Կանայք ստեղծագործ միտքը պաշտող արարածներ են։ Թույլ սեռի ներկայացուցիչներն իրենց ստեղծագործ միտքը հիմնականում իրենց մարմնի վրա կատարվող աշխատանքների մեջ են ցուցադրում։
Ըստ վիճակագրության, ցանկացած կին կյանքում գոնե մեկ անգամ երազում է արտաքին տեսքի փոփոխության մասին, եւ այդ վերաբերում է եթե ոչ սանրվածքին, ապա մազերի գույնի փոփոխությանը։ Իսկ թե որքան սեւահերներ են երազում իրենց շիկահեր տեսնել, ոչ ոք չի կարող հստակ ասել։ Բայց նման ցանկություն ունեցողները եղել են եւ կլինեն։
Եթե ձեր մազերը մուգ գույն ունեն, ապա նախքան դրանք գունաթափելը պետք է մի փոքր տեղեկություն ունենաք ձեր մազերի կառուցվածքի մասին։ Գունանյութերը, որոնցից էլ կախված է ձեր մազերի մուգ գույնը, հնարավոր չէ առաջին անգամից վերացնել։ Ձեզ նվազագույնը 3.5 ժամ տեւողությամբ գործողություն է սպասվում։ Եվ սա դեռ ամենը չէ։ Որոշելով շիկահեր դառնալ՝ դուք ստիպված եք ձեր մազերի արմատները յուրաքանչյուր 3-4 շաբաթը մեկ անգամ այս գործընթացին ենթարկել։
Գունաթափող նյութերով բազմակի գործողությունները բացասական են ազդում գլխամաշկի եւ մազերի կառուցվածքի վրա։ Արդյունքում, գեղեցիկ բաց գույն ստանալու փոխարեն, ալերգիայի, թեփի եւ մազաթափության առաջացման հավանականություն կա։
Դրանից խուսափելու համար պետք չէ գումար խնայել գործողությունների եւ միջոցների համար եւ անպայման անհատական փորձարկում անցկացնել։ Իմանալու համար, արդյո՞ք գունաթափող նյութից ալերգիա ունեք, բավական է այդ նյութից փոքր-ինչ քսել դաստակին կամ ականջի հետեւի հատվածում եւ թողնել 30 րոպե։
Նախքան մազերը գունաթափելու որոշում կայացնելն ավելորդ չի լինի կողքից ձեզ վրա հայացք նետել։ Այդ գույնը կսազի՞ ձեզ։ Արդյո՞ք ձեր մաշկի թերությունները չեն ընդգծվի մազերի բաց գույնի հետեւանքով։ Քիչ կանայք գիտեն, որ շիկահերների մոտ բշտիկներն ու կնճիռներն ավելի շատ են երեւում, քան սեւահերների մոտ։
Պատրաստվեք նաեւ սանրվածքի հարցում բարդություններ ունենալուն։ Չափազանց չորացրած ու թույլ մազերին միայն շամպունն ու թույլ ռեժիմով վարսահարդարիչը բավարար չեն։ Նույնիսկ սանրելն է բարդ լինելու։ Ձեզ հատուկ բալզամներ, փափկեցնող հեղուկներ, դիմակներ են հարկավոր։
Նախ, պետք չէ կուրորեն վստահել գովազդին, որոնք հավատացնում են, թե ոչ մի մազ չեք կորցնելու։ Նման գործողությունների դեպքում այդ անխուսափելի է։ Հետո, մի հավատացեք երիցուկի կամ այլ խոտաբույսերի գունաթափող հրաշագործ հատկությունների մասին հեքիաթին։ Իսկական շիկահեր դառնալու համար հատուկ քիմիական միջոցներ են հարկավոր։ Եվ ցանկալի է, որ դրանք լինեն մասնագիտացված եւ հատուկ ձեզ համար ընտրված նյութեր, որոնք իրենց մեջ նաեւ մազերի խնամք են պարունակում։ Այլապես կարող եք ընդհանրապես առանց մազերի մնալ։
Մազերը գունաթափելուց հետո դրանց արմատներին հարկավոր է հատուկ վերականգնող բալզամներ ու դիմակներ քսել, որոնք կամրացնեն վարսերը։ Ցանկալի է գունաթափված մազերի խնամքի միջոցների շարք ձեռք բերել, որոնք պաշտպանիչ հատկություններից բացի, օգնում են խուսափել դեղնությունից։
Եվ, իհարկե, ցանկալի է հրաժարվել այս բարդ գործողությունը տնային պայմաններում կատարելու մտքից եւ դիմել մասնագետներին։ Մեկ նախադասությամբ՝ «Գեղեցկությունը զոհեր է պահանջում»։
Աղբյուրը՝ fancy-journal.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:11, 23 մայիսի
Դիմահարդարման նոր թրենդը՝ «Boyfriend Blush»-ը, գրավել է TikTok-ը15:28, 23 մայիսի
Ի՞նչ է հայտնի Ասիայի ամենահարուստ մարդու առաջիկա որդու հարսանիքի մասին14:14, 23 մայիսի
Apple Music-ը հրապարակել է 100 լավագույն ալբոմների վերջնական ցուցակը13:26, 23 մայիսի
Դուեյն Ջոնսոնն անճանաչելի է իր նոր դերում12:20, 23 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը՝ բոհո ոճի սեքսուալ հագուստով11:25, 23 մայիսի
Պրիյանկա Չոպրան` ավելի քան 40 միլիոն դոլար արժողությամբ վզնոցով11:16, 23 մայիսի
«Մեջտեղից կիսվելով փորձում եմ մի բան ստեղծեմ, մի օգուտ տամ մեր պետությանը, բայց ախր մի քիչ էլ պիտի «պետությունենք» ուզեն․․․»․ Գարիկ Պապոյան10:39, 23 մայիսի
«Չէի կարող ավելի երջանիկ լինել»․ Վաչե Թովմասյանը՝ Կաննում 10 րոպեանոց ծափերի եւ «Անորա» ֆիլմում իր աշխատանքի մասին10:17, 23 մայիսի
Բրիթնի Սփիրսը ցանկանում է ներել մարդկանց, որոնք դարձել են «իր նյարդերի վնասման» պատճառ09:00, 23 մայիսի
ՄԱՅԻՍԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:30, 22 մայիսի
Ռիհաննան Նյու Յորքի փողոցներում հայտնվել է 1 100 դոլար արժողությամբ տարօրինակ «գուլպաներով»21:21, 22 մայիսի
Վեց հետաքրքիր փաստ Շառլ Ազնավուրի մասին