2014 թվականի գլխավոր նորաձեւ միտումների մասին բազմիցս խոսվել է։ Այս տարին աչքի է ընկնում իր բազմազանությամբ։ Նորաձեւ է գրեթե ամեն ինչ։
Տարվա սկզբից մեկնարկած նորաձեւության շաբաթները լի էին աշխարհահռչակ ապրանքանիշերի ցուցադրություններով, որոնք ամենատարբեր միտումներ եւ ոճեր էին առաջարկում տարվա համար։ Սակայն ինչ ոճ էլ որ դուք նախընտրեք, գարուն-ամառ սեզոնի համար իսկական muste have են դարձել մի քանի գույներ եւ աքսեսուարներ, որոնք ներկայացնում ենք ստորեւ.
Մետաղ։ Սեզոնի հիթերից է մետաղագույնը՝ արծաթագույն, ոսկեգույն եւ բրոնզագույն, ինչպես նաեւ այլ գույներ՝ համեմված մետաղյա երանգով։ Իհարկե, մի փոքր խորթ է բրոնզագույն տաբատ կամ շրջազգեստ կրելը մեր քաղաքում, այդ իսկ պատճառով առաջարկում ենք տվյալ գույների պարագայում շեշտը դնել աքսեսուարների վրա։
Այս տարվա թրենդներից են մետաղյա ձեռնապայուսակները, ուստի նորաձեւությունից հետ չմնալու համար, ընտրեք նման մի բան։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, գարուն-ամառ սեզոնին արդիական կլինեն ամրակով կոշիկները, որոնց ոսկեգույն կամ արծաթագույն տարբերակը, հատկապես՝ նուրբ բոկոտիկների դեպքում, իդեալական կլինի ցանկացած հագուստի հետ։
Կանացի ժամացույցները, թեւնոցները եւ այլ զարդեր՝ պատրաստված ամենատարբեր գույնի մետաղներից, նույնպես տեղին կլինեն։
Այս տարվա հակադրություններից է այն, որ միաժամանակ նորաձեւ են թե’ վառ գույները, թե’ պաստելային երանգները։ Բարեբախտաբար, այս գույների դեպքում կարող ենք մեզ թույլ տալ համարձակ հագուստ ընտրել՝ զգեստից մինչեւ կիսատաբատ եւ կոշիկներ։
Պատրաստեց՝ Շ.Շ.
Լուսանկարները՝ Elle-ի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:05, 12 մայիսի
«Եվրատեսիլը» պետք է «վերանորոգվի». հաղթող Նեմոն՝ մրցույթի «երկակի ստանդարտների», լարված մթնոլորտի ու իր հաղթանակի մասին10:05, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողին ստիպված են եղել նոր մրցանակ տալ, քանի որ արտիստը նախորդը գցել ու կոտրել էր09:00, 12 մայիսի
ՄԱՅԻՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է01:23, 12 մայիսի
«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում (VIDEO)23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)22:20, 11 մայիսի
Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից21:20, 11 մայիսի
Եզրափակչին ժամեր են մնացել, իսկ «Եվրատեսիլ »-ում քաոս է20:27, 11 մայիսի
«Հեյ ջան, Երեւան»․ բլոգեր Անյա Պոկրովի ուրախ տրամադրությունը՝ Երեւանի կենտրոնում (VIDEO)19:22, 11 մայիսի
Չնայած անվտանգության սպառնալիքներին եւ քաղաքական իրավիճակին, Սերժ Թանկյանը լավատես է Հայաստանի ապագայի նկատմամբ17:30, 11 մայիսի
Օփրա Ուինֆրին քննադատել է նիհարելու սեփական մեթոդները15:15, 11 մայիսի
Մեծ է հավանականությունը, որ «Շոգուն» սերիալը կունենա երկրորդ եթերաշրջան