Ամանորի գիշերը տարվա ամենակախարդական գիշերն է: Ամբողջ պարադոքսը նրանում է, որ դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերվա երազը մարգարեական հատկություններով է օժտված: Եվ եթե այն բաց չթողնեք, ապա կարող եք իմանալ հաջորդ ամբողջ տարվա ճակատագիրը:
Ամանորի գիշերվա երազը բազմակողմանի է, հրաշալի, երբեմն խառնված եւ հաճախ բաղկացած տարբեր խճանկարներից: Այդ երազից հեշտ է ոչ միայն ապագայի իրադարձություններից տեղեկություն քաղել, այլեւ ներշնչանք, մտքեր, երբեմն նաեւ՝ լուսավորություն: Քանի որ տարվա փոփոխման իրադարձությունը մարդու համար շատ կարեւոր է, այդ նշանակությունը փոխանցվում է նաեւ երազին: Այստեղից էլ՝ ամանորյա երազների գունագեղությունն ու լուսավորությունը: Ամանորի գիշերը մարդիկ հույսով են լցվում, ապագայի նկատմամբ մտքերով, հրաշքների հավատով, այն ամենով, ինչ անհրաժեշտ է յուրաքանչյուրին եւ ինչը երազում գուշակության բնույթ է կրում:
Երազները, որոնք գալիս են նշանավոր իրադարձություններից առաջ, միշտ իրենց մեջ մարգարեություն են պարունակում: Այդպես լինում է ծննդյան տարեդարձից առաջ, կարեւոր տոնի կամ նախքան հարսանեկան արարողության նախօրեին:
Համարվում է, որ պահապան հրեշտակն իր հովանավորյալին երազի միջոցով տեղեկություն է փոխանցում, որը նա կարող է օգտագործել կա՛մ ի օգուտ, կա՛մ ի վնաս՝ կախված նրանից, թե ինչպես են այն վերծանում: Համարվում է նաեւ, որ վատ մարգարեություններ չեն լինում, պետք է պարզապես ճիշտ հասկանալ հրեշտակին, լսել, թե ինչից է նա պահպանում, ինչ է փորձում ներշնչել:
Հրեշտակը խոսում է երազանքների լեզվով՝ օգտագործելով նշաններ, որոնք ընդունված է բացատրական համարել: Եթե ամանորի գիշերը դուք մեծ ջրային տարածք եք տեսնում, ջրի ակունք եւ ջրվեժներ, ապա հրեշտակն ակնարկում է, որ տարին լի է լինելու դատարկ խոսակցություններով եւ բամբասանքներով, որոնցից պետք է զգուշանալ:
Եթե ձյունե անապատ եք տեսնում, հրեշտակը փորձում է ձեզ հասկանել, որ տարին անքակտելիորեն կապված է անցած իրադարձություններին, որոնք ձեզ հազիվ թե հանգիստ տան, քանի դեռ դրանք չեք ավարտել: Եթե հրդեհ եք տեսնում, հրեշտակը մտահոգվում է ձեր առողջության համար, որը հաջորդ տարում կերերա: Եվ այսպես շարունակ… Երազների իմաստը կարելի է գտնել ցանկացած՝ Վանգայի, Միլլերի կամ առցանց երազահաններում:
Նյութը` nevestushka.ru-ի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել