Նախօրեին, մինչ քրիստոնյա աշխարհը նշում էր Զատիկը, համաշխարհային շոու-բիզնեսի բազմաթիվ աստղեր մարիխուանա են ծխել, ընդ որում՝ միանգամայն հանգիստ: Բանն այն է, որ ապրիլի 20-ը Մարիխուանայի համաշխարհային օրն է: Օրը կոչվում է նաեւ 420 («չորս-քսան»). եզրույթ, որը հյուսիսամերիկյան թմրանյութային ենթամշակույթում օգտագործվում է մարիխուանա ծխելու ժամը նշանավորելու համար: 420 թիվը նշանակում է կա՛մ 4:20 p.m., կա՛մ ամսաթիվ՝ 4/20, այսինքն՝ ապրիլի 20:
Երգչուհի Ռիհանան երբեք չի թաքցրել մարիխուանայի հանդեպ իր մեծ հետաքրքրությունը: 26-ամյա աստղն իր միկրոբլոգում բազմաթիվ լուսանկարներ է հրապարակել: Տոնի առիթով Ռիհանան մարիխուանայի տերեւների տեսքով ոսկե ականջօղ է կախել, նույնպիսի շրջանակով ակնոց դրել եւ նմանատիպ թեմայով լողազգեստ հագել:
Այդ օրը նշված մշակույթի ներկայացուցիչները հավաքվում են՝ միասին ժամանակ անցկացնելու, ծխելու կամ մարիխուանայի վերաբերյալ իրենց պետության քաղաքականությունը քննարկելու: Սովորաբար ակտիվիստներն այդ օրը նաեւ ակտիվորեն քարոզում են օրինականացնել մարիխուանան:
Աղբյուրը՝ Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը