«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Սիրուշոն, Անդրեն եւ շատ ու շատ ուրիշներ՝ Արամ MP3-ի «Not alone» երգի մասին (ֆոտո)

12:01, 15 մարտի

Մարտի 14-ին կայացավ Արամ MP3-ի «Եվրատեսիլ-2014» սիրված մրցույթին ներկայացվելիք «Not alone» երգի պրեմերան:

Նախքան տեսահոլովակի ցուցադրությունը «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակությունը ներկաներին եւ Արամ MP3-ին անակնկալ էր պատրաստել. տեսանյութ, որը պատմում էր Արամի անցած ճանապարհի եւ վիտամինցիների տպավորությունների մասին, երբ իմացան, որ Արամը ներկայացնելու է Հայաստանը «Եվրատեսիլ 2014»-ին:

Տեսահոլովակի պրեմիերային հրավիրված էին «Եվրատեսիլ»-ի անցած տարիներին մասնակցած հայ ներկայացուցիչները՝ Անդրեն, Հայկոն, Սիրուշոն, Եվա Ռիվասը, Էմմին, Գոռ Սուջյանը, ովքեր իրենց կատարումներով ողջունեցին եւ միմիայն հաղթանակ մաղթեցին Արամին: Վերջինիս սատարելու էին եկել նաեւ «Մանկական Եվրատեսիլի»-ի մասնակիցները, հարազատներն ու ընկերները:

Տեսահոլովակի ցուցադրությունից հետո բուռն ծափերը չէին դադարում: Հանդիսատեսը դահլիճից հեռացավ մեծ տպավորությամբ:

NEWS.am STYLE-ը երգի եւ տեսահոլավակի մասին զրուցեց ինչպես մասնակիցների, այնպես էլ ներկա գտնվող հայտնիների հետ:

Արամ MP3

«Տեսնելով մարդկաց դեմքին ժպիտ, արցունք, հուզմունք, փշաքաղված վիճակ` կարող եմ ասել, որ մենք մեր առջեւ դրված խնդրի մի մասն արդեն արել ենք եւ այն ստացվել է: Համոզված եմ, որ երգն իր ազդեցությունը թողնելու է բոլորի վրա, քանի որ թեման համամարդկային է: Երաժշտական նոտաները, երգի իմաստը մարդուն հոգեհարազատ են եւ կապ չունի այդ մարդը հայ է, չինացի, թե շվեդացի: Կարող եմ ասել` նավը ափից արդեն շարժվեց, իսկ թե ինչ կլինի օվկիանոսում, ինչպիսի ալիքներ կլինեն չեմ կարող ասել: Իսկ այժմ համերգային շրջագայություն է մեզ սպասվում. լինելու ենք Ռուսաստանում, Եվրոպայում»:

Գարիկ Պապոյան

«Շատ ուրախ եմ, որ այս տարի իմ ընկերն է ներկայացնելու Հայատանը «Եվրատեսիլ 2014»-ին: Երգը գրել եմ մեկ օրում, բառերը կիսով չափ թելադրել էր երաժշտությունը: Երբ այն լսեցի առաջին անգամ, միանգամից պատկերացրի, թե ինչ եմ գրելու: Իմ կարծիքով երաժշտությունն ու բառերը համահունչ են եւ մեկմեկու լրացնում են: Գիտեք ինչն էր հետաքրքիր՝ պետք է, որ արդեն սովորական դարձած լիներ այն, քանի որ ամիսներ շարունակ այս երգի մեջ եմ եղել, բայց այսօր բոլորի հետ հավասար հուզվել եմ: Արամին մաղթում եմ, որ այս երգով հաղթանակի արժանանա եւ Եվրոպայի դռները բացվեն ե՛ւ իր առջեւ, ե՛ւ Հայաստանի»:

Դիանա Մալենկո

«Ես շատ հպարտ եւ ուրախ եմ, որ մի փոքր ներդրում ունեցա այս մեծ աշխատանքում: Հուսանք, որ Եվրոպան մեզ կհավանի: Ասեմ, որ հեշտ չի եղել նկարահանումը, մենք ամբողջ գիշեր մինչ առավոտյան 8-9-ը նկարահանել ենք: Ամենահետաքրքիրն ու դաժանը անձրեւի տեսարանն էր, քանի որ այն ընկավ օրվա ամենատխուր ժամանակահատվածում: Սովորաբար առավոտ կանուխ եղանակը ավելի ցրտոտ է լինում եւ հենց այդ ժամանակ, երբ ջուրը մեզ վրա էին պահում այնպես էինք սառել, որ չէինք կարողանում մեր միմիկան անգամ շարժել եւ մի քանի դուբլից վերջապես նկարահանեցինք տեսարանը: Ասեմ, որ բոլորը զարմանում էին, բայց այսօր առաջին անգամ դիտեցի տեսահոլովակը: Սկզբում վախ կար սրտումս, բայց այդ վախը հաղթահարեցի եւ երբ ավարտվեց երգը, դեռ լայն ժպիտով հիացած նստել էի»:

Սիրուշո

«Ինձ դուր է գալիս երգի հատկապես առաջին մասը: Առաջին նոտան, երբ լսեցի, ինձ միանգամից գրավեց: Հուսով եմ, որ այս նույն զգացողությունը կունենա եվրոպացի հանդիսատեսը: Համոզված եմ, որ Արամը շատ լավ կներկայանա եւ կկարողանա գրավել եվրոպացիների սրտերը, ինչպես կարողացել է գրավել հայերինս: Հաղթանակ եմ մաղթում Արամին»:

Անդրե

«Տպավորություններս անբացատրելի էին: Այն ժանրի երգ է, որը ես շատ-շատ եմ սիրում: Հրաշալի երգ, հրաշալի արտիստ, գեղեցիկ տեսահոլովակ: Գիտեք, վաղուց է, ինչ Եվրոպայում չի հնչել նման երգ: Ես ուրախ եմ, որ այս երգով է Արամը ներկայանալու Եվրոպային: Միայն ու միայն հաղթանակ եմ մաղթում»:

Գոռ Սուջյան

«Ճիշտ է, տեսահոլովակը չհասցրեցի նայել, սակայն երգը լսեցի եւ ինձ շատ դուր եկավ. ամենակարեւորը, որ այն Արամի ոճի մեջ է: Ես կարեւորություն չեմ տալիս մրցույթների հորիզոնականներին, կարեւորը մարդկանց սրտերն այն գրավի եւ համոզված եմ, որ այդպես էլ լինելու է: Արամին հաջողություն եմ մաղթում»:

Արմուշ

«Ճիշտ է, նկարահանման ողջ ընթացքին ներկա եմ եղել, բայց այսօր առաջին անգամ դիտեցի վերջնական տարբերակը եւ հուզվեցի, քանի որ իրոք ե՛ւ երգը, ե՛ւ տեսահոլովակը համահունչ էին եւ ստացված: Արամին եւ մեզ բոլորիս հաղթանակ եմ մաղթում: Եվ տա Աստված, որ մենք կարողանանք անհաղթահարելին հաղթահարենք եւ ցույց տանք բոլորին, որ անհնարին ոչինչ չկա»:

 

Պատրաստեց՝ Մելինե Տոնոյան

Լուսանկարիչ՝  Արսեն Սարգսյան 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել