Այսօր ստեծագործելու եւ սիրուն տրվելու օր է, եւ զգացմունքերի վառ ուժը շատ տեղին կլինի: Սիրային հարաբերություններում այսօր կգերիշխի յուրօրինակությունն ու անսպասելին: Ձեզ կգրավի նորն ու չտեսնվածը:
ԽՈՅԵՐ
Այսօր Խոյերը դժվար թե կարողանան կռահել, թե ինչ է օրը նախապատրաստել նրանց համար: Միգուցե դա՞ է ճիշտը: Չէ՞ որ ավելի ձանձրալի բան չկա, քան նախապես իմանալ, թե ինչ է ձեզ սպասվում: Ուստի աստղերն այսօր անակնկալներով օր են պատրաստել ձեզ համար, եւ դրանք կներխուժեն ձեր կյանք այն ժամանակ, երբ դուք ամենաքիչն եք սպասում փոփոխությունների:
ՑԼԵՐ
Այսօր դուք չեք կարողանա ձեզ զսպել եւ չքննադատել ձեր սիրելիի որոշ արարքներ: Սակայն, արդյոք, արժե՞ դա անել: Հնարավոր է ձեր սիրելին ձեզ ճիշտ չհասկանա, եւ դուք ի վիճակի չլինեք խուսափել կոնֆլիկտից: Ուստի սիերլիի հետ ռոմանտիկ երեկոն չփչացնելու համար արժե հետեւել խոսքերին, շարժումներին եւ անգամ դեմքի արտահայտությանը:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր Երկվորյակներից պետք չէ սպասել հետեւողականություն եւ կանխատեսելիություն: Աստղերը նրանց հուշում են այսօր դիմել ամենախենթ արարքների: Օրինակ՝ ներկել վարսերը կամ հագնել հագուստ՝ յուրօրինակ գույներով: Եթե այսօր դուք հակված եք ռոմանտիկ հանդիպումների, ապա պետք է հիշել խենթ օրվա մասին եւ պատրաստ լինել ցանկացած բանի:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելիի հետ շփվելիս հնարավոր է ավելորդ բաներ թույլ տաք ձեզ: Պետք չէ ակնկալել, որ սիրելին կհասկանա եւ ըմբռնումով կմոտենա ձեզ: Վեճերը բացառված չեն, եւ որպեսզի խուսափեք դանցից, ավելի լավ է այսօր խուսափեք նախաձեռնողականություն դրեւորել: Թողեք դա ձեր զուգընկերոջը:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր աստղերը ձեզ հուշում են վերջապես կարգավորել սիրային հարցերը եւ պարզել, թե դրանք ուր են տանում ձեզ: Այսօր առավելագույնս անկեղծ եղեք ձեր սիրելի անձնավորության հետ եւ փորձեք ընդհանուր հայտարարի գալ՝ կապված ձեր հետագա հարաբերությունների հետ: Անկեղծությունը ձեզ կօգնի լուծում գտնել:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր զգույշ եղեք ինչպես ձեր, այնպես էլ ուրիշի զգացմունքների հետ: Պետք է հիշել, որ սիրային հարցերում խաղերը նման են կրակի հետ խաղալուն. հնարավոր է այրվել: Սակայն, միեւնույն ժամանակ, պետք չէ կեղծավորություն անել, այլ փորձել լինել բնական: Մի փոքր անմեղ սեթեւեթանքը չի խանգարի, սակայն պետք է զգույշ լինել, որպեսզի այն շատ հեռուն չգնա:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր աստղերը ձեզ հրաշալի օր են խոստանում սիրո եւ սեթեւեթանքների համար: Պետք չէ խուսափել ձեր սեքսուալությունը ի ցույց դնելուց: Կույսերն ունակ են խաղ անել, ազատություն տալ իրենց զգացմունքներին, լինել անկանխատեսելի եւ վառ: Նույնիսկ իրենց սիրելիին նրանք ի զորու են զարմացնել եւ խաղալ նրա հետ, ինչպես առաջին հանդիպման ժամանակ: Եթե դեռ չեք գտել ձեր կեսին, ապա այսօրը բարենպաստ է նոր ծանոթություններ հաստատելու եւ հակառակ սեռի վրա տպավորություն թողնելու համար:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր փորձեք թուլացնել ձեր եւ ձեր սիրելիի միջեւ եղած լարվածությունը: Հնարավոր է՝ նա վախենում է լուրջ հարաբերություններից կամ այլ խնդիր ունի: Փորձեք այսօր զրուցել նրա հետ, սակայն շոշափեք այնպիսի թեմաներ, որոնք նրան կհետաքրքրեն եւ հունից չեն հանի: Թող խոսակցությունը ամբողջությամբ գրավի նրան, որպեսզի նա կարողանա մի փոքր թուլանալ եւ ցրվել:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Միայնակ Աղեղնավորներին օրը խոստանում է ռոմանտիկ հանդիպում՝ հետաքրքիր անձնավորության հետ: Նա կարող է լինել անսովոր մարդ, որը կտարբերվի ձեր շրջապատի անձանցից եւ նրանցից, որոնք հետ դուք սովոր եք շփվել: Հնարավոր է՝ նա բոլորովին այլ կերպ մտածի, սակայն դուք նրա հետ ձեզ լավ կզգաք:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր սառը եւ անմեղ հայացքի տակ դուք կթաքցնեք ձեր բուռն զգացումները: Պետք է ուշադիր լինել, որպեսզի դրանք ի ցույց չդնեք, այլապես հնարավոր է դրանք հանգեցնեն այնպիսի արարքների, որոնց մասին հետագայում շատ կափսոսաք: Չնայած, մի փոքր խենթությունը սիրային հարցերում այսօր չէր խանգարի: Սակայն պետք է հիշել, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր սիրո հարցերում դուք վերջապես կտեսնեք ձեր գործադրած ջանքերի առաջին պտուղները, ինչում դուք խիստ կածկածում էիք: Սակայն դուք գործել եք ճիշտ, եւ այսօր ուշադիր լինելով, դուք կհամոզվեք դրանում: Այսօր առաջընթաց կնկատեք սիրելիի հետ հարաբերություններում: Կարեւորը՝ նույն կերպով շարունակելն է:
ՁԿՆԵՐ
Այսօր Ձկները լի են զգացմունքայնությամբ, ինչը կերեւա անգամ նրանց աչքերում: Դրանք կարող են լինել ինչպես սիրո, այնպես էլ բարկության արտահայտումներ՝ կախված իրավիճակից: Որպեսզի չվախեցնեք ձեր երկրպագուներին, պետք է աշխատեք զսպել ձեր բացասական պոռթկումները:
Աղբյուրը` http://1001goroskop.ru/
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին