«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Եթե դուք չգիտեք, թե ինչ է կատարվում Քեսաբում, թույլ մի տվեք պատմությունը կրկնվի». Քիմ Քարդաշյան

10:01, 31 մարտի

Ինչպես հայտնի է, մարտի 21-ի առավոտյան սիրիական ընդդիմադիր «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման անդամները չորս կողմից գրոհել են հայաբնակ Լաթաքիա նահանգի վրա: Նրանք Լաթաքիա մուտք են գործել Թուրքիայի տարածքից: Սիրիական հայաբնակ Քեսաբ քաղաքի հայերը համայն աշխարհի հայությանը դիմել են կոչով՝ խնդրելով նրանց դիմել իրենց երկրի իշխանություններին, ՄԱԿ-ին կամ այլ կառույցների՝ տվյալ խնդրին միջամտելու համար:

«Փրկենք Քեսաբը» կոչը լայն թափ է հավաքում համացանցում, մասնավորապես՝ Twitter-ում եւ Instagram-ում: Խնդրից անմասն չի մնացել հայտնի աստղ Քիմ Քարդաշյանը: Նա իր միկրոբլոգի բաժանորդներին հորդորել է տարածել Քեսաբում տեղի ունեցող դեպքերի մասին տեղեկատվությունը:

«Եթե դուք չգիտեք, թե ինչ է կատարվում Քեսաբում, խնդրում եմ նայեք Google-ում: Սա ողբերգություն է: Ես հայուհի եմ, մանուկ տարիքում ինձ շատ են պատմել նման ողբերգական դրվագներ հայերի պատմությունից, թույլ մի տվեք, որ պատմությունը կրկնվի: Ես աղոթում եմ բոլորի համար»,- գրել է Քարդաշյանը՝ օգտագործելով SaveKessab եւ ArmenianGenocide հեշթեգերը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search