Երեկ «JOSE» համալիրում կայացավ «LUXURY» ամսագրի «Տարվա մարդիկ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն արդեն երրորդ անգամ էր անցկացվում: Երեկոն, որին ներկա էին հայկական շոու-բիզնեսի, մտավորականության, գիտության եւ գորածարար աշխարհի մի շարք ներկայացուցիչներ, վարում էին Սոս Ջանիբեկյանն ու Արփինե Գաբրիելյանը:
Միջոցառմանը ներկա էին՝ Տիգրան Մանսուրյանը, ով արժանացավ «Տարվա կոմպոզիտոր» կոչմանը, Ռուբեն Հախվերդյանը («Տարվա հեղինակ-կատարող»), Միքայել Պողոսյանը («Տարվա կինոդերասան»), Նազենի Հովհաննիսյանը, Էմմին («Տարվա էստրադային երգչուհի»), Էրիկը («Տարվա էստրադային երգիչ»), Գարիկ Պապոյանը («Տարվա գովազդային դեմք»), Վիգեն Չալդրանյանը («Տարվա կինոռեժսիոր»), Ֆաինա Հարությունյանը («Տարվա դիզայներ»), Շուշանիկ Արեւշատյանը («Տարվա գործարար կին»), Լիլի Էլբակյանը («Տարվա թատերական դերասանուհի»), Աննա Էլբակյանը, Զավեն Բոյաջյանը («Տարվա թարգմանիչ»), Ժոր Մելոյանը («Տարվա տեսահոլովակի ռեժիսոր»), The Beautified Project -ը («Տարվա երաժշտական խումբ») եւ այլ հայտնիներ:
Մրցանակաբաշխությանը «Տարվա գործարար» մրցանակը հետմահու շնորհվեց Հրանտ Վարդանյանին: Արամ MP3-ին արժանացավ «Տարվա հումորիստ» կոչմանը, սակայն ներկա չէր մրցանակաբաշխությանը: «Տարվա թատերական դերասան» տիտղոսի հաղթող Նարեկ Դուրյանը եւ «Տարվա ֆուտբոլիստ» կոչմանն արժանացած Հենրիխ Մխիթարյանը նույնպես ներկա չէին:
«Տարվա մոդել» - Աննա Գրիգորյան
«Տարվա կինոդերասանուհի»- Թամարա Պետրոսյան
«Տարվա գրող»- Կարինե Խոդիկյան
«Տարվա լուսանկարիչ» - Սամվել Սեւադա
«Տարվա լրագրող» - Տիգրան Զարեյան
«Տարվա գիտնական» - Գոհար Մկրտչյան
«Տարվա գինեգործ» - Վարդան Վարդանյան
«Տարվա պարային խումբ» - «Արեա»
«Տարվա բնապահպան»- Եղիա Ներսիսյան
«Տարվա բժիշկ»- Վահե Տեր-Մինասյան
«Տարվա բարերար»- ՌալՖ Յիրիկյան
«Տարվա գեղանկարիչ»- Դավիթ Մինասյան
«Տարվա բալետի դերասան»- Սեւակ Ավետիսյան
«Տարվա բալետի դերասանուհի»- Մերի Հովհաննիսյան
«Տարվա դասական կատարող»- Սերգեյ Խաչատրյան
«Տարվա դասական կին կատարող» - Անահիտ Մխիթարյան
Երեկոյի ընթացքում հրավիրվածներին իրենց կատարումները նվիրեցին Էմմին, Էրիկը, The Beautified Project-ը եւ այլք:
Մանրամասները՝ NEWS.am STYLE-ի ֆոտոշարքում:
Տեքստը՝ Շուշան Շատիկյանի
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է