Բոլորովին վերջերս՝ «Օսկար» մրցանակաբաշխության կարմիր գորգին, ցուցադրվել են աստղերի շքեղ, որոշ դեպքերում՝ նաեւ զարմանալի կերպարները։ Մենք սովոր ենք դերասանուհի Շարլիզ Թերոնին տեսնել շիկհար կնոջ կերպարում, սակայն մրցանկաբաշխությանը նա հայտնվել էր նոր կերպարով՝ կարճ եւ թուխ մազերով։
Կերպարանափոխման պատասխանատուն ոճաբան Ադիր Աբերգելն էր, ով Us Weekly-ի հետ զրույցում պատմել է՝ ինչու է Շարլիզ Թերոնը որոշել ոճային փոփոխություն անել հանուն «Օսկար»-ի.
«Շարլզին անվախ է եւ պաշտում է էքսպերիմենտներ անել։ Երբ ես տեսա Dior ապրանքանիշի շքեղ կապույտ զգեստը, որը Շարլիզը պատրաստվում էր կրել մրցանակաբաշխութնանը, հասկացա, որ այս դեպքում մուգ մազերն իդեալական հակադրություն կկազմեն զգեստի հետ։ Ստիպված էինք տանջվել՝ բաց երանգից մուգին անցնելու համար, ինչի համար ընդամենը մի քանի շաբաթ ունեինք։ Բայց գունավորման տեխնիկայի շնորհիվ արարողությունից ընդամենը օրեր առաջ Շարլիզին վերածեցինք թխահերի»։
Այս առումով, հավանաբար, կհամաձայնենք. շեշտադրումն արել են սեւ գույնի վրա եւ չեն սխալվել. թխահեր Շարլիզն իսկապես շքեղ տեսք ուներ։ Սակայն սոցիալական ցանցերի մի շարք օգտատերերի դուր չի եղել դերասանուհու նոր կերպարը։ Շատերը կարծում են, որ շիկահեր Թերոնը շատ ավելի վառ ու հետաքրքիր տեսք ուներ։ Կարծիք կա նաեւ, որ զգեստը եւս չէր համապատասխանում դերասանուհուն, հատկապես վառ շրթներկով։ Միայն թե դերասանուհին հրաշալի տեսք ունի ցանկացած կերպարում։
Լուսանկարները՝ Allure
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք