NEWS.am STYLE-ը շարունակում է «բլից հարցում» անցկացնել հայ հայտնիների շրջանում:
Նշենք, որ «Բլից հարցման» շրջանակում հնչում են տարաբնույթ հարցեր:
Այս անգամ մեր հերոսուհին հաղորդավարուհի Դիանա Մալենկոն է:
Ո՞վ է ձեր ամենասիրած հայ երգչուհին.
Ունեմ ֆավորիտներ, բայց կառանձնացնեմ Էմմա Ասատրյանի եւ Իվետա Մուկուչյանի արվեստը:
Իսկ ո՞ր երգչուհուն չեք սիրում.
Ես առհասարակ բոլորին սիրում եմ (ժպտում է): Անկեղծ, երգչուհիներից չկա այնպիսի մեկը, ում հանդեպ բացասական տրամադրված լինեմ:
Եթե հաղորդավար չդառնայիք, ապա ի՞նչ մասնագիտություն կնտրեիք.
Չէի կարող հաղորդավար չդառնալ: Դեռ մանկուց անչափ շատ եմ խոսել, կարծեմ միակ մասնագիտությունն է, որը կարող է հանդուրժել այդ թերությունս (ժպտում է):
Ո՞ր հաղորդավարուհուն կցանկանայք նմանվել․
Առհասարակ նմանվել չեմ սիրում, ուղղակի կցանկանայի կրկնել Oprah Winfrey-ի եւ Ellen Degeneres-ի հաջողությունները: Կարծում եմ ամեն մի հաղորդավար էլ կցանկանար:
Ձեր ամենասիրած արտասահմանյան ֆիլմը.
Ամենասիրածը դժվար է նշել, քանի որ որոշ չափով կինոման եմ եւ ֆիլմեր դիտել շատ եմ սիրում, այնքան ֆիլմ եմ դիտել, որ հիմա դժվարանում եմ նշել, բայց կնշեմ «Dogvil»,«Օրերի փրփուրը»,«Կաբիրիայի գիշերները» ֆիլմերը, շատ կան ուղղակի այս ֆիլմերից իրոք շատ եմ տպավորվել:
Ձեր ամենասիրած կերակուրը.
Կերակուրներից ոչ թե կնշեմ ամենասիրածս, այլ այն կերակուրը, որը ամենուր եւ ամեն պարագայում կուտեմ՝ Պիցցա :
Իսկ ո՞ր կերակուրը չեք սիրում.
Չեմ սիրում սունկ, հիմնականում իր հոտի համար, մասնաորապես երբ նոր են եփում:
Ինչպիսի՞ն է Դիանան խոհանոցում.
Խոհանոցում լինում եմ շատ քիչ, բայց եղած ժամանակ էլ ստեղծագործում եմ եւ անհավատալի է, բայց ստացվում է շատ լավ:
Ձեր ամենասիրած արտահայտությունը, որ հաճախակի օգտագործում եք.
Օրվա մեջ ամենահաճախն օգտագործում եմ «Շնորհակալ եմ» արտահայտությունը:
Ձեր չսիրած արտահայտությունը.
Ատում եմ «Կավատ» բառ-արտահայտությունը )))
Ինչպիսի՞ մարդկանց տանել չեք կարողանում.
Տանել չեմ կարողանումբողոքող եւ անգործունակ մարդկանց:
Ի՞նչ է ընկերը ձեզ համար. մեկ բառով բնութագրեք.
Մարդ, ում հետ անհոգ եւ հաճելի է:
Պատրաստեց՝ Մելինե Տոնոյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը