Կնոջ գեղեցկությունը սկսվում է նրա մազերի գեղեցկությունից։ Սա նշանակում է, որ մազերը պետք է ավելի լավ խնամել եւ պաշտպանել շրջակա միջավայրի կամ հարդարման պարագաների ազդեցությունից։ Ահա թե ինչու տնային պայմաններում լամինացիա կատարեկը, կարելի է ասել, չափազանց մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Վերջին շրջանում այդ գործընթացը մեծ տարածում է ձեռք բերել, քանի որ դրա շնորհիվ մազերը դառնում են ավելի հարթ, փայլուն եւ կառավարելի։ Բացի այդ, լամինացիան պաշտպանում է մազերը արտաքին գործոնների ազդեցությունից։ Լամինացիա կատարելու համար պարտադիր չէ, որ այցելեք գեղեցկության սրահ. տնային պայմաններում նման արդյունքի հասնելու համար ընդամենը անհրաժեշտ են ժելատինով պատրաստված հատուկ դիմակներ։
Բաղադրատոմս № 1. դասական դիմակ
Վերցրեք 1 ճ. գդ. ժելատին եւ ավելացրեք 3 ճ. գդ տաք ջուր։ Ստացված զանգվածը պետք է թրմել 15-20 րոպե։ Որպեսզի ժելատինը ավելի լավ լուծվի, կարելի է այն դնել ջուր տաքացնող սարքերի վրա, բայց ոչ մի դեպքում չի կարելի այն եռացնել։
Ստացված դիմակը քսեք մազերին եւ ծածկեք գլուխը պոլիէթիլենով, ապա սրբիչով։ 40 րոպե անց պետք է հանել դիմակը եւ շամպունով մի լավ լվանալ մազերը։
Բաղադրատոմս №2. յուղով դիմակ
Ժելատինով դիմակը պատրաստեք առաջին բաղադրատոմսում նշված տարբերակով։ Ստացված դիմակին ավելացրեք 1 թեյի գդալ մազերի համար նախատեսված բալզամ եւ մի քանի կաթիլ ցանկացած ցիտրուսային՝ մանդարինի, նարնջի, կիտրոնի կամ թուրինջի եթերային յուղ։ Դիմակը քսեք մազերի ողջ երկայնքով եւ թողեք մոտ մեկ ժամ։ Մեկ ժամ անց շամպունով լվացեք դիմակը։
Բաղադրատոմս №3. սնուցող դիմակ
Պատրաստեք ժելատինը վերեւում արդեն իսկ նշված ձեւով։ Դրանից հետո ավելացրեք 1 ձվի դեղնուց եւ մի լավ խառնեք։ Ստացված զանգվածը քսեք մազերին եւ ծածկեք այն պոլիէթիլենով ու սրբիչով։ Դիմակը մազերի վրա պահեք 40-50 րոպե, ինչից հետո շամպունով լվացեք մազերը։
Աղբյուրը՝ Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում11:20, 14 մայիսի
Մայրանալ պատրաստվող Ջուլիա Եղշատյանի նոր ֆոտոշարքը՝ ամուսնու հետ10:26, 14 մայիսի
Քենդալ Ջենները պատրաստ է լողազգեստների սեզոնին10:05, 14 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Ֆրանսիայի ներկայացուցչի արխիվային լուսանկարը Երեւանում՝ հայկական տարազով․ երգիչը մասնակցել է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին09:00, 14 մայիսի
ՄԱՅԻՍԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը