«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ինչու՞ են երիտասարդները խուսափում բանակ գնալուց

22:10, 9 հուլիսի

Կեցցե հայկական բանակը՝ տարածաշրջանում ամենահզորն ու մարտունակը: Այն մեր երկրի գոյության գլխավոր ու ամենակարեւոր նախապայմաններից մեկն է: Շատերը հպարտանում են դրանով, մյուսները բողոքում եւ դժգոհում, բայց նրանում, որ բանակը մեր խաղաղության եւ ապահովության երաշխիքն է, համոզված են բոլորը: Ես պարծենում եմ մեր բանակով եւ սահմանին կանգնած մեր քաջարի զինվորներով եւ ամեն գիշեր աղոթում նրանց համար: Բայց հպարտանալ չի նշանակում աչք փակել առկա խնդիրների վրա:

Այսօր, չգիտես թե ինչու, ամեն երկրորդ երիտասարդը կտրականապես չի ուզում կամ դժկամությամբ է գնում բանակ: Հարց է առաջանում՝ իսկ ինչու՞: Այս հարցն ունի երեք պատախան:

Առաջինը. երիտասարդները դաստիարակված չեն հայրենասիրությամբ, նրանք չունեն հայի ուժեղ ոգին ու կամքը: Այս հարցում, իհարկե, մեղավոր են ծնողներն ու դպրոցը, որոնք չեն աշխատում այս ուղղությամբ: Գիտեմ, հիմա ասելու եք՝ «Դպրոցում ռազմագիտություն առարկա կա»: Այո, առարկա, եւ ոչ թե հոգեւոր եւ հայրենասիրական դաստիարակություն: Իսկ ծնողները մինչեւ 18 տարեկան զբաղված են իրենց երեխաների կամակորություններն ու ցանկությունները կատարելով, նրաց փայփայելով ու աստվածացնելով։ Բայց երեխային հենց դեռահասության տարիքից պետք է բացատրել ու սերմանել այն, որ բոլոր առավելություններից եւ հնարավորություններից զատ՝ նա նաեւ ունի պարտավորություններ, որոնցից մեկն էլ հենց բանակում ծառայելն է։ Եթե երիտասարդը ունի այս զգացումը, ապա 18 տարեկան հասակում ոչ նրա, ոչ էլ ծնողների մոտ բանակից վախենալու կամ խուսափելու պատճառ չի լինի։

Պատճառներից երկրորդը այն է, որ երիտասարդների՝ բանակից զորակոչված ավագ ընկերները ինչ-ինչ պատմություններ են (երբեմն նույնիսկ հորինված) պատմում եւ դրանով վախ ներշնչում այդ անփորձ պատանիներին: Այս ամենը բացասական հետեւանք ու տպավորություն է թողնում երիտասարդի մոտ եւ դժվար ծառայություն անցկացրած ու վերադարձած այս տղաները օրինակ են դառնում երիտասարդների համար։ Հետեւաբար, ոչ մեկը չի ցանկանա գնալ եւ զգալ այդ «դառը փորձը» եւ երիտասարդն արդեն չի էլ մտածում բանակում լավ ծառայելու, դրական օրինակ դառնալու մասին, ով կարող է վերադառնալ եւ կրտսեր ընկերներին ոգեշնչել իր սխրանքների մասին պատմություններով։

Բայց կա երրորդ՝ ավելի լուրջ ու ավելի վատ պատճառ. երբ բանակ գնացող երիտասարդը տեսնում է, որ ինչ-որ հարուստ «պապա» կամ «հոպար» բանակից ազատում է իր «վախկոտին», նա մտածում է. «իսկ ես ինչու՞պիտի գնամ ծառայեմ»:

Հարուստի տղաների՝ բանակում չծառայելը, որը բավականին տարածված բնույթ ունի Հայաստանում, ծիծաղելի ու զվարճալի մի թեմա է: Եթե միջին կամ ցածր խավի դեպքում երիտասարդներ են երկմտում կամ երկյուղում բանակում ծառայելուց, ապա հարուստների դեպքում կերած-խմած, մեծ փորով, ոսկյա հաստ շղթաներով եւ թիկնապահներով «պապաները» են վախենում իրենց տկարամիտ զավակների համար, ովքեր բացի մեքենա քշելուց եւ «մեծ-մեծ փռթելուց», ուրիշ ոչինչ չգիտեն:

Հայրիկները վճարում են մի կլորիկ գումար եւ չգիտես ինչու՝ հպարտանում դրանով: Մեկը լինի հարցնի. «հպարտ ես  քո վախկոտությամբ, թե տղայիդ տկարությամբ, ով չի կարող գնալ բանակ եւ հայրենիքի պարտքը կատարել»: Բայց հպարտ պետք է լինի այն տղան, ով երկու տարի անձնուրաց ծառայում է բանակում, ստանում շքանշաններ, ում ծնողներին զորամասից շնորհակալական նամակներ են ուղարկում՝«Ձեր որդուն որպես հայրենիքի իսկական պաշտպան դաստիարակելու համար»:

Այո, նման երեխան է պարծանք ծնողի համար, այլ ոչ թե վախկոտ, սրճարաններում ու ռեստորաններում «պապայի» փողերը քամուն տվող, կյանքում դրամի արժեքը չգիտակցող տղաները, ովքեր խոսելիս իրենց հայրիկի նման հպարտորեն ասում են՝ «դե պապան գործերը դասավորեց, չգնացի բանակ»: Բայց չէ՞ որ սա ամոթ է, խայտառակություն, որովհետեւ այս երիտասարդը վաղը հայր է դառնալու ու նույն ձեւով էլ ինքն է իր երեխային դաստիարակելու, եւ այս ամենը, իհարկե, կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Ցավոք, այս խնդիրներն ու վտանգները նման մարդիկ չեն էլ գիտակցում, քանի որ նրանք ապրում են միայն ներկայով՝ առանց վաղվա ապագայի մասին մտածելու կամ դրա բարօրության հարցում մի փոքր ներդրում ունենալու:

Բանակը բավականին խնդրահարույց թեմա է, բայց ավաղ, խնդիրները սկսում են դեռեւս բանակ չգնացած: Ճիշտ է, այս ամենը հոգեբանական ուղղվածություն ունի, բայց համաձայնեք, որ եթե մարդու ներքին կամ հոգեկան աշխարհը խաթարված է, ապա նա պատրաստ է ամեն ինչի: Այսպիսով, բանակի խնդիրների լուծումները պետք է սկսել հենց այստեղից եւ հետո անցնել մյուս՝ ոչ պակաս կարեւոր հարցերին:

 

Դ. Հ.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել