«Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթում 2010 թվականին Հայաստանը ներկայացրած երգչուհի Եվա Ռիվասը մեր այս տարվա մասնակցի՝ Արամ MP3-ի «Not alone» երգը հավանել է երրորդ անգամ լսելուց հետո։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Եվան նշեց, որ երկար լսել է երգը եւ հետո միայն որսացել այն «շարմը», որը կա երգի մեջ։
«Հզոր, լավ երգ է։ Չեմ ստի. կարծում եմ՝ Արամն ունի բոլոր շանսերը հայտնվել հնգյակում, պարզապես դա կախված է նրանից, թե ինչ շոու ցույց կտա նա բեմում, ինչպես կպահի իրեն, ինչպես կերգի, դա նույնպես շատ կարեւոր է, կարեւոր է ճիշտ մատուցել երգը։ Ես հույս ունեմ, որ նա եւ նրա թիմը կկարողանան կատարել այդ առաջադրանքը, քանի որ եվրոպացիներն այնքան տարօրինակ են, նրանք ամեն տարի փոխում են իրենց ճաշակը եւ նախասիրությունները երգերի հանդեպ, դրա համար, անկեղծ ասած, ես մի փոքր անհանգստանում եմ, բայց երկու ձեռքով սատարում եմ Արամին»,-ասաց երգչուհին:
Խոսելով ԱրամMP3-ի եւ Ավստրիան ներկայացնող մորուքավոր տրանսվեստիտ Կոնչիտա Վյուրստի միջեւ սկսված «պատերազմի» մասին, Եվան ասաց, որ ընդհանրապես սեռական փոքրամասնությունների վերաբերյալ կարծիք չունի. «Դա յուրաքանչյուր մարդու ընտրությունն է՝ ով լինել»,-ասաց նա՝ հավելելով.
«Չգիտես ինչու, բոլորը հարձակվեցին Կոնչիտայի վրա, բայց եղել են տարիներ, երբ տրանսվեստիտները հաղթել են այդ մրցույթում եւ ամեն տարի նրանք մասնակցում են։ Կարծում եմ, որ նրան չափից դուրս ուշադրություն է դարձվում։ Արամը չպետք է որեւէ մեկի հետ մրցի, նա միայն պետք է մտածի իր եւ իր ելույթի մասին, ոչ մի այլ բան նրան չպետք է անհանգստացնի»։
Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)22:20, 11 մայիսի
Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից21:20, 11 մայիսի
Եզրափակչին ժամեր են մնացել, իսկ «Եվրատեսիլ »-ում քաոս է20:27, 11 մայիսի
«Հեյ ջան, Երեւան»․ բլոգեր Անյա Պոկրովի ուրախ տրամադրությունը՝ Երեւանի կենտրոնում (VIDEO)19:22, 11 մայիսի
Չնայած անվտանգության սպառնալիքներին եւ քաղաքական իրավիճակին, Սերժ Թանկյանը լավատես է Հայաստանի ապագայի նկատմամբ17:30, 11 մայիսի
Օփրա Ուինֆրին քննադատել է նիհարելու սեփական մեթոդները15:15, 11 մայիսի
Մեծ է հավանականությունը, որ «Շոգուն» սերիալը կունենա երկրորդ եթերաշրջան13:24, 11 մայիսի
Քիմ Քարդաշյանի կրտսեր որդին՝ Փսալմը, շատ շքեղ նվեր է ստացել՝ Tesla Cybertruck-ի մինի տարբերակը12:16, 11 մայիսի
Նիդերլանդների ներկայացուցիչը զրկվել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչին մասնակցելու հնարավորությունից՝ առեղծվածային միջադեպի պատճառով11:26, 11 մայիսի
New York Times-ը ներկայացրել է «Եվրատեսիլ 2024»-ի այն 5 ֆավորիտներին, ովքեր հաղթելու ամենամեծ շանսերն ունեն10:11, 11 մայիսի
«Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին09:00, 11 մայիսի
ՄԱՅԻՍԻ 11-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ