշա Մնջոյանը, Արմեն Հովհաննիսյանը, Վիգեն Ահարոնյանը, Արմեն Չամիչյանը, Նարե Գրիգորյանը եւ Գեորգի Բունիաթյանը: 
Նշենք, որ մասնակիցները ելույթ ունեցան «Con Alma» band-ի նվագակցությամբ. ստեղնաշարային գործիքներ՝ Նառա Առաքելյան, շեփորահար՝ Երվանդ Մարգարյան, Bass գիթառ՝ Արամ Կարապետյան եւ  հարվածային գործիքներ՝ Պերճ Նահապետյան:

Մաշան եւ Նարեն առանց Jazz-ի չեն կարող պատկերացնել իրենց կյանքը: Նշենք, որ Մաշան շուտով իր երկրպագուներին կներկայացնի նոր տեսահոլովակ, որը Jazz է լինելու:

Ցավալի է, բայց փաստ, որ մեր երիտասարդներից քչերն են նախընտրում ջազ ունկնդրել: Սակայն Նարեն վստահ է, որ մի օր երիտասարդներին այն կհետաքրքրի:

Երեկոյի ավարտին մասնակիցները հանդիսատեսի համար անակնկալ էին պատրաստել: Նրանք միասին Կոմիտաս երգեցին:

 

Լրագրող՝ Մելինե Տոնոյան

Լուսանկարիչ՝ Արսեն Սարգսյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել