Երկար կամ միջին երկարության մազեր ունեցող կանայք շատ հաճախ են բախվում չորացած ծայրերով մազերի խնդրին։ Մազերի չորացած ծայրերը ավելի փխրուն են դառնում, ճյուղավորվում են, կորցնում իրենց կոկիկ տեսքն ու ստիպում կանանց կտրել մազերը։ Մազերի ծայրերը չորանում են, քանի որ մազերի աճի ժամանակ դրանք հատուկ խնամք են պահանջում։ Այս երեւույթը պայմանավորված է նաեւ գլխամաշկի ճարպագեղձերի գործունեության խախտմամբ։
Չորացած ծայրերով մազերը կարող են ոչ միայն փչացնել սանրվածքի տեսքը, այլեւ տվյալ կնոջ տրամադրությունը։ Սակայն չորացած մազերի խնդրից ազատվելու արմատական միջոցից (կտրելուց) բացի, կան նաեւ այլ մեթոդներ։
Մազերը ճյուղավորվում են, եթե նրանց կառուցվածը խախտվում է։ Սա կարող է պատահել ջերմաստիճանի կտրուկ փոփոխության կամ ծորակից հոսող ջրի բացասական ազդեցության հետեւանքով՝ էլ չասած քլորացված ջրով լի լողավազանների ու արեւի ճառագայթների մասին։
Հետեւաբար, առաջին հերթին պետք է նվազեցնել վերը նշված բացասական ազդեցությունները։
Ծորակի վրա կարելի է զտիչ սարք դնել կամ մեղմել ջրի ջերմաստիճանը՝ մազերը խնձորի քացախով լվանալու համար։
Արեւի ճառագայթներից մազերը պաշտպանելու համար պետք է մազերը հավաքել, կապել եւ չօգտագործել ձիգ մազակալներ։
Նվազեցրեք վարսահարդարիչի կամ այլ չորացնող սարքերի օգտագործումը՝ նախապատվությունը տալով թերմոպաշտպան միջոցներին։ Ավելի լավ է մազերը չորացնել բնական ճանապարհով։
Գլուխը պետք է ճիշտ լվանալ։ Ձեր շամպունը պետք է չեզոք pH պարունակի։ Հիանալի կլինի եթե բաղադրության մեջ առկա լինեն նաեւ սնուցող միջոցներ՝ արգանի յուղի կամ շի կարագի սպիտակուցներ, կերատին եւ ամինաթթուներ։
Մազերը լվանալիս ջուրը պետք է լինի միջին ջերմաստիճանի. չափից շատ սառը ջուրը կարող է հանգեցնել արյան մատակարարման խախտման եւ մազաթափության, իսկ չափից շատ տաք ջուրը կարող է վնասել լիպիդային պաշտպանիչ շերտը եւ չորացնել մազերը։
Պետք է օգտագործել հատուկ միջոցներ՝ նախատեսված չորացած ծայրերով մազերի համար։ Նման կոսմետիկ միջոցները օգնում են վերականգնել վնասված մազերը եւ առողջ տեսք հաղորդել դրանց։ Այս միջոցների բաղադրության մեջ առկա է սիլիկոնե տեսակի բաղադրիչներ, որոնք «ջրում են» կուտիկուլը եւ նպաստում նրան, որ սանրվածքը կոկիկ տեսք է ունենում։
Մի մոռացեք բալզամների մասին։ Ի շնորհիվ դրանցում առկա հատուկ բաղադիրչների, որոնք «սոսնձում են» մազերի թեփուկները՝ Ձեր գանգուրներն առողջ տեսք են ունենում։
Հաճախ օգտագործեք մազերի համար նախատեսված դիմակներ։ Օրինակ, կարելի է օգտվել հետեւյալ բաղադրատոմսից. խառնում եք 1 ճ. գդ. թթված կաթ, 2 ձվի դեղնուց եւ2 ճ. գդ. կոնյակ կամ օղի։ Ստացված զանգվածով կարելի է կամ լվանալ մազերը, կամ օգտագործել այն որպես մազերի ծայրերի համար նախատեսված դիմակ ։
Աղբյուրը՝ Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը