22-ամյա մոդել Ջորջիա Իդենին վտարել են «Միսս Օքսֆորդշիր» գեղեցկության մրցույթից («Միսս Անգլիա» մրցույթի ընտրական փուլից): Պատճառը բաց լուսանկարն է, որտեղ աղջիկը կեցվածք է ընդունել մերկ կրծքով: Իդենը selfie-լուսանկար է արել՝ աջակցելով բարեգործական ակցիայի, որի նպատակն է մեծացնել կրծքագեղձի քաղցկեղի մասին տեղեկացվածությունը:
Ջորջիայի խոսքով, մրցույթի կազմակերպիչների որոշումն իր համար անսպասելի էր, քանի որ լուսանկարը հանրությանը ներկայացնելն իր ներդրումն է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում:
«Ես որոշեցի այդ լուսանկարը հրապարակել մտերիմ ընկերուհուս կորցնելուց հետո, ով մահացավ ծանր հիվանդության հետեւանքով,- ասել է աղջիկը:- Գուցե այդ լուսանկարը կիսամերկ են համարել, բայց դրանում ես կուրծքս ծածկել եմ: Ես ցանկանում էի աջակցել բարեգործական ակցիային, բայց լուսանկարն ինձ վատ համբավ բերեց: Ես պարզապես զայրացած եմ եւ ինձ ստորացված եմ զգում: Ինձ համար թանկ է մոդելի կարիերան եւ երբեք նման լուսանկար չէի հրապարակի, եթե մտածեի, որ դրանում ինչ-որ բան այն չէ»:
Իդենի խոսքերը, սակայն, չեն ազդել «Միսս Օքսֆորդշիր» մրցույթի կազմակերպիչ Բեւեռլի Օ՛Նիլի որոշման վրա:
«Այդ կինը համընդհանուր ցուցադրել է իր կուրծքը, ինչից հետո նրան տեղեկացրել են, որ նա խախտել է մրցույթի կանոնները, այդ պատճառով չի կարող մասնակցել միջոցառմանը: Հնարավոր է, որ նա սխալ է գործել՝ ցանկանալով սոցիալական ցանցերում բաց լուսանկար հրապարակելով դառնալ գլամուր մոդել, սակայն «Միսս Օքսֆորդշիր», այնուհետեւ՝ «Միսս Անգլիա» մրցույթների մասնակիցը պետք է համապատասխանի որոշակի չափանիշների: Իսկ Ջորջիա Իդենն այլ աշխարհից է եւ մեզ հարմար չէ»,- լրագրողներին բացատրել է Օ՛Նիլը:
Աղբյուրը՝ Mirror, Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին