NEWS.am STYLE-ը շարունակում է ներկայացնել երազների մեկնաբանությունները: Այս անգամ կպարզենք, թե ինչ է նշանակում, երբ երազում ձեզ հյուր են գալիս Ադամն ու Եվան։
Եթե երազում տեսել եք Եվային՝ եդեմական այգում եւ օձին գրկած, դա նշանակում է, որ ինչ-որ մեկի դավաճանության արդյունքում վտանգի տակ կդրվի ձեր բարեկեցիկ կյանքը։ Եթե երազում տեսել եք Ադամին եւ Եվային, ապա դա անսպասելի իրադարձություն է կանխագուշակում, որը կփոխի ձեր գործերի ընթացքը դեպի վատը։
Եթե երազում լսում եք, թե ինչպես է Եվան խոսում օձի հետ, ապա դա զգուշացում է, որ ինչ-որ մեկն ի զորու է ստվեր գցել ձեր հեղինակության վրա, որը անհաջողություն կբերի նաեւ ձեր գործերին։
Բիբլիական այս երկու կերպարներին երազում տեսնելը կարող է նշանակել հաջողություններ սիրային եւ գործնական կյանքում, եթե միայն նրանք չեն վիճում իրար հետ եւ խեթ հայացքով չեն նայում ձեզ։ Հակառակ դեպքում՝ ձեզ անհաջողություններ եւ անսպասելի իրադարձություններ են սպասվում, որոնք վատ հետեւանքներ կունենան։ Նման երազը ձեզ զգուշացնում է զգոն լինել գործնական կյանքում եւ չվստահել անծանոթ կամ քիչ ծանոթ մարդկանց։
Այս երկու հերոսներին երազում տեսնելը կարող է նաեւ նշանակել, որ ձեր թշնամիները ձեռքերը ծալած չեն նստում եւ ամեն ինչ անում են ձեզ վնասելու համար։ Երազը նաեւ զգուշացնում է, որ ձեր թեթեւամիտ քայլերը վնասում են ձեզ եւ ձեր ընկերներին։ Եթե չվերանայեք ձեր քայլերը մոտակա ժամանակները, ապա հաջողության չեք հասնի կյանքում։
Երազում միայն Ադամին տեսնելը կանխատեսում է լավ նորություններ այն մարդկանց մասին, ովքեր երկար ժամանակ է՝ բացակայում են եւ որոնց մասին դուք անհանգստանում եք։
Աղբյուրը՝ http://domsnov.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը