«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Նամակ խմբագրությանը. «Իմ հասակը իմ ողբերգությու՞նն է»

21:06, 9 հուլիսի

Ուզում եմ պատմել իմ պատմությունը։ Հավանաբար, այն կօգնի որոշ աղջիկներին ձերբազատվել սեփական բարդույթներից։ Ես հայերին ոչ բնորոշ հասակ ունեմ՝ 187սմ։ Թվում է, թե ինչ հոգս ունես, երջանիկ ապրիր քեզ համար։  Բայց ավաղ, դեռահասության տարիքից իմ հասակն իմ N1 խնդիրն է եղել։ Բոլորը՝ մեծից փոքր, իմ կողքով անցնելիս իրենց սուրբ պարտքն էին համարում խոսել իմ արտաքինի մասին։ Դպրոցական տարիները ընդհանրապես դժոխք էին ինձ համար։ Ինչպիսի մականուններ ասես, որ չէին տալիս եւ երեխաներին բնորոշ չարությամբ հետապնդում էին ինձ եւ հեգնական ժպիտով վիրավորական արտահայտություններ անում։ Անծանոթ մարդիկ դժգոհում եւ «ցավակցում» էին, թե ինչպես պիտի ինձ համապատասխան փեսացու գտնեմ եւ առանց ամաչելու տեսություններ էին հորինում, թե ինչպես կարելի է նման «լոլոզի» հետ սեքսով զբաղվել։

Հայերը տարօրինակ ազգ են։ Այն, ինչ դուրս է համընդհանուր ընդունված շրջանակներից կամ նորմաներից, իրենց մոտ ոչ ադեկվատ ռեակցիա է առաջացնում։ Մենք ոչ մի կերպ չենք կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ բացի հայերից շատ ուրիշ մարդիկ, ազգեր, մշակույթներ կան, որոնք նման չեն մեզ։ Շատերը առանց մտածելու կարող են վիրավորել մարդուն միայն այն բանի համար, որ նա, օրինակ, իր մազերը վարդագույն է ներկել, շատ գեր կամ բարձրահասակ է։ Այո, Դուք հիմա կասեք, բայց նման հավակնություններ ոչ միայն հայերն ունեն։ Հնարավոր է, բայց Դուք չեք եղել իմ փոխարեն, չեք լսել, թե ինչպես են Ձեր թիկունքում շշնջում, ծիծաղում եւ վիրավորում Ձեզ։ Եվ այս ամենը այն բանի պատճառով, որ ես բարձրահասակ եմ հայ ազգի ներկայացուցիչների մեծամասնությունից։

Հենց այդ պատճառով էլ ես որոշեցի գրել Ձեզ։ Միգուցե Հայաստանի մի անկյունում կա ինձ նման մի աղջիկ կամ տղա, ով նույնպես տառապում է իր արտաքին տեսքի պատճառով։ Կարդալով իմ նամակը՝ նրանք կհասկանան, որ իրենց արտաքինը ողբերգություն, թերություն չէ, այլ առավելություն, որով կարելի է հպարտանալ։ Ինձ մոտ դա հաջողվել է։ Ես չեմ տառապել, տվայտվել, փորձել ավելի ցածրահասակ երեւալ։ Ես միշտ իմ հասակին հումորով եմ վերաբերում։ Կա ճապոնական մի հայտնի ասացվածք. «Ուժեղ է նա, ով ժպտում է»։ Հաճույք մի պատճառեք ուրիշներին, ովքեր ուրախանում են Ձեզ ընկճված եւ տառապած տեսնելիս։ Ժպացեք նույնիսկ այն դեպքում, երբ կոկորդը խեղդվում է կարկամի զգացումից։ Ես հագնում են բարձրակրունկ կոշիկ (15 սմ), եւ տեսնելով հայ հասարակության ռեակցիան՝ հպարտորեն ու անկեղծ ժպտում եմ նրանց։ Սա հուսահատեցնում է նրանց։ ես սովորել եմ փողոց դուրս գալուց առաջ «անջատել» իմ ուղեղը։ Մասնավորապես, ես չեմ տեսնում եւ չեմ լսում վիրավորական արտահայտություններն ու ծաղրական հայացքները։ Հայ հասարակության մեջ ցանկացած «անոմալ երեւույթ» մարտահրավեր է։ Իմ դեպքում այդ մարտահրավերը իմ հասակն է։ Մեր երկիրն ունիկալ մի տեղ է, բայց սա է մեր իրականությունը։ Սիրեք Ձեզ այնպիսին, ինչպիսին կաք, եւ ինչպես սիրում էր ասել իմ տատիկը՝ «մյուսներին գրողի ծոցն ուղարկեք»։

Եվ այն մարդիկ, ովքեր «անհանգստանում» էին իմ անձնական կյանքի համար, ասեմ, որ չնայած իմ հասակին՝ ամուսնացած եմ, եւ իմ երկու երեխաներն էլ մայրիկի նման բարձրահասակ են...

 

Նարինե Ա.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել