Բալը շատ օգտակար հատապտուղ է եւ անպայման դրանով պետք է մուրաբա պատրաստել՝ որպես ձմռան պաշար։ Եթե Դուք բալի մուրաբա դեռ չեք պատրաստել, ապա պահը բաց մի թողեք եւ սկսեք։
Բալի մուրաբան անհավանական օգտակար եւ համեղ է։ Շատ տնտեսուհիներ այն տարբեր ձեւերով են պատրաստում, ինչը զարմանալի չէ։ Ինչքան շատ մուրաբա, այնքան շատ կարծիքներ ու պատրաստման եղանակներ, այնպես չէ՞։ Մենք կարողացել ենք հավաքել ամենահամեղ եւ յուրահատուկ բաղադրատոմսերը բալի մուրաբա պատրաստելու համար եւ մեծ ուրախությամբ կիսվում ենք Ձեզ հետ։
Առաջ ընկնելով ասենք, որ բալն ինքնին շատ օգտակար հատապտուղ է, այդ պատճառով դրանից մուրաբա չպատրաստելը պարզապես անմտություն է։ Այն կարելի պատրաստել եւ կորիզով, եւ առանց դրա՝ պարզապես պետք է ավելացնել ջուր, շաքարավազ եւ այլ մրգեր ու հատապտուղներ։ Ձմռանը առանց կորիզի բալի մուրաբան հիանալի բաղադրիչ կարող է լինել բալով տորթ պատրաստելու համար։
Բալի մուրաբա պատրաստելու յուրահատկությունները
Ինչպես արդեն նշել ենք, բալի մուրաբայի պատրաստման եղանակը նույն է, ինչ ցանկացած կորիզավոր հատապտղի մուրաբայինը։ Նման մուրաբաները լինում են երկու տեսակի՝ կորիզավոր եւ առանց կորիզի։ Անկասկած, կորիզները հանելու համար մեծ համբերատարություն է պետք, կամ էլ հատուկ սարք, որը արագ կհեռացնի կորիզները։ Ընդունված է այն կարծիքը, որ առանց կորիզի բալի մուրաբան ավելի համեղ եւ բուրավետ է։ Ինչպիսին էլ որ լինի առաջարկում ենք մի քանի հետաքրքիր բաղադրատոմսեր։
Բալի մուրաբայի օգտակար հատկությունները
Պարզվում է, որ բալի մուրաբան ոչ միայն համեղ է, այլեւ անհավանականորեն շատ օգտակար է։ Բալը ինքնին՝ այդ թվում նաեւ մուրաբան, բարելավում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը եւ նվազեցնում հիվանդությունների առաջացման վտանգը։ Բալի կանոնավոր օգտագործումը օրգանիզմը մաքրում է ճարպային կուտակումներից, նվազեցնում խոլեստերինի մակարդակը եւ մեղմում պոդագրայի եւ ռադիկուլիտի հետեւանքով առաջացած ցավերը։ Բալի մուրաբան նաեւ հակաբորբոքային միջոց է։ Ինչպես ազնվամորու մուրաբան, այնպես է բալինը շատ օգտակար է մրսածության ժամանակ։
Կորիզներով բալի մուրաբա
Կորիզներով բալի մուրաբա պատրաստելու համար Ձեզ անհրաժեշտ են ընդամենը երկու բաղադրիչ՝ բալ եւ շաքարավազ։ Դրանք օգտագործվում են 1:1 չափաբաժինով։ Բալը լցնում եք ջրի մեջ եւ թողնում մի որոշ ժամանակ։1կգ շաքարավազի համար անհրաժեշտ է մեկ բաժակ ջուր։ Պետք է շաքարավազի վրա ջուր լցնել եւ օշարակ պատրաստել, բայց այնպես, որ շաքարը լիովին լուծվի։ Հետո եռացած օշարակի մեջ լցնում եք բալը, իսկ վառարանն անջատում։ Ստացված զանգվածը պետք է թողնել 6 ժամ, իսկ իդեալական կլինի եթե այն մնա 8 ժամ։ Հետո քաղցր օշարակը եւ բալը առանձնացնում եք, օշարակը եռման աստիճանի հասցնում, եւս մեկ անգամ լցնում բալը եւ նորից եռացնում։ Հետո կրկին անջատում եք վառարանը եւ սպասում մի քանի ժամ։
Երրորդ՝ վերջին, փուլում մուրաբան եռացնում եք մարմանդ կրակի վրա եւ սպասում մինչեւ պատրաստ լինելը։ Իսկ ինչպե՞ս հասկանալ, որ մուրաբան պատրաստ է։ Շատ հեշտությամբ. այն պետք է հոսի։ Հետո պատրաստված մուրաբան լցնում եք ապակե տարաների մեջ, պահածոյացնում դրանք եւ թողնում, որ մուրաբան սառչի ու պահում նկուղում կամ պահոցներում եւ սպասում ձմռան գալուն։ Իհարկե, կարելի է նաեւ ավելի շուտ բացել, ո՞վ է Ձեզ արգելում։
Հինգ րոպեանոց, առանց կորիզի բալի մուրաբա
Առանց կորիզի բալի մուրաբա պատրաստելու համար անհրաժեշտ է 1,7 կգ. բալ եւ 700-800գր. շաքարավազ։ Լվանում եք բալը, հանում կորիզները։ Բալը լցնում եք շաքարավազի մեջ եւ խառնում։ Պետք է սպասել մի որոշ ժամանակ, որ հյութը դուրս գա։ Այնուհետեւ, բալը դնում եք մարմանդ կրակի վրա եւ սպասում մինչ եռման աստիճանի հասնելը՝ խառնելով ժամանակ առ ժամանակ։ Եռալուց հետո, պետք է 5 րոպե եփել՝ առաջացած փրփուրը հեռացնելու համար։ Այնուհետեւ, հանում եք այն վառարանի վրայից եւ թողնում 5 րոպե, որպեսզի մի փոքր զովանա։ Այս նույն գործընթացը կրկնում ենք եւս մեկ անգամ եւ երրորդ անգամ եռալուց հետո լցնում ստերիլ տարաների մեջ եւ փակում մետաղական կափարիչներով։ Թողեք, որ տարաներում առկա մուրաբան զովանա եւ պահեք մի մեկուսի վայրում՝ որպես ձմռան պաշար։
Այժմ պա՞րզ էր, թե ինչու է այս բաղադրատոմսը կոչվում հինգ րոպեանոց։ Մուրաբան եփում են մի քանի անգամ հինգ-հինգ րոպեներով։
Աղբյուրը՝ Vegetarian.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 25 մայիսի
ՄԱՅԻՍԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 24 մայիսի
Քելլի Ռոուլենդը հիացրել է ոսկյա կրծկալով նոր լուսանկարներով22:21, 24 մայիսի
Համակարգչային հանճարը, ով մահացել է լեյկոզից, Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից կճանաչվի առաջին միլենիալ սուրբը21:25, 24 մայիսի
Բելլա Հադիդը Կաննի 77-րդ կինոփառատոնի անվիճելի աստղն է. մոդելի երեք նորաձև կերպարները՝ ֆրանսիական Ռիվիերայում20:16, 24 մայիսի
Նյույորքցի նկարիչը ստեղծել է Hermès Birkin-ի հսկայական պայուսակ, որի վրա կարելի է պառկել19:23, 24 մայիսի
Ավստրալիայի ամենահարուստ կնոջը դուր չի եկել նրա դիմանկարը. Նա պահանջել է այն հանել ցուցահանդեսից16:12, 24 մայիսի
Դեմի Մուրը՝ Loewe-ի ցնցող զգեստով15:23, 24 մայիսի
Սթիվեն Սփիլբերգի նոր ֆիլմը էկրան կբարձրանա 2026 թվականին14:37, 24 մայիսի
Աշխարհի ամենաթանկ փետուրը Նոր Զելանդիայում կայացած աճուրդում վաճառվել է 28400 դոլարով13:14, 24 մայիսի
Ինչպես է արձագանքել Ջենիֆեր Լոպեսը Բեն Աֆլեքի մասին հարցին12:45, 24 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից հետո նիհարում է12:18, 24 մայիսի
Սելին Դիոնը մահից է պրծել SPS-ի դեմ պայքարի ժամանակ