Մարդիկ սիրահարվում են, հանդիպում, բաժանվում։ Դրանում արտասովոր ոչինչ չկա։ Այդ կարող է նաեւ ձեզ հետ պատահել: Եվ եթե այդ տեղի է ունեցել, ապա պետք է նախկինի հետ հարաբերություններում կողմնորոշվել։ Առավել եւս, եթե խելահեղ ու կրքոտ սեքսը չեք կարողանում հանել ձեր գլխից։
Բաժանումից հետո որոշակի ժամանակ է անցել, դու այդ իրավիճակից հիանալի գլուխ ես հանել։ Տխուր մտքերը վանելու համար, վերջապես, սկսել ես գործերով զբաղվել, որոնք երկար ժամանակ հետաձգում էիր։ Ընկերուհիների հետ ավելի շատ ես հաճախում երեկույթների ու միջոցառումների։ Նոր սանրվածք ես արել ու նոր նախասիրություն գտել։ Թվում էր՝ կյանքն աստիճանաբար սկսել է բարելավվել, բայց ինչ-որ բան չի հերիքում։
Չնայած չես շտապում նոր հարաբերություններ կառուցել, մարմնական ցանկությունները չես կարող հաշվի չառնել։ Առողջության համար երկարատեւ զսպվածությունը վնասակար է։ Արդյունքում, սեփական արտադրության մի քանի օրգազմից հետո գալիս ես եզրահանգման, որ այսպես չի կարող շարունակվել։ Առաջիկայում, որպես կանոն, պատահաբար հանդիպում ես նախկինիդ եւ նայելով նրան՝ հիշում միասին անցկացրած բոլոր հաճելի պահերը։ Խոսքից խոսք՝ եւ պայմանավորվում ենք միասին սուրճ խմել։
Նոր հարաբերություններ նախկինի հետ
Ամեն ինչ պտտվում է, դուք կրկին նրա հետ անկողնում եք հայտնվում։ Այդ այնքան հիասքանչ էր, որ նա առաջարկում է մեկ անգամ էլ հանդիպել։ Այդպիսի հարաբերությունները լավ են միայն այն դեպքում, եթե դուք ձեր մեջ ամեն բան պարզել եք։ Նրանից քեզ միայն սեքս է հարկավոր եւ ուրիշ ոչինչ, նրան՝ նույնպես։ Միայն թե գլուխը մի կորցրեք եւ զգացմունքների թակարդը մի ընկեք։ Միանգամայն հնարավոր է, որ որոշ ժամանակ անց կրկին սիրահարված նրա գրկում լինես՝ մոռանալով, որ վաղուց այլեւս նա քոնը չէ։
Կարելի է նաեւ ընդունել այն փաստը, որը նախկին սիրեցյալն այս իրավիճակն այլ կերպ կընդունի։ Տղամարդիկ նույնպես զգացմունքներ ունեն։ Հատկապես, եթե բոլորովին վերջերս սիրել եք միմյանց։ Այդ պատճառով, պետք չէ միանշանակ հավատալ, որ նրա համար սա անցած փուլ է եւ ամեն ինչ հաղթահարված է։ Նրա համար նույնպես դժվար է մոռանալ այն, ինչ եղել է ձեր միջեւ։
Եթե նա իսկապես ձեզ շատ է սիրել, ապա ընդունելու է խաղի կանոնները, նույնիսկ եթե ոգեւորված չէ իրադարձությունների այս վիճակից։ Նա այդ կանի գոնե հանուն այն բանի, որպեսզի քո կողքին լինի։ Այնպես որ՝ պետք չէ նրա զգացմունքների հետ խաղալ ու հուսահատեցնել։ Ինքդ քեզ հարց ուղղիր. կարո՞ղ ես միանշանակ ասել, որ նրան միայն սեռական մերձեցում է անհրաժեշտ։ Այս հետաքրքրությունը ոչ միայն սեռական է, այլեւ առաջին հերթին հոգեկան։
Այրե՞լ կամուրջները
Ինչ-որ ժամանակ կարող է այնպես պատահել, որ ձեզանից մեկը հանդիպի մեկին, ում հետ կցանկանա ընտանիք կազմել, այդ դեպքում ստիպված կլինեք կրկին դադարեցնել հարաբերությունները։
Եթե չես ցանկանում նրան եւս մեկ հնարավորություն տալ, ապա իմաստ չունի պահպանել հարաբերությունները, որոնք վաղուց փակուղի են մտել։ Այդպիսի իրավիճակներում պետք է անմիջապես ավարտել դրանք։
Սակայն կարող է այնպես լինել, որ եթե անգամ նա աշխարհի միակ տղամարդը լինի, դու նրա հետ նույն անկողին չես մտնի։
Ինչպես ասել է հին հունական փիլիսոփաներից մեկը՝ «Միեւնույն գետը երկու անգամ չեն մտնում»։ Այս արտահայտությունը յուրաքանչյուրը յուրովի է ընկալում։ Որոշ մարդկանց համար այն կարող է նշանակել, որ նույն մարդու հետ նոր ու երջանիկ հարաբերություններ սկսելն ուտոպիստական գաղափար է։ Իսկ մյուսները՝ հակառակը, նախկին զուգընկերոջն ընդունում են ինչպես գետը, որի ջուրը փոխվել է մեկ այլ՝ առավել մաքուր ջրով եւ, հավանաբար, այդ պատճառով էլ նրանք պատրաստ են առանց մտածելու ամբողջ գլխով սուզվել դրա մեջ…
Աղբյուրը՝ myjane.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:46, 21 մայիսի
Բեն Աֆլեքը «ուշքի է եկել» ու հասկացել, որ «Ջեյ Լոյի հետ ամուսնությունը չի աշխատում»10:20, 21 մայիսի
«Սուպերաստղային հիվանդություն»․ Բրյունետը հայտնել է իր նոր երգի մասին09:00, 21 մայիսի
ՄԱՅԻՍԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար