«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Այդպիսինների հետ չեն ամուսնանում. հայկական նեոփիլիսոփայություն

21:13, 15 ապրիլի

Մի անգամ ծանոթներիցս մեկը, ով մշտապես պոտենցիալ կնոջ որոնումների մեջ է, սոցիալական ցանցում հիանալի գեղեցկուհու լուսանկար ցույց տվեց: Միայն նրա պատկերն այնպիսի բուռն զգացմունքներ էր առաջացրել, որ նա բազմացման շրջանում գտնվող արու փոկ էր հիշեցնում, բայց իմ ոգեւորող՝ «Դե, գործի անցիր» արտահայտությանն ի պատասխան փիլիսոփայորեն հայտարարեց. «Այդպիսինների հետ չեն ամուսնանում, նրանց սիրում են»:

Բնականաբար, այդ ցինիկ աչտահայտությունն ինձ մոտ արդար վրդովմունք առաջացրեց: Բարկությունս ու ատելությունս թափվեց «փիլիսոփայի» գլխին, ես գործի դրեցի իմ ամբողջ պերճախոսությունը: Ամեն դեպքում, իմ ֆեմինիստական խոսքի ավարտին չկարողացա զերծ մնալ մի քանի կոշտ արտահայտություններից, որոնցից ամենանորմալը «թուլամորթն» ու «վախկոտն» էր:

Իմ «հակառակորդին» պետք է  արժանին հատուցել, ով կանացի գիտակցության այս ամբողջ շարքը լսեց  մեծ համբերությամբ: Եվ չնայած նրա տղամարդկային կասկածելի կայացվածությանն ուղղված իմ «երկաթյա փաստարկներին», շարունակեց պնդել իր տեսակետը. «Կանայք կան, որոնց հետ չեն ամուսնանում, իսկ կան նաեւ այնպիսիք, որոնց բանաստեղծություններ են նվիրում»: Հետո հաջորդեց ոչ պակաս կրակոտ մենախոսություն, որը ես կփորձեմ բառացիորեն փոխանցել այնքանով, որքանով ինձ թույլ կտա հիշողությունս:

«Այդպիսի կանայք իդեալ են: Նրանց մոտ ամեն ինչ հիանալի է՝ ոտքերից մինչեւ մազեր: Նրանցով հիանում են, նրանց ցանկանում են աշխարհի բոլոր տղամարդիկ, բայց նրանց մեջ ինչ-որ վաղանցիկ բան կա, նրանք պատրանքի են նման, որոնք լուծվում են, լեզվի վրա քաղցր դառնություն են թողնում եւ բարկության նվվացող զգացում: Այդպիսի կնոջը չի կարելի մինչեւ վերջ տիրանալ, դու հստակ գիտակցում ես, որ նա չափազանց հիասքանչ է, որպեսզի քեզ ամբողջությամբ տրվի, ու եթե նույնիսկ այդպես լինում է, դու չես ցանկանում հավատալ: Մենք՝ տղամարդիկս, «սեւ ռոմանտիկներ» ենք: Մեզ անհրաժեշտ է այդ «femme fatale»-ը, որն իր մեջ միավորում է գեղեցկությունն ու փչացածությունը: Այդ գրգռում է, ի դեպ՝ ոչ միայն մարմինը, այլեւ ուղեղը: Ինչպես կանայք են սիրում «խուլիգաններին», այնպես էլ մենք նախընտրում ենք «վատ աղջիկներին», բայց, ի տարբերություն ձեզ, չենք փորձում նրանց փոխել, փրկել կամ շտկել: Ո՛չ, մենք հիանում ենք այդ «փչացածությամբ», որը երբեմն միայն պատրանք է, բայց այնքան քաղցր, որ դրանից չես ցանկանում ազատվել, ավելին, իմ կարծիքով, այդ նույնիսկ մեղք է: Չափազանց գեղեցիկ կինը, մեր պատկերացումներում, ՊԵՏՔ Է փչացած լինի, քանի որ այդ նրա գեղեցկությանը յուրահատուկ հմայք է տալիս, մեզ ստիպում է բանաստեղծություններ գրել եւ սարեր շրջել: Այդ հիանալի կնոջ իդեալ է, որը մենք չենք ցանկանում փչացնել այնպիսի սովորական գործողությամբ, ինչպիսին ամուսնությունն է»:

Մի խոսքով՝ այսպիսին էին ծանոթիս փիլիսոփայական հայացքները, որոնք, ամբողջ պոետականությամբ հանդերձ, ինձ չհամոզեցին, բայց ստիպեցին մտածել: Ամուսնական կապերից խուսափելու համար տղամարդը պատրաստ է ցանկացած պատճառաբանության եւ վերը նշված ծանոթս (ի դեպ՝ դեռ ամուրի է) դրա վառ ապացույցն է: Սակայն, մյուս կողմից, ցանկանում եմ հավատալ, որ աշխարհում կան նրա նկարագրած կանայք, ովքեր վրեժ են լուծել տղամարդկանցից մեր բոլորի փոխարեն: Քանի որ նրանք տղամարդկանց ոչ միայն ցուցադրում են իրենց անօգնական լինելն ու թուլությունը, այլեւ ապացուցում են մեզ՝ ավելի սովորական, բայց ոչ պակաս հիանալի կանանց, որ «այդպիսինների հետ չեն ամուսնանում» կարգավիճակով կարելի է եւ պետք է հպարտանալ:

Էմմա Օ.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել