«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ինչու՞ են մարդիկ ատում իրենց աշխատանքը

21:04, 14 հունիսի

Աշխատակիցների  աշխատունակությունը բարձրացնելու նախկին մեթոդները այլեւս կիրառելի չեն։ Իհարկե, Ձեզ համար հաճելի չէ ամեն առավոտ խցանումների մեջ սպասելով հասնել աշխատավայր, Դուք դժվարանում եք հաղթահարել Ձեզ տրված հիմնական առաջադրանքները, քանի որ մանրուքները խանգարում են Ձեզ։ Դուք երեկոյան հոգնած վերադառնում եք տուն եւ շարունակում եք պատասխանել գործնական նամակներին։ Հավանաբար Դուք այնքան էլ խանդավառված չեք գնում աշխատանքի, Դուք Ձեզ գնահատված չեք զգում եւ չեք հավատում, որ ինչ-որ մի արժեքավոր գործ եք կատարում։ Նման խնդիրների հետ բախվում են ոչ միայն մենեջերները, այլեւ կազմակերպությունների տնօրեններն ու ղեկավարները, հայտնել են Թոնի Շվարցը՝ The Energy Project խորհրդատվական ընկերությունից, եւ Քրիսթին Պորետը՝ Ջորջթաունի համալսարանից,  The New York Times-ում հրապարակված հոդվածի մեջ։

2013թ Gallup-ի անցկացրած հարցումները ցույց են տվել, որ ամերիկացիների միայն 30%-ն է, որ իրեն լիովին ներգրավված է զգում իր աշխատանքի մեջ. ամբողջ աշխարհում այս ցուցանիշը ավելի քիչ է՝ 13%։ «Կարճ ասած, մեզանից շատերի համար աշխատանքը հոգնեցուցիչ, ճնշող եւ նույնիսկ պնդում են, որ այս իրավիճակը ավելի ու ավելի է վատթարանում»,-գրել են հոդվածի հեղինակները։

The Energy Project-ը Harvard Business Review-ի հետ համատեղ փորձել է պարզել, թե ի՞նչն է ազդում մարդկանց աշխատանքի եւ նրանց աշխատունակության վրա։ 2013թ աշնանը նրանք հարցում ն անցկացրել 12 հազար «սպիտակ օձիքով» մարդկանց շրջանում։ Հետազոտությանը նաեւ մասնակցել են նշված ընկերությունների աշխատակիցները,  եւ ընդհանուր առմամբ, մասնակիցների թիվը կազմել է 6 եւ 2.5 հազար մարդ։

«Պարզվել է, որ անհատը ավելի արդյունավետ է աշխատում, երբ բավարարվում են նրա չորս հիմնական պահանջները. ֆիզիկական (հանգստանալու եւ ուժերը վերականգնելու համար), զգայական (գնահատված լինելու զգացում), հոգեբուժական (կենտրոնանալ ավելի կարեւոր հարցերի շուրջ եւ աշխատանքում առկա խնդիրները ինքնուրույն լուծել) եւ հոգեբանական (հնարավորություն անել այն, ինչ ավելի լավ է ստացվում, ինչից ավելի մեծ օգուտ եւ հաճույք կարելի է ստանալ), ասվում է հոդվածի մեջ։

2012թ-ին 192 ընկերություններում իրականացված 263 հետազոտությունների տվյալները հավաքելով՝ պարզվել է, որ ռեյտինգային աղյուսակում առաջին չորս հորիզոնականները զբաղեցնող ընկերությունները  22%-ով ավելի եկամուտ ունեն, քան մյուսները։ Նման ընկերություններում դժբախտ դեպքերի թիվը կազմում է 48%։

Այլ կերպ ասած, թե ինչպես ենք մենք մեզ զգում աշխատավայրում մեծապես ազդում է մեր աշխատունակության վրա։ «Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ ընկերությունները կարող են բարձրացնել աշխատակիցների կատարած աշխատանքի արդյունավետությունը՝ բավարարելով նրանց հիմնական չորս պահանջները»,-ասել է Շվարցը եւ Պորետը։

Վերականգնում. յուրաքանչյուր 90 րոպեն մեկ ընդմիջում անող աշխատակիցների ուշադրությունը 30%-ով ավելի բարձր է, քան ամբողջ օրն աշխատանքից չկտրվող եւ մշտապես աշխատող մարդկանց մոտ։ Ընդմիջումներով աշխատող մարդկանց  ստեղծագործական մտածողությունը ավելանում է 50%-ով, իսկ առողջության եւ բարեկեցության վիճակը՝ 46%-ով։ Եթե մարդը շաբաթական 40 ժամից ավել է աշխատում, ապա նա ավելի քչ կենտրոնացած եւ ներգրավված է լինում իր աշխատանքի մեջ։

Ճանաչում. ղեկավարների կողմից կարեկցանքն ու հոգատարությունը մեծացնում է վստահությունն ու աշխատակցի անվտանգությունը։ Այն մարդիկ, ովքեր իրենց ղեկավարների կողմից ջերմություն են զգում, 1,3 անգամ ավելի քիչ են ցանկանում փոխել իրենց աշխատավայրը եւ 67% ավելի մեծ ոգեւորվածությամբ են կատարում իրենց աշխատանքը։

Ուշադրություն. հարվածների միայն 20%-ն է ասել, որ աշխատավայրում կարող է կենտրոնանալ միայն մեկ առաջադրանքի վրա, սակայն նրանք, ովքեր ունակ են եղել այդպես անել, 50%-ով ավելի կենտրոնացած են աշխատել։

Նպատակ. իրենց աշխատանքում իմաստ եւ նշանակություն տեսնող աշխատակիցները երեք անգամ ավելի հակված են մնալ նույն աշխատավայրում եւ շարունակել աշխատել։

Ցանկացած ղեկավարի եթե հարցնեք, թե արդյոք աշխատանքն ավելի արդյունավետ չի լինի, եթե աշխատակիցները իրենց ուրախ, կենտրոնացած եւ պետքական զգան. պատասխանը ակնհայտ է, որ դրական կլինի։ Սակայն այն հարցին, թե նրանք ինչ միջոցներ եւ ջանքեր են ներդնում այս ամենին նպաստելու համար, պատասխանը՝ լռություն։ Իսկ ինչու՞ է այդպես։ «Ամենաբացահայտ պատասխանն այն է, որ աշխատակիցներին խրախուսելու համար կատարվող ներդրումները, չհաշված իհարկե աշխատավարձը, մինչեւ վերջերս անպետք եւ ոչ անհրաժեշտ երեւույթներ են համարվել»,- ենթադրել են հետազոտողները։ «Մասնավոր ընկերությունները աշխատակիցների պահանջների մասին սկսում են մտածել այն ժամանակ, երբ նրանք կորցնում են իրենց համար շատ կարեւոր մի կադրի, կամ երբ գլխավոր տնօրեն արդեն ուժասպառ է կամ հանկարծամահ է եղել։ Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք արդեն նման հինգ դեպքի մասին լսել ենք»,-ասել են մասնագետները։

Եթե կազմակերպությունը ցանկանում է լուծել այս խնդիրը, ապա ավելի լավ է սկսել հետեւյալ հարցից ՝ «ի՞նչ պետք է անել, որ մեր աշխատակիցների ուժը, կենտրոնացումը եւ ոգեւորվածությունը վերականգնվի, եւ նրանք հոգատարություն զգան»։ 

Օրինակ, չարժե ժամանակային սահմանափակումներ դնել ժողովների տեւողության, ինչպես նաեւ նամակներին պատասխանելու համար։ Մյուս մեթոդներից են սպորտային հրապարակ կամ հանգստյան սենյակներ տրամադրելը, ինչպես նաեւ էժան, բայց որակով սնունդ մատակարարելը, խորհուրդ են տվել Շվարցը եւ Պորետը։ Շատ օգտակար է նաեւ, երբ ղեկավարներն ու մենեջերները հոգ են տանում իրենց ենթակաների մասին, եւ հակառակը, պատասխանատվության ենթարկում վերջիններիս  իրենց զայրույթի եւ նվաստացուցիչ խոսքերի եւ զգացմունքների համար («շշպռելը» կարող է կարճաժամկետ պտուղներ տալ, բայց ժամանակի ընթացքում ղեկավարության որդեգրած նման քաղաքականությունը «թունավոր» մթնոլորտ կստեղծի աշխատակիցների շրջանում)։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել