Ամերիկացի սեքսոլոգների խումբը պնդում է, որ սանրվածքից կարելի է որոշել աղջկա կրքի բնույթը սեքսի մեջ։ Ավելին, նրանք մի քանի խորհուրդ են տվել այս կամ այն սանրվածք ունեցողներին՝ համարելով, որ դա նրանց կօգնի ավելի զուգընկերոջ հետ վստահ ու հարմարավետ զգալ անկողնում։
Կատարյալ հարթ սանրվածքը խոսում է այն մասին, որ այն կրողը ամեն ինչում, այդ թվում եւ սեքսի մեջ, հավատարիմ է կայունության սկզբունքին։ Չափավոր եւ սահուն սեռական կյանքը գերադասում է ցանկացած բուռն եւ կրքոտ հարաբերությունից։ Սեռական հարաբերության ժամանակ սիրում է տիրել իր զուգընկերոջը։
Խորհուրդ. թուլացեք։ Սիրով զբաղվելու ժամանակ զուգընկերոջն առաջարկեք փոխվել տեղերով, առաջնորդելու փոխարեն թույլ տվեք ձեզ առաջնորդեն։ Փորձեք սեքսով զբաղվել աչքերը կապած։ Թող տղամարդը դառնա ձեր սեռական «ուղեցույցը»:
Խառը սանրվածք
Այսպիսի սանրվածքով կանայք պատրաստ են փորձությունների եւ նույնիսկ ամենաանսովոր իրադրություններում թեթեւ ու վստահ են զգում։
Խորհուրդ. հավանաբար խենթանում եք զգայուն եւ մեղմ հպումներից։ Օգտվեք դրանից եւ երկարացրեք ձեր նախերգանքը՝ զույգին խնդրելով ավելի շատ ուշադրություն դարձնել գուրգուրանքին ու համբույրներին։
Ձիու պոչ
Մազերը ձիու պոչի նման հավքել սիրող աղջիկները միանշանակ ուժեղ եւ անսասան բնույթ ունեն, նրանք վստահ են իրենց հմայքին եւ տղամարդկանց հետ ազատ են զգում։ Բուռն եւ շարունակական սեքսը հենց այն է, ինչ նրանք ցանկանում են։
Խորհուրդ. երբեմն փոխեք ձեր մարտավարությունը։ Վայելեք ռոմանտիկան. մոմեր վառեք, գինի լցրեք գավաթները, միացրեք զգայուն երաժշտություն։ Սկսեք թեթեւ հպումներից, ապա նոր անցեք կենկցելուն։ Դրանով կզարմացնեք ձեր զուգընկերոջը եւ, հնարավոր է նաեւ՝ ինքներդ ձեզ։
Անփույթ փունջ
Նրանք, ովքեր սովոր են մազերը փունջ հավաքել՝ բացելով իրենց զգայուն վզիկը, պաշտում են, երբ տղամարդկանց ուշադրությունը։ Ֆլիրտը եւ թեթեւ հպումները նրանց համար ցանկացած ռոմանտիկ խաղերի անբաժանելի մասն են, իսկ սեռական հարաբերության երկար նախերգանքը՝ օրենք է, այլ ոչ՝ բացառություն։
Խորհուրդ. հերթական անծանոթի հետ սիրային խաղի ընթացքում հեռու մի գնացեք։ Հաճախ տղամարդը կարող է շփոթվել՝չհասկանալով՝ համակրո՞ւմ եք նրա, թե պարզապես զվարճանում եք։ Եթե երիտասարդը ձեզ դուր է գալիս՝ ակնարկեք նրան։ Թեկուզ միայն թեթեւ, գրեթե անորսալի ժպիտով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ