«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

ՀՈՒԼԻՍԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:05, 10 հուլիսի

Օրը չի դրդում սիրախաղի եւ րոպեկան սիրավեպերի, փոխարենն այն իդեալական է սրիելիի հետ անցկացնելու համար: Այսօր ջերմ զգացմունքների օր է, սակայն փորձարկումների համար ամենահարմար օրերից չէ՝ լինի դա ռոմանտիկ երեկո կամ ընթրիք: Ավելի լավ է որպես հիմք ընդունել արդեն փորձված բաները, որոնք առավելագույն դրական արդյունք կբերեն: 

ԽՈՅԵՐ

Սիրային կանխատեսումները ձեզ համար այսօր պարզապես հրաշալի են, սակայն որպեսզի դրանք իրականանան, դուք պետք է ինչ-ինչ հարցեր կարգավորեք ձեր անձնական կյանքում։ Հնարավոր է՝ ձեր եւ ձեր սիրելիի միջեւ վեճեր են եղել, որոնք պետք է հարթել։ Եթե այդպես է, ապա ի՞նչ կարիք կա սպասելու, ձեզանից մեկը պետք է անի առաջին քայլը։ 

ՑԼԵՐ                   

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս սիրելիի դիտանկյունից նայել ինքներդ ձեզ։ Ինչու՞ դուք մինչեւ վերջ չեք հավատում սիրելիի հաճոյախոսությունների անկեղծությանը։ Դուք կարծում եք, որ դուք արժանի չե՞ք նման խոսքերի։ Ձեզ պակասում է ինքնավստահությունը։ Եթե մյուսները հիանում են ձեր արժանիքներով, ապա դուք նույնպես պետք է հիանաք։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ցանկալի է, որ դուք լսեք ձեր երեւակայությանը եւ երազներին։ Գուցե վերջին շրջանում դրանք շատ վառ են եղել։ Դրանց պետք է լուրջ վերաբերել եւ մտածել, թե ինչ է փորձում դրանց միջոցով ձեզ ասել ձեր ենթագիտակցությունը։ Հնարավոր է՝ այն ինչ-որ բանի մասին է ձեզ զգուշացնում։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր դուք հնարավորություն ունեք պարզելու ձեր շուրջը կատարվող իրադարձությունների հիմքերը։ Եթե սիրելիի հետ հարաբերություններում ձեզ ինչ-որ բան է անհանգստացնում կամ նրա կյանքի որոշ մանրամասներ ձեզ համար անհայտ են մնում, ապա այսօր դուք կարող եք լույս սփռել բոլոր գաղտնիքների վրա։ Սիրելիին ուղիղ հարց տալով՝ կկարողանաք ինչ-որ կարեւոր բան իմանալ։ 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր աստղերը հուշում են սեր եւ հոգատարություն ցուցաբերել նրա հանդեպ, ով ձեզ համար թանկ է։ Դա կարող եք անել նվերի օգնությամբ։ Ինչը՞ նվերից լավ կարող է միանգամից բարձրացնել սիրելիի տրամադրությունը՝ ստիպելով նրան մոռանալ փոքր անհաջողությունների մասին։ Պետք չէ տնտեսել նվերի վրա։ Դուք պետք է ձեր զուգընկերոջը նվիրեք այն, ինչն իսկապես նրան կուրախացնի։ 

 

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք եւ ձեր սիրելին կկանգնեք բնակարանի վերանորոգման խնդրի առաջ։ Դուք կփորձեք միմյանց վրա ճնշում գործադրել՝ փորձելով պարտադրել ձեր տեսակետն ու մտքերը։ Դա իսկական փորձություն կլինի նյարդերի համար։ Որպեսի խուսափեք բախումից, պետք է փորձեք հասկանալ, թե ինչ է կատարվում եւ ինչ է ձեր զուգընկերոջ ուզածը։   

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր, ինչպես երբեք, դուք հակված եք ամեն հարցում կասկածելու, հատկապես՝ սիրային, որոնք սկզբում այնքան ձգող էին, սակայն այժմ, կարծես, դրանք չեն արդարացնում այն հույսերը, որոնք ակնկալում էինք ունենալ։ Այնուամենայնիվ, դեռ վաղ է հետեւություններ եւ կոնկրետ քայլեր անել։ Վաղը գուցե ձեր վերաբերմունքը տվյալ իրավիճակի հանդեպ փոխվի։

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ձեզ համար սիրային հարաբերություններում մեծ փոփոխություններ են նախատեսված։ Աստղերը հուշում են, որ ժամանակն է ի կատար ածել այն ծրագրերը, որոնք մտածել եք իրականացնել։ Այսօր դուք ունեք այդ հանրավորությունը՝ ձեր մտքերը կյանքի կոչելու համար։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր միայնակ Աղեղնավորները կարող են հանդիպել նրան, ով կհամապատասխանի նրանց բոլոր ակնկալիքներին։ Սակայն մեծ ճիգեր պետք է գործադրեք, որպեսզի տվյալ անձնավորության հետ ժամադրության գնաք։ Դժվար թե միանգամից կարողանաք շահել նրա համակրանքը։ Դուք պետք է հետաքրքրեք նրան, քայլեր անեք, գայթակղեք, հակառակ դեպքում՝ ծանոթությունը հարաբերությունների չի վերածվի։ 

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս ինքնավերլուծությամբ զբաղվել՝ հիշելով ձեր նախկին սիրային հարաբերությունները։ Դուք պետք է գտնեք պատասխանը, թե ինչն այնպես չընթացավ, որն էր ձեր սխալը եւ ինչը կփոխեիք, եթե հնարավորութուն ունենայիք։ Հիշելով սա, կկարողանաք հասկանալ՝ արդյո՞ք նույնը չի կրկնվում ձեր ներկայիս հարաբերություններում։ Եթե նմանություն կա, ապա կկարողանաք գալ եզրահանգման, թե ինչպես վարվել հետագայում։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ կօժտեն ուրախ, էներգետիկ եւ արեւային տրամադրությամբ։ Օրը հիանալ է սիրելիի հետ անցկացնելու համար՝ կիսելով նրա հետ ձեր դրական զգացողությունները եւ վայելելով նրա հետ անկեղծ զրույցը։ Իսկ եթե դուք դեռ ձեր սիրելիին չեք համարձակվում հայտնել ձեր զգացմունքների մասին, ապա այսօր ունեք հնարավորություն ասելու այդ՝ առանց խոսքերի․ բավական է միայն ձեր լուսարձակող հայացքը եւ ժպիտը։

 

ՁԿՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս սիրելիի հետ շփվելիս դրսեւորել առավեագույն անկեղծություն եւ բնական լինել։ Որքան հաճախ ենք մենք ցանկանում ավելի լավ թվալ նրանց, ում հանդեպ անտարբեր չենք։ Այսօր փորձեք հանել ձեր գլխի թագը եւ ցույց տվեք ձեր իրական դեմքը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել