«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Չգիտես ինչու, բոլորը հարձակվեցին Կոնչիտայի վրա». Եվա Ռիվասը՝ «Եվրատեսիլի», ԱրամMP3-ի եւ Կոնչիտա Վյուրստի մասին

14:49, 31 մարտի

«Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթում 2010 թվականին Հայաստանը ներկայացրած երգչուհի Եվա Ռիվասը մեր այս տարվա մասնակցի՝ Արամ MP3-ի «Not alone» երգը հավանել է երրորդ անգամ լսելուց հետո։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Եվան նշեց, որ երկար լսել է երգը եւ հետո միայն որսացել այն «շարմը», որը կա երգի մեջ։

«Հզոր, լավ երգ է։  Չեմ ստի. կարծում եմ՝ Արամն ունի բոլոր շանսերը հայտնվել հնգյակում, պարզապես դա կախված է նրանից, թե ինչ շոու ցույց կտա նա բեմում, ինչպես կպահի իրեն, ինչպես կերգի, դա նույնպես շատ կարեւոր է, կարեւոր է ճիշտ մատուցել երգը։ Ես հույս ունեմ, որ նա եւ նրա թիմը կկարողանան կատարել այդ առաջադրանքը, քանի որ եվրոպացիներն այնքան տարօրինակ են, նրանք ամեն տարի փոխում են իրենց ճաշակը եւ նախասիրությունները երգերի հանդեպ, դրա համար, անկեղծ ասած, ես մի փոքր անհանգստանում եմ, բայց երկու ձեռքով սատարում եմ Արամին»,-ասաց երգչուհին:


Խոսելով ԱրամMP3-ի եւ Ավստրիան ներկայացնող մորուքավոր տրանսվեստիտ Կոնչիտա Վյուրստի միջեւ սկսված «պատերազմի» մասին, Եվան ասաց, որ ընդհանրապես սեռական փոքրամասնությունների վերաբերյալ կարծիք չունի. «Դա յուրաքանչյուր մարդու ընտրությունն է՝ ով լինել»,-ասաց նա՝ հավելելով.

«Չգիտես ինչու, բոլորը հարձակվեցին Կոնչիտայի վրա, բայց եղել են տարիներ, երբ տրանսվեստիտները  հաղթել են այդ մրցույթում եւ ամեն տարի նրանք մասնակցում են։ Կարծում եմ, որ նրան չափից դուրս ուշադրություն է դարձվում։ Արամը չպետք է որեւէ մեկի հետ մրցի, նա միայն պետք է մտածի իր եւ իր ելույթի մասին, ոչ մի այլ բան նրան չպետք է անհանգստացնի»։

Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել