Հարաբերությունների մեջ վաղ թե ուշ տհաճ շրջան է սկսվում. այն է՝ բաժանման պահը։ Յուրաքանչյուր մարդ յուրովի է հաղթահարում բաժանումը։ Այն իր հետ ոչ միայն զգացմունքային տանջանքներ է բերում, այլեւ ֆիզիկական ցավ ու հիվանդություն։
Սիրելիից բաժանումը միշտ էլ մեծ փորձություն է համարվում։ Եվ յուրաքանչյուր օրգանիզմ այդ իրադարձությանը յուրովի է արձագանքում։ Այս ամենը օրինաչափ արձագանքն է սթրեսին։
Ընդհանրապես սթրեսն օրգանիզմի պաշտպանական արձագանքն է, որն օգնում է հաղթահարել դժվարին պայմանները։ Վերահաս վտանգի դեպքում մկաններ հոսող արյունը, սրտի արագ բաբախյունն ու շնչառությունը կենդանիներին օգնում են ապրել՝ փախչելով ու թաքնվելով։ Մարդու համար գործողության մեխանիզմը նույնն է։ Սակայն թանկագին մարդուց բաժանվելն օրգանիզմը երկարատեւ սթրեսի է ենթարկում։ Իսկ ծանրաբեռնված ռեժիմով աշխատանքը ոչնչացնում է օրգանիզմի ուժերը։ Եվ անխուսափելիորեն ի հայտ են գալիս «ձախողումները»՝ հիվանդության տեսքով։
Նեյրոբիոլոգիայի պրոֆեսոր Լյուսի Բրաունը թվարկում է սթրեսի արդյունքում աղջիկների եւ կանանց հորմոնների հավասարակշռության խանգարման հիվանդությունների հիմնական աղբյուրները։ Քանի դեռ նրանք սիրահարված են ու երջանիկ, օրգանիզմում արտադրվում են երջանկության՝ օքսիտոցին ու դոֆամին հորմոնները։ Նրանք աղջիկների դեմքը ողողում են ժպիտով ու աչքերին փայլ են հաղորդում։
Սակայն բաժանումից հետո այդ հորմոնների արտադրությունը նվազում է եւ դրանց տեղը զբաղեցնում են էպինեֆրինն ու կորտիզոլը։ Դրանք սթրեսի հորմոններն են, որոնք կնոջ օրգանիզմին ստիպում են ամբողջ հզորությամբ աշխատել եւ վատնել ուժերի ամբողջ պահուստը։ Այստեղից էլ առաջանում է հոգնածության, ուժերի թուլացման զգացումը, դատարկությունը՝ ոչ միայն բարոյական, այլեւ ֆիզիկական։ Այդպիսի շրջանում սրվում են առկա բոլոր խրոնիկ հիվանդությունները։ Շատ զգացմունքային աղջիկների մոտ կարող է նույնիսկ այնպիսի իրավիճակ ստեղծվել, որը լինում է հերոինից կախվածության դեպքում։
Այդ պատճառով պետք չէ օրգանիզմն այդ վիճակի հասցղնել եւ օրեր ու ամիսներ շարունակ մտածել դժբախտության ու վիրավորանքի մասին։ Պետք է հիշել, որ առաջին հերթին պետք է վերականգնել հորմոնների խանգարված հավասարակշռությունը։ Իսկ դրա համար երջանկության հորմոններ են հարկավոր, որոնց ստացման բաղադրատոմսը կարող է տարբեր լինել: Կարելի է վերանորոգում սկսել։ Պաստառներ փակցրեք, պահարանը փոխեք։ Առավել եւս, որ այժմ փոքր պահարանները թանկ չեն, կարելի է գնել։ Պետք է նաեւ հիշել գեղեցկությունն ու երիտասարդությունը պահպանելու մասին։ Արտասվելիս դեմքի ավելի շատ մկաններ են աշխատում, քան ծիծաղելիս։ Այդ պատճառով, ծիծաղն ավելի շատ է պայքարում կնճիռների դեմ, քան լացը։ Իսկ Իսրայելի գիտնականներն ասում են, որ արտասվող կնոջ տեսքից տղամարդկանց մոտ նվազում է տեստոստերոնը, իսկ այդ նշանակում է, որ նվազում է նաեւ սեռական ցանկությունը։
Աղբյուրը՝ koketka.by
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների