Երգչուհի Սյուզի Մելիքյանի ստեղծագործական կյանքում ամուսնանալուց հետո որոշ ժամանակ դադար էր, սակայն լռությունն այդքան էլ երկար չտեւեց։ Երգչուհին նոր երգ է պատրաստում, որը ոճային առումով տարբերվելու է նրա՝ մինչ այդ կատարած երգերից։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սյուզին որոշ մանրամասներ ներկայացրեց իր ստեղծագործական եւ անձնական կյանքից։
«Հիմա պատրաստում եմ նոր երգ, չեմ կարող ասել՝ տեսահոլովակ կլինի, թե ոչ։ Չեմ ուզում նախապես ասել, թե ինչ ոճի երգ է, ուզում եմ անակնկալ լինի»,-նշեց նա՝ հավելելով, որ արդեն կազմում է իր նոր գործունեության ծրագիրը, որի ընթացքում պարզ կլինեն նաեւ համերգներով հանդես գալու տարբերակները։
Խոսելով որոշ ժամանակ տեւած ստեղծագործական դադարի մասին, երգչուհին ասաց․ «Ամուսնանալուց հետո ինձ թվում է յուրաքանչյուր մարդու կյանքում փոփոխություն է լինում, որի ընթացքում, ուզեզ, թե չուզես, լռությունը ստացվում է։ Կարծում եմ՝ իմ լռությունը այդքան երկար չէր, որովհետեւ արդեն հիմա աշխատում եմ նոր երգի վրա»։
Մեր դիտարկմանը, թե ամուսինը դեմ չէ՞, որպեսզի նա շարունակի զբաղվել երգարվեստով, Սյուզին պատասխանեց․«Նա չէր կարող դեմ լինել, քանի որ սիրել է ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ»։
Պատասխանելով հարցին, թե երբ են պատրաստվում համալրել ընտանիքը եւ, արդյոք, երեխայից հետո կթողնի երգելը, Սյուզի Մելիքյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ նոր ամուսնացած երիտասարդ մարդիկ պարտադիր ավելի կայուն պետք է կանգնեն ոտքերի վրա եւ հետո նոր մտածեն երեխայի մասին։ Մեր դեպքում էլ է այդպես։ Երկուսս էլ փորձում ենք ավելի շատ աշխատենք, ավելի կայուն դիրքեր ունենանք, որպեսզի համալրվի ընտանիքը։ Երգելս միշտ կլինի, երգն իմ մեջ է ապրում, ես չեմ կարող թողնել։ Կփորձեմ համատեղել կարիերան եւ ընտանիքը»:
Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել