Մենք՝ հայերս, շատ ենք սիրում կառչել մեր հնագույն մշակույթից եւ պատմությունից, բայց դրա հետ մեկտեղ, սեփական ձեռքերով ամեն ինչ անում ենք դրանք վերացնելու համար: Չգիտես ինչու՝ մինչեւ հիմա, չնայած մեր հնագույն ծագմանը, այդպես էլ չենք սովորել սիրով վերաբերվել մեր սեփական տանը, իսկ հայրենիքի մասին պաթոսով ենք խոսում: Ռուսական լավ ասացվածք կա. «Մի աղտոտիր այն վայրը, որտեղ ուտում ես»: Բնօրինակն ավելի կոպիտ է հնչում, ամեն դեպքում՝ այն շատ դիպուկ արտացոլում է մեր դառն իրականությունը: Ամեն անգամ քաղաքից դուրս գալիս ես սթրես եմ ապրում, իմ մեջ «Բրեյվիկն» է արթնանում, երբ տեսնում եմ եղբայրներիս՝ բնության գրկում գտնվելու հետեւանքները:
Հայերը յուրաքանչյուր վայրկյան այնպես են ապրում, կարծես այդ իրենց կյանքի վերջին օրն է, ով չի հասցնում, նա ուշանում է եւ «մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ»: Ահա հիմնական դրույթները, որոնցով, հավանաբար, բնության գրկում անցկացվող «մշակութային» միջոցառումների ընթացքում առաջնորդվում են մեր հայրենակիցները: Տարածքները, որոնք հանգստի համար լայն ճանաչում ունեն, դժվար չեն բացահայտել աղբի մեծ քանակությունից: Օրինակ՝ Շաքեի ջրվեժի ամբողջ տարածքն աղտոտված է, այնպես որ՝ ջրվեժի ամբողջ հրաշքը վայելելը, մեղմ ասած, բարդ է: Մեր եղբայր-հայերին չի հասնում ակնհայտ միտքը, որ վաղն իրենց երեխաները, թոռներն ու ծոռները նույնպես ցանկանալու են հիանալ բնության հրաշքներով, իսկ ի՞նչ են տեսնելու. աղբակույտեր, որոնք իրենց նախնիներն են թողել:
Մենք այդպես ենք մեզ պահում ոչ միայն բնության գրկում, այլեւ քաղաքում: Դատելով ամեն ինչից՝ հնագույն ազգի ներկայացուցիչները չեն ցանկանում իրենց նեղություն տալ աղբը թափել այնտեղ, որտեղ սահմանված է: Կոմունալ ծառայությունների աշխատանքի մասին ես կլռեմ, դա այլ թեմա է: Բայց պետք է խոստովանել, որ նրանք վատ չեն կատարում իրենց պարտականությունները, եթե խոսքը քաղաքի կենտրոնի եւ փողոցների տեսանելի հատվածների է մասին է: Ի դեպ, եթե Երեւանը համեմատենք Նեապոլի հետ, ապա հավատացեք, մենք շահեկան վիճակում ենք: Բայց նախքան կոմունալ ծառայություններին եւ «մութ ուժերին» քննադատելը, անհրաժեշտ է առաջին հերթին ուշադրություն դարձնել ինքներս մեզ եւ հասկանալ, թե ինչո՞ւ ենք մենք այդքան արհամարանքով եւ անհարգալից վերաբերվում սեփական երկրին, քաղաքին, հարեւաններին եւ ինքներս մեզ:
Ինչո՞ւ մենք մեզ թույլ չենք տալիս ծխախոտի մնացորդը տանը՝ գետնին նետել, բայց առանց մտածելու պատուհանից դուրս ենք նետում, ինչո՞ւ մեր բնական կարիքները չենք հոգում զուգարանակոնքի կողքին եւ թուղթը հատակին նետում, բայց աշխատավայրի կամ ռեստորանի սանհանգույցում այդպես ենք վարվում, երկրի սահմաններից դուրս մենք օրինապաշտ եւ քաղաքավարի ենք դառնում, իսկ մեր նախնիների հողում մեզ խոզի պես ենք պահում:
Համաձայնեք, որ արտասահմանում հայը նախքան ծխախոտի մնացորդը գետնին նետելը կամ անթույլատրելի հատվածով փողոցն անցնելը մտածում է, թե իրեն ինչ է սպասվում դրա համար: Արդյո՞ք իրեն չեն տուգանի: Եվ եթե այդ աշխատում է այնտեղ, գուցե նաեւ նման տուգանքներ Հայաստանո՞ւմ կիրառվեն: Օրինակ՝ Սինգապուրում փողոցում ծամոն ծամելու կամ այն նետելու համար 500 դոլար տուգանք է սահմանված: Երեւանում կարելի է տուգանել փողոցում թքելու համար, իսկ նրանց, ովքեր իրենց բնական կարիքները բնության գրկում են հոգում, պետք է նվազագույնը 15 օր ազատազրկել՝ դրա հետ մեկտեղ ստիպելով, որ նա վերացնի իր հանգստի բոլոր հետքերը: Հավանաբար, միայն այսպիսի հրեշային միջոցները կարող են ազդել մեր հայրենակիցների վրա, քանի որ, չնայած մեր հնագույն ծագմանը եւ հարուստ մշակույթին, այդ ամենը սիրել եւ հարգել կարող ենք միայն մահակի սպառնալիքով:
«Էս երկիրը երկիր չի» տարածված արտահայտությունը հիանալի ցուցադրում է հայերի հոգեբանությունը, մեզանից բացի` բոլորը մեղավոր են: Իսկ աղտոտում ենք ոչ թե մենք, այլ «չար ոգիները», իսկ այդ բոլորը նրա համար, որ «Էս երկիրը երկիր չի»: Հարմար է, այնպես չէ՞: Ես այդպիսի արտահայտություն երբեք չեմ լսել ո՛չ ռուսներից, ո՛չ իտալացիներից, ո՛չ վրացիներից ու ո՛չ էլ որեւէ այլ ազգից: Ինչո՞ւ է այդքան հնագույն ազգն իրեն նվաստացնող վերաբերմունք թույլ տալիս:
Ալեքս Ալիխանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ