«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

ԱՊՐԻԼԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00, 14 ապրիլի

Այսօր ստեծագործելու եւ սիրուն տրվելու օր է, եւ զգացմունքերի  վառ ուժը շատ տեղին կլինի: Սիրային հարաբերություններում այսօր կգերիշխի յուրօրինակությունն ու անսպասելին: Ձեզ կգրավի նորն ու չտեսնվածը:

ԽՈՅԵՐ

Այսօր Խոյերը դժվար թե կարողանան կռահել, թե ինչ է օրը նախապատրաստել նրանց համար: Միգուցե դա՞ է ճիշտը: Չէ՞ որ ավելի ձանձրալի բան չկա, քան նախապես իմանալ, թե ինչ է ձեզ սպասվում: Ուստի աստղերն այսօր անակնկալներով օր են պատրաստել ձեզ համար, եւ դրանք կներխուժեն ձեր կյանք այն ժամանակ, երբ դուք ամենաքիչն եք սպասում  փոփոխությունների: 

ՑԼԵՐ

Այսօր դուք չեք կարողանա ձեզ զսպել եւ չքննադատել ձեր սիրելիի որոշ արարքներ: Սակայն, արդյոք, արժե՞ դա անել: Հնարավոր է ձեր սիրելին ձեզ ճիշտ չհասկանա, եւ դուք ի վիճակի չլինեք խուսափել կոնֆլիկտից: Ուստի սիերլիի հետ ռոմանտիկ երեկոն չփչացնելու համար արժե հետեւել խոսքերին, շարժումներին եւ անգամ դեմքի արտահայտությանը: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր Երկվորյակներից պետք չէ սպասել հետեւողականություն եւ կանխատեսելիություն: Աստղերը նրանց հուշում են այսօր դիմել ամենախենթ արարքների: Օրինակ՝ ներկել վարսերը կամ հագնել հագուստ՝ յուրօրինակ գույներով: Եթե այսօր դուք հակված եք ռոմանտիկ հանդիպումների, ապա պետք է հիշել խենթ օրվա մասին եւ պատրաստ լինել ցանկացած բանի:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի հետ շփվելիս հնարավոր է ավելորդ բաներ թույլ տաք ձեզ: Պետք չէ ակնկալել, որ սիրելին կհասկանա եւ ըմբռնումով կմոտենա ձեզ: Վեճերը բացառված չեն, եւ որպեսզի խուսափեք դանցից, ավելի լավ է այսօր խուսափեք նախաձեռնողականություն դրեւորել: Թողեք դա ձեր զուգընկերոջը: 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ հուշում են վերջապես կարգավորել սիրային հարցերը եւ պարզել, թե դրանք ուր են տանում ձեզ:  Այսօր առավելագույնս անկեղծ եղեք ձեր սիրելի անձնավորության հետ եւ փորձեք ընդհանուր հայտարարի գալ՝ կապված ձեր հետագա հարաբերությունների հետ: Անկեղծությունը ձեզ կօգնի լուծում գտնել:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր զգույշ եղեք ինչպես ձեր, այնպես էլ ուրիշի զգացմունքների հետ: Պետք է հիշել, որ սիրային հարցերում խաղերը նման են կրակի հետ խաղալուն. հնարավոր է այրվել: Սակայն, միեւնույն ժամանակ, պետք չէ կեղծավորություն անել, այլ փորձել լինել բնական: Մի փոքր անմեղ սեթեւեթանքը չի խանգարի, սակայն պետք է զգույշ լինել, որպեսզի այն շատ հեռուն չգնա:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ հրաշալի օր են խոստանում սիրո եւ սեթեւեթանքների համար: Պետք չէ խուսափել ձեր սեքսուալությունը ի ցույց դնելուց: Կույսերն ունակ են խաղ անել, ազատություն տալ իրենց զգացմունքներին, լինել անկանխատեսելի եւ վառ: Նույնիսկ իրենց սիրելիին նրանք ի զորու են զարմացնել եւ խաղալ նրա հետ, ինչպես առաջին հանդիպման ժամանակ: Եթե դեռ չեք գտել ձեր կեսին, ապա այսօրը բարենպաստ է նոր ծանոթություններ հաստատելու եւ հակառակ սեռի վրա տպավորություն թողնելու համար:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր փորձեք թուլացնել ձեր եւ ձեր սիրելիի միջեւ եղած լարվածությունը: Հնարավոր է՝ նա վախենում է լուրջ հարաբերություններից կամ այլ խնդիր ունի: Փորձեք այսօր զրուցել նրա հետ, սակայն շոշափեք այնպիսի թեմաներ, որոնք նրան կհետաքրքրեն եւ հունից չեն հանի: Թող խոսակցությունը ամբողջությամբ գրավի նրան, որպեսզի նա կարողանա մի փոքր թուլանալ եւ ցրվել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Միայնակ Աղեղնավորներին օրը խոստանում է ռոմանտիկ հանդիպում՝ հետաքրքիր անձնավորության հետ: Նա կարող է լինել անսովոր մարդ, որը կտարբերվի ձեր շրջապատի անձանցից եւ նրանցից, որոնք հետ դուք սովոր եք շփվել: Հնարավոր է՝ նա բոլորովին այլ կերպ մտածի, սակայն դուք նրա հետ ձեզ լավ կզգաք:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սառը եւ անմեղ հայացքի տակ դուք կթաքցնեք ձեր բուռն զգացումները: Պետք է ուշադիր լինել, որպեսզի դրանք ի ցույց չդնեք, այլապես հնարավոր է դրանք հանգեցնեն այնպիսի արարքների, որոնց մասին հետագայում շատ կափսոսաք: Չնայած, մի փոքր խենթությունը սիրային հարցերում այսօր չէր խանգարի: Սակայն պետք է հիշել, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրո հարցերում դուք վերջապես կտեսնեք ձեր գործադրած ջանքերի առաջին պտուղները, ինչում դուք խիստ կածկածում էիք: Սակայն դուք գործել եք ճիշտ, եւ այսօր ուշադիր լինելով, դուք կհամոզվեք դրանում: Այսօր առաջընթաց կնկատեք սիրելիի հետ հարաբերություններում: Կարեւորը՝ նույն կերպով շարունակելն է:

ՁԿՆԵՐ

Այսօր Ձկները լի են զգացմունքայնությամբ, ինչը կերեւա անգամ նրանց աչքերում: Դրանք կարող են լինել ինչպես սիրո, այնպես էլ բարկության արտահայտումներ՝ կախված իրավիճակից: Որպեսզի չվախեցնեք ձեր երկրպագուներին, պետք է աշխատեք զսպել ձեր բացասական պոռթկումները:

Աղբյուրը` http://1001goroskop.ru/

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել