Մենք արդեն հայտնել էինք, որ վերջերս Ադրբեջանում անցկացվել է «Միսս Ադրբեջան 2014» մրցույթը, որտեղ հաղթել է Ջավիդան Գուրբանովան։ Գուրբանովան օնլայն քվեարկությամբ զբաղեցրել է առաջին հորիզոնականը եւ ստացել «Միսս Բահար 2014» տիտղոսը, ինչպես նաեւ դարձել է ՍՄՍ քվեարկության հաղթող։ Այնուհետեւ տարածվեցին լուրեր, որ Ադրբեջանի ամենագեղեցիկ աղջիկը քրեական հետապնդման է ենթարկվել խուլիգանության մեղադրանքով։
Այժմ մրցույթի հաղթողի անվան շուրջ պտտվող լուրերը նոր թափ են հավաքել։ Ինչպես հայտնել է haqqin.az-ը՝ ամեն ինչ պարզվել այն ժամանակ, երբ Ջավիդան Գուրբանովան պետք է գնար «Միսս Տիեզերք» մրցույթին եւ այնտեղ ներկայացներ Ադրբեջանը։ Հանցագործ անցյալով գեցեցկուհուն չեն թողել դուրս գալ երկրի սահմաններից. նա պայմանական դատվածություն ունի։
Ֆարիդ Մանսուրովը, ով սովորել է Գուրբանովայի հետ միասին, ներկայացել է խմբագրություն եւ պատմել այս սկանդալի մանրամասները։
Ըստ Ֆարիդ Մանսուրովի՝ նա Գուրբանովայի հետ սովորել է Բելոռուսիա պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի նույն խմբում։ Ինչպես նշել է Մանսուրովը՝ նրանց հարաբերությունները շատ լավ էին մինչեւ 2011թ-ի մայիսի 31-ը։
Այդ նույն օրը Ֆ. Մանսուրովի եւ Դ. Գուրբանովայի միջեւ վիճաբանություն է ծագում։ Վիճաբանության ժամանակ Գուրբանովան հարվածել է Մանսուրովի աչքին։
«Մենք մի փոքր վիճեցինք։ Կես ժամ անց Գուրբանովան հարվածեց իմ աչքին, ինչից հետո աչքիցս սկսեց արյունահոսել. ես ստիպված 5 օր մնացել եմ հիվանդանոցում։ Իմ ընտանիքը դիմել է ոստիկանություն, բայց այդ գործի հետաքննությունը չի ներկայացվել։ Այդ հարցով մենք դիմեցինք ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովին եւ Հեյդար Ալիեւի հիմնադրամին։ Այնուհետեւ, գործը ուղարկվել է Յասամալսկի տարածքային ոստիկանույթուն։ Գործընթացը ավարտվել է 2013թ-ին։ Նրան 4 տարով հարկադիր աշխատանք նշանակվեց»։
Ֆարիդ Մանսուրովը նաեւ հավելել է, որ իր ընտանիքը եւ նա դժգոհ են կայացված որոշումից եւ պատրաստվում են դիմել վերաքննիչ դատարան։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում