«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Բելառուսը՝ զբոսաշրջիկի աչքերով. ինչու են ավելի շատ հայեր մեկնում հենց այս երկիր

16:17, 30 մարտի

Բելառուս. հիմա ով էլ արտասանի այս բառը, միեւնույնն է, ուղեղի մեջ առաջինը հայտնվելու է երկրի նախագահի կերպարը։ Ալեքսանդր Լուկաշենկո, «դե, սովետ ա, էլի» կարծրատիպ, մսա-կաթնային մթերքներ եւ գեղեցիկ աղջիկներ։

Embraer փոքր ինքնաթիռը ուշ գիշերին թռավ Երեւանից եւ մի քանի ժամ անց ձեր խոնարհ ծառային իջեցրել Մինսկի օդանավակայանում։ «Զվարթնոցի» համեմատ, օդանավակայանը սարսափելի վատն էր (հին, փոքր), բայց հարկ է նշել, որ այնտեղ ամբողջ թափով վերանորոգման աշխատաքներ էին ընթանում, քանի որ մայիսին Մինսկում հոկեյի աշխարհի առաջնություն է լինելու եւ, հավանաբար, մինչ այդ այնտեղ կհայտնվի միջազգային դասի տերմինալ (օդանավից անմիջապես թռիչքուղու վրա դուրս եկանք, որտեղ մոտեցավ կամրջակը)։

Ազգային գրադարան


Անձնագրային հսկողության ծառայությունում ընդունելությունը ոչ եղբայրական ու անբարեխիղճ էր, քանի որ այնտեղ դուք պետք է միգրացիոն քարտ լրացնեք, իսկ մաքսային բաժնի եւ անձնագրային հսկողության աշխատակիցներն աշխարհի ամենաբարեհամբույր մարդկանցից չեն (հետաքրքիր է, նրանք իրենց նույն կերպ են դրսեւորում նաեւ, ասենք, ֆրանսիացիների հետ)։

Ազգային գրադարան


Բայց այդ երկրում անցկացրած մեկ շաբաթվա ընթացքում սա միակ բացասական պահն էր։ Հետո ինձ միայն անակնկալներ էին սպասվում։

Նախ՝ առաջին հարվածը ստացա, երբ տեսա Բելառուսի ճանապարհների որակը։

Հավատացեք շուրջ տասը տարի Եվրոպայում ապրած մարդուն, Բելառուսի ճանապարհները ոչնչով չեն զիջում Գերմանիայի եւ Ֆրանսիայի ճանապարհներին։ Խոսքը միայն ասֆալտի որակի մասին չէ, այլեւ լուսավորության եւ ենթակառուցվածքների։

Երկրորդ հարվածը Մինսկն էր։ Չգիտեմ ով եւ ինչու է այն սովետական համարում, բայց Մինսկը պարզապես ապշեցուցիչ քաղաք է։

Սուրբ Սիմեոնի եւ Սուրբ Հեղինեի կաթոլիկ տաճար


Այն հանգստությունը, որը հատուկ է Բելառուսի մայրաքաղաքին, 1990-ական թվականների վերջից մինչեւ 2000-ականները կար նաեւ եվրոպական քաղաքներում (մինչեւ մեծ թվով փախստականների ներհոսքը)։

Depeche Mode-ի համերգը Minsk Arena-ում


Մինսկում, ի տարբերություն Մոսկվայի, մարդիկ շատ սիրալիր են, ընդհանրապես ագրեսիվ չեն եւ դեմքներին խուճապային չարություն չկա այն ամենի հանդեպ, ինչը շարժվում է։

Բղավոցներ ու ճչոցներ, ավտոմեքենաներից լսվող բարձր երաժշտություն չկա (ինչպես եվրոպական մի շարք երկրներում, այստեղ նույնպես տուգանք է սահմանված), մետրոն եւ հասարակական տրանսպորտը հրաշալի աշխատում է, փողոցում անտուններ ու հարբեցողներ չկան։ Բարերում, փաբերում ու ակումբներում մարդիկ եվրոպացիներից լավ են զվարճանում (խորհուրդ ենք տալիս այցելել «У Ратуши», «Куба Либре» եւ «Гости»)։

Բարեկենդան



Շուրջ 2 միլիոն բնակչություն ունեցող քաղաքն անհավատալի արագությամբ աճում է, շենքեր են կառուցվում եւ, որքան էլ տարօրինակ է, բնակարաններն այնտեղ արագ վաճառվում են։

Մինսկն ու Բելառուսը կարելի է օրեր շարունակ գովել, սակայն ցանկանում եմ շեշտադրել այլ բան։ Ինչո՞ւ հանկարծ այս երկիրը սկսեց գրավել մեր հայրենակիցներին։

Կրկես


Վերադարձին արդեն ինքնաթիռում զրուցեցի գրեթե բոլոր ուղեւորների հետ: Նրանք հիմնականում տղամարդիկ էին, Մարտունիի շրջանի եւ Գավառի բնակիչներ։

«Մոռացիր Հայաստանը, ի՞նչ Հայաստան, մեր գյուղերում ո՞վ է մեզ հիշում, որ մենք այնտեղ ապրենք։ Ես եկել եմ Բելառուս, ապրում եմ Գոմել քաղաքի մերձակայքում։ Այստեղ դյուրին է փաստաթղթեր ստանալը, եթե դու չես գնում Մինսկում ապրելու եւ եթե ինչ-որ արհեստ ունես։ Մեկ տարվա կեցության իրավունք ունեմ։ Հիմա ընտանիքիս կբերեմ։ Բելառուսում կա այն, ինչ չկա Հայաստանում. օրենք եւ կարգ»,- ասաց ուղեւորներից մեկը։

«Մի տարբերակ էլ կա, եթե գումարով մեկնեք այս երկիր եւ փոքր բիզնես բացեք, այդ դեպքում նույնպես հեշտությամբ փաստաթուղթ կստանաք»,- ասաց մեր մյուս հայրենակիցը։

«Գլխավորը կարողանաք ինչ-որ բան անել։ Մինսկին մոտ քաղաքներում շատ շուտ աշխատանք կգտնեք, իհարկե՝ ցածր աշխատավարձով, բայց գոնե փաստաթղթեր կստանաք, նրանց սոցիալական համակարգում կգրանցվեք։ Ես ուզում եմ ընտանիքիս հետ ապրել այստեղ, մաքուր է, գեղեցիկ, ոչ ոքի պետք չէ կաշառք տալ եւ նվաստանալ։ Քեզ մարդ ես զգում»,- իր հերթին ասաց 25-ամյա Գեւորգը։

Ահա այսպիսի զրույցներով էլ վերադարձանք Երեւան…

Ա.Գ.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել