Զատկի ավանդական ծիսակարգի եւ տոնի խորհրդի մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին եւ Արարատյան Հայրապետական թեմի Կոնդի Ս.Հովհաննես եկեղեցու խորհրդակատար Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը։
Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանն իր խոսքում նշեց, որ սա ամենաշնորհաշատ շաբաթն է, որի կիզակետում Քրիստոսի Հարության տոնն է։ «Այս տարի ամբողջ աշխարհում համընկավ, եւ բոլոր քրիստոնյաները Զատիկը կտոնեն ապրիլի 20-ին»,- նշեց նա՝ հավելելով, որ Զատկի օրն օդում կարծես օրհնության շունչ է թեւածում։
Քահանան նշեց նաեւ, որ այս տարի առաջին անգամ Զատկին ընդառաջ կկազմակերպվի ջահերով երթ։ «Երթը կմեկնարկի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից եւ կավարտվի Հանրապետության հրապարակում, ուր երիտասարդները ջահերով խաչ կձեւավորեն, կփառաբանեն Հիսուսին, այնուհետեւ այդ ջահերը կբաժանեն անցորդներին»,- ասաց Տեր Շմավոնը։
Խոսելով Զատկի ավանդական զարդարանքների եւ կերակրատեսակների մասին՝ Լուսիկ Ագուլեցին առանձնացրեց կարմիր ներկված հավկիթը եւ կենաց ծառը։ Նա նաեւ ներկայացրեց Ավագ շաբաթվա օրերի առանձնահատկությունները, որոնք հնում իշխում էին ժողովրդի շրջանում։
«Երկուշաբթին ջրաղացպանների օրն էր, երեքշաբթին՝ հիմարների եւ խելոքների, չորեքշաբթին չիք օր էր կոչվում՝ մաքրման օր, հինգշաբթի կանայք եւ աղջիկները գնում էին բանջար հավաքելու, ուրբաթը Հուդայի աչքը հանելու օրն էր։ Այդ օրը աղջիկները հավաքվում եւ գործում էին հավկիթների վրա։ Շաբաթ օրը ճրագալույսն էր։ Այդ գիշեր չէին քնում, հսկում էին անում, ներկում էին հավկիթները եւ դիմավորում Հարության տոնը»։
Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները