«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Դալիթան մեծ տպավորություններով է վերադարձել Լիբանանից (ֆոտո)

16:18, 6 հունիսի

Մայիսի 30-ին Լիբանանում կայացավ երգչուհի Դալիթայի առաջին մենահամերգը: Այս մասին NEWS.am STYLE-ը արդեն տեղեկացրել էր:
Իսկ համերգի տպավորությունների եւ Լիբանանում անցկացրաց օրերի  մասին NEWS.am STYLE-ը զրուցեց Դալիթայի հետ: 

« «Լիբանայան հրաշք մեկ շաբաթ». ահա այսպես կարող եմ նկարագրել մեր այցը: Ամեն ինչ շատ լավ էր, հոյակապ: Մարդիկ շատ հյուրընկալ էին ու ջերմ, մենք մեր ողջ թիմով գոհ ենք եւ պավորված: Մեր այցը պայմանականորեն կարող եմ բաժանել երկու մասերի: Առաջին երեք-չորս օրերը առավոտյան արթնանում էինք ու շտապում փորձի՝ պարի փորձեր, վոկալի փորձեր, փորձեր համերգասրահում ու նորից այդպես մինչեւ օրվա ավարտ, նպատակն էր լավ ներկայանալու մենահամերգին: Այդ ընթացքում հասցրեցինք նկարահանել նաև մեկ տեսահոլովակ: Լիբանանահայ համայնքի եւ Սուրբ Խաչ Հարբոյեան վարժարանի կողմից ստացա մի գեղեցիկ նվեր՝ տեսահոլովակ «Մենակ չենք մենք» երգիս հիման վրա, որը գրել է իմ սիրելի ուսուցչուհի Էմմա Ասատրյանը, գործիքավորել է կոմպոզիտոր եւ երգիչ Հայկոն, տեսահոլովակը նկարահանեց Բեյրութահայ Ռեժիսոր Հովիկ Հակոբյանը`համագործաքցելով անվանի «Shooters Production»-ի հետ եւ «Ալագյազ» պարախմբի մասնակցությամբ: Ի դեպ, մենահամերգից հետո ևս մեկ տեսահոլովակ նկարահանեցինք նույն թիմի անձնակազմով , որը կրկին նվեր էր իրենց կողմից: Այն նկարահանվեց սիրելի ուսուցչուհուս Էմմա Ասատրյանի «Հայերինն է» նվիրած երգի հիման վրա, որի խոսքերի հեղինակն է Անիտա Հաղվերդյանը, երգը գործիքավորել է A-Prodoction-ը: Իսկ համերգի մասին կարող եմ ասել, որ շատ լավ անցավ, իսկ արդյունքն էլ հանդիսատեսի ջերմ ընդունելությունն էր, ծափահարություններն ու ցանկությունը, որ դարձյալ ստեղծվի նման հնարավորություն հանդիպելու իրենց հետ»,- ասաց երգչուհին:


Մենահամերգին Դալիթան կատարեց իր հիթ դարձած երգերը, նաեւ կատարեց աշուղական եւ երկու նոր երգեր: 

«Պետք է հայտնեմ իմ շնորհակալույթունը բոլոր կազմակերպիչներին ոչ միայն համերգը բարձր մակարդակաով կազմակերպելու համար, այլ նաև տեսահոլովակների նկարահանմանն շատ մեծ աջակցություն ցուցաբերելու համար, քանի որ այնտեղ, ի տարբերություն Հայաստանի, խիստ է դրված նկարահանման հարցը: Մենք մեր առաջին տեսահոլովակը նկարահանեցինք «Պուրճ Համուտի» հրապարակում, որի համար շնորհակալ ենք «Պուրճ Համուտի» քաղաքապետարանին, իսկ շարունակությունը նկարահանեցինք Բեյրութի կենտրոնում, Ազգային ժողովի հարեւանության, որը հսկվում էր հատուկ զինվորականների կողմից ու շնորհիվ Ս. Խաչ Հարբոյան վարժարանի տնօրեն Տիկին Ռիտա Բոյաջյանի ձեռք բերած թույլատրության, կարողացանք մտնել ներս՝ դեպի քաղաքի կենտրոն: Իսկ ահա երկրորդ տեսահոլովակր՝ «Ջիբեյլի Բիբլոս» պատմամշակութային եւ հնագիտական վայրում նկարահած տեսահոլովակիս համար անհրաժեշտ եղավ ձեռք բերել միանգամից 4 հաստատության համաձայնություն՝ մշակույթի նախարարություն, պաշտպանության նախարարություն, քաղաքապետարան ու պատմամշակութային այդ հաստատության թույլատրությունը: Տեսահոլովակների գեղեցիկ հագուստները նվիրել էր «Արեւ» design studio-ն: »,- նշեց Դալիթան:


«Տեսահոլովակների նկարահանունմներից բացի հրավերներ ստացա «Radio Sevan»-ի եւ «Vanadzayn Radio»-ի, ինչպես նաեւ «Future TV»-ի կողմից: Հյուրընկալվեցի «Kohar» երգչախմբի գրադարան եւ մասնակցեցի մի շարք միջոցառումների:  Կարծում եմ, որ այցելոլով Լիբանան,  իմ մենահամերգով կարողացա մի փոքրիկ ներդրում ունենալ Հայաստան- սփյուռք կապերի ամրապնդման մեջ: Վերադառնալով հայրենիք ինձ հետ բերեցի միայն սեր, ջերմություն, լավ հիշողություններ եւ դրական լիցքեր»,- հավելեց երգչուհին:



Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել